Պայքարի բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առջև կանգնած եմ լինելու. Ռոբերտ Քոչարյան
08 Նոյեմբեր 2021
Պատերազմի վերաբերյալ ուզում եմ ներկայացնել մի քանի անհերքելի, անժխտելի փաստ. Առաջին, այս իշխանությունը արեց ամեն ինչ պատերազմը անխուսափելի դարձնելու համար: Ազատության հրապարակում «Հայաստան» դաշինքի հրավիրած հանրահավաքի ժամանակ նշեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը:
«Ձախողեց բանակցային գործընթացը, հարցի քննարկումը տեղափոխեց տարածքային ամբողջականության դաշտ, ըստ էության հրահրեց պատերազմ: Փաստ երկրորդ. Այս իշխանությունն արեց ամեն ինչ այս պատերազմում պարտվելու համար: Գիտակցաբար, թե ոչ, այլեւս կարեւոր չէ, իսկ սխալ քայլերով հիմարություններով: Պարտությունը սկսվել է ավելի շուտ, երբ սկսեցին հետապնդել հերոսներին, սկսեցին գլխատել բանակը, կադրային ջարդ իրականացնել բանակում: Իրենց պետք ր ոչ թե մարտունակ բանակ, այլ պօետք էր իրենց հավատարիմ բանակ: Երբեք ոչ մի բանակ, որը հավատարիմ է մեկ մարդու, չի կարող լինել մարտունակ:
Փաստ երրորդ, ամբողջ 44 օրվա ընթացքում մենք մենակ ենք մնացել պատերազմի ժամանակ: Դիվանագիտական լիարժեք ձախողում է եղել: Ոչ մի երկիր չի դատապարտել պատերազմ սկսող պետությանը: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո երբեք այսպիսի բան չի եղել: Բա մեկը չկա՞ր, զանգեիր ասեիր՝ մի դատապարտող մի բան ասա պատերազմ սկսողին: Էս ի՞նչ վիճակում եք հայտնվել: Հիմա այդ մարդիկ խաղաղության դարաշրջան են ուզում բացել տարածաշրջանում: Ձեր հալը հալ չի նման ծրագրեր իրականացնելու համար»,-հայտարարեց Քոչարյանը:
Նրա խոսքով, ամենից անհասկանալին այն էր, երբ Հայաստանը դատապարտվեց Գյանջային հարված հասցնելու համար. «Փաստ 4-րդ. Պատերազմը կանգնեցնելու հնարավորությունը կար հոկտեմբերի 19-ին, որոշ տվյալներով նաեւ հոկտեմբերի 7-ին: Այդ հնարավորությունը մերժեց հանցավոր բացատրությամբ: Ուրեմն բոլոր այդ օրերից հետո բոլոր զոհվածների մեղքը այս իշխանության խղճի վրա է: Կարող եմ շատ այլ փաստեր բերել, բայց այսքանը բավարար է: Այս փաստերն ամրացված են պաշտոնյաների խոստովանական ելույթներով, հայտարարություններում: Իրենք պատասխան են տալու այս ամեն ինչի համար»,-ընդգծեց երկրորդ նախագահը:
Այն, ինչ կատարվեց երկրի հետ, Ղարաբաղի հետ, կատարվեց մի իշխանության կողմից, մի քաղաքական խմբակի կողմից, որոնք իշխանության գալուց խոստացել են թռիչքաձեւ տնտեսական աճ. Ստացել ենք թռիչքաձեւ գների աճ:
«Խոստացել են անզիջում պայքար մենաշնորհների եւ օլիգարխիայի դեմ: Ստացել ենք նոր մենաշնորհների ձեւավորում, նոր օլիգարխիաների կայացում:
Խոստացել են բարգավաճում, ներդրումներ, ստացել ենք աղքատության թռիչքաձեւ աճ:
Խոստացել են ներգաղթ, ասում էին՝ ամբողջ աշխարհից հայերը գալկու են Հայաստան: Ստացել ենք թռիչքաձեւ աճ արտագաղթի:
Խոստացել են կոռուպցիայի եւ թալանի դեմ պայքար, այսօր իրենք թալանի առաջատարներն են: Այսօր մտել են ձեր բոլորի գրպանը, փող են դիզում գնաճի վրա, կորոնավիրուսի վրա, մահերի վրա, հիվանդների վրա: Քերթում են ինչ հնարավոր է քերթել: Ղարաբաղում ասում են՝ ձվից մազ են խուզում: Այդ աստիճանի են խրվել ժողովրդի թալանի գործում»,-ասաց Քոչարյանը:
«Արդյոք պատրաստ ենք այս ամենը հանդուրժել, արդյոք պատրաստ ենք ընդունել, որ ՀՀ-ում թռիչքաձեւ աճ է ունենում միայն զոհերի թիվը, մահերի թիվը, գերեզմանների թիվը, աղքատությունը: չենք կարող հանդուրժել: Սա է իրավիճակը եւ սրա դեմ մենք դուրս ենք եկել ուղիղ պայքարի»,-ասաց նա:
Անդրադառնալով ընդդիմության անելիքներին, երկրորդ նախագահն ասաց, որ իրենց խնդիրն է համոզել ժողովրդին, ցույց տալ, որ իրենց խաբել են, որ այս իշխանությունը դավաճանել է սեփական կարգախոսներին: «Մենք բոլորս պետք է միավորվենք, պետք է այս դիմադրության շարժմանը ուժ հաղորդենք ամեն մեկն իր հնարավորությունների չափով. «Սա երկար չի տեւելու, շաբաթների, ամիսների հարց է լինելու; Ամեն ինչ կախված է ձեզնից, այստեղ կանգնած յուրաքանչյուր ՀՀ քաղաքացուց»,-ընդգծեց նա եւ սկսեց վանկարկել՝ «Հայաստան, Հայաստան»:
«Պայքարելու ենք եւ վստահ եղեք, սրանց մենք վռնդելու ենք կամ բարիկադներով, կամ ընտրություններով: Այդ բարիկադներում ես ձեր կողքին, ձեր առաջին կանգնած եմ լինելու: Ամեն ինչ լավ է լինելու»,-ասաց Քոչարյանը:
Առաջին պատերազմում հաղթելուց հետո մեր բանակցային դիրքերը հիմնված էին մեր հաղթանակների վրա։ Սա անվտանգության գոտի է Լեռնային Ղարաբաղի շուրջ, 7 շրջան, Հայաստանի մարտունակ բանակ եւ այն փաստը, որ Հայաստանը ԼՂ անվտանգության երաշխավորն է ասաց Ռոբերտ Քոչարյանը։
«Հայաստանի եւ Արցախի միջեւ ընդհանուր սահման կար Վարդենիսից մինչեւ Արաքս։ Սա մեզ ուժ էր տալիս բանակցային գործընթացում։ Քայլ առ քայլ մենք հասնում էինք դիվանագիտական հաղթանակների. Այս բոլոր առավելությունները, դրանք այլեւս չկան։ Մի մարդ որոշեց, որ բանակցությունները սկսելու է զրոյական կետից եւ պետք է զրոյացնի մեր բոլոր դիվանագիտական հաղթանակները, որոնք ձեռք ենք բերվել ռազմի դաշտում հաղթանակներով»,- ընդգծեց Քոչարյանը՝ տարակուսելով, թե ինչպես կարելի է հիմա բանակցել։ «Բանակցությունները հաջողված են լինում, երբ հիմնված են փոխզիջումների վրա: Հիմա ի՞նչ փոխզիջումների մասին է խոսքը»։
Նախկին նախագահը շեշտը դրեց սահմանազատման գործընթացում թաքնված սպառնալիքների վրա։ «Խոսվում է նաեւ Սյունիքի երկայնքով սահմանազատման մասին, արդեն հասել ենք Սյունիք՝ միջանցքին։ Ի՞նչ վտանգներ կան այստեղ: Սահմանազատում նշանակում է, որ դու ուղղակիորեն կամ անուղղակիորեն, բայց փաստացի ճանաչում ես Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Եւ ֆիքսում ես Ղարաբաղի անկլավային վիճակը Ադրբեջանի ներսում։ Սա Ղարաբաղի հարցի կարգավորման վերջն է։ Սա նշանակում է մեկ որոշում՝ Ադրբեջանի կազմում։ Սահմանազատումը այլ լուծում չի թողնում: Այսպիսին է իրականությունը։ Սահմանազատումից հետո Ադրբեջանը ցանկացած պահի Հայաստանն ու Արցախը կապող ճանապարհին սահմանային անցակետ ստեղծելու եւ ամբողջությամբ տեղաշարժը վերահսկելու օրինական իրավունք կստանա։ Ճիշտ այնպես, ինչպես արեց Գորիս-Կապան ճանապարհին։ Եւ նրան ոչ ոք չի կարող խանգարել, քանի որ դա օրինական քայլ կլինի։
Ուստի բացառվում է նման փաստաթղթի ստորագրումը, բացառվում է գործընթացի սկիզբը, որի արդյունքում կհավերժացվի կապիտուլյացիան եւ կկանխորոշվի Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը»,- ընդգծեց Քոչարյանը։ Նրա խոսքով, սա այն է, ինչ պետք է անի Հայաստանը. Ռիսկերը չեզոքացնելու մեկ ճանապարհ կա՝ կարգավիճակի, սահմանազատման, անվտանգության, Հայաստան-Արցախ միջանցքի հետ կապված բոլոր մարտահրավերները դիտարկել մեկ փաթեթում։ Այլ ճանապարհը կործանարար է, ընդգծեց նախկին նախագահը։
Մանրամասները՝ տեսանյութում:
https://youtu.be/nk2Fg9FvrUA