Աննախադեպ ժողովրդավարական ընտրություններ տեղի չունեցան
11 Դեկտեմբեր 2018
«Խորհրդարան անցած ուժերը չունեն հստակ արտահայտված գաղափարախոսություն և ազգային դիմագիծ»,- խորհրդարանական ընտրություններին նվիրված քննարկմանը նշեց ՀՅԴ ԳՄ անդամ Արթուր Ղազարյանը՝ հավելելով, որ դա է ցույց տվել նրանց անցած ճանապարհը:
Նրա խոսքով՝ աննախադեպ էր, որ ընտրակաշառք միանշանակ չկար. «Բայց կասկածելի է՝ վարչական ռեսուրսը աշխատե՞լ է, թե՞ ոչ: Սրա համար վերլուծություն և ժամանակ է պետք: Համենայնդեպս, աննախադեպ ժողովրդավարական ընտրություններ տեղի չունեցան, որովհետև շարունակվեցին սև PR-ի, մյուս ուժերի վրա ցեխ շպրտելու մեթոդները»:
Արթուր Ղազարյանը հաջողություն մաղթեց Ազգային ժողով անցած երեք ուժերին՝ մաղթելով կերտել մեր երազած հայրենիքը:
Ամբողջությամբ՝ տեսանյութում: