ՀՀ վարչապետ Արամ Սարգսյանը ընդունեց ՀՅԴ Բյուրոյի պատվիրակությանը
28 Փետրվար 2000
ԵՐԵՎԱՆ, 28 Փետրվարի 2000 (ՀՅԴ Մամլո Դիվան).- Փետրվարի 26ին, Հ.Յ.Դ. Բյուրոյի պատվիրակությունը գլխաւորությամբ՝ ՀՅԴ Բյուրոյի քաղաքական դիվանի ներկայացուցիչ ընկ. Վահան Հովհաննիսյանի, պաշտոնական հանդիպում ունեցավ Հ.Հ. Վարչապետ Արամ Սարգսյանի հետ։ Պատվիրակությանը մաս էին կազմում ՀՅԴ Բյուրոյի անդամ Վիգեն Ս. Հովսեփյանը եւ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը։
Մեկ ժամ տեւած մտերմիկ զրույցի ընթացքում Հ.Յ.Դ. պատվիրակությունը Հ.Հ. վարչապետի հետ քննարկել են երկրի ներ-քաղաքական, ընկերային-տնտեսական ներկա իրավիճակը։ Քննարկման նյութ է դարձել հատկապես Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների հարցը։
Վարչապետ Արամ Սարգսյանը շնորհավորելով նորընտիր Բյուրոյին, բարձր է գնահատել Հ.Յ.Դ.ի դերը Հայաստանի ներքաղաքական կյանքում եւ հատկապես Հայրենիք-Սփյուռք հարաբերությունների զարգացման գործում։ Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել հաճախակի դարձնել նման հանդիպումները։