ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • Հայաստան
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Յօդուածներ

Մեր ազգային օրհներգը

03 Փետրվար 2019 ԱՐԹՈՒՐ ՄԿՐՏՉՅԱՆ

Հունվարի 29-ին լրացավ Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի մահվան 100-րդ տարելիցը: Մարդ, ով խորհրդանշում է հայոց պետականության վերակերտումը, դարավոր նիրհից մեր արթնացումը, մեր նվիրումն ազգ-հայրենիք գաղափարին: Արամը պետական գործչի իսկական կերպար է, պետականության գաղափարի անձնազոհ նվիրյալ ու գաղափարի մարտիկ: Նույն օրը, զարմանալի զուգադիպությամբ, երբ շատերը խնկարկում էին Արամի հիշատակը, համացանցում տարածվեց Հայաստանի Հանրապետության պետական օրհներգը փոխելու թեման...Այն օրհներգը, որն Արամի ու Արամի նման մեծազոր այրերի ստեղծած պետության՝ Հայաստանի Առաջին Հանրապետության օրհներգ հռչակվեց 100 տարի առաջ…Այս առումով մեր պետության գլխավոր խորհրդանիշերից մեկը՝ պետութան հիմնը, անշեղորեն կապված է «Հայաստանի անկախ պետականության» գաղափարի հետ: Պատահական չէր, որ 1991թ., երբ հռչակվեց անկախ Հայաստանը Առաջին Հանրապետության խորհրդանիշերն ընդունվեցին ու դարձան նաև Հայաստանի Երրորդ Հանրապետության խորհրդանիշեր՝ ցույց տալով գաղափարական այն ամուր կապը, որ գոյություն ունի Հայաստանի երկու հանրապետությունների միջև:

ՀՀ օրհներգը, սովորական երգ չէ, այն անցել է փառավոր ու հերոսական ճանապարհ և որպես օրհներգ օծվել ու, միևնույն ժամանակ, օրհնել է մեզ… Այն ընդունվել է ժողովրդի կողմից, ինքնաբուխ ու սրտանց…Նրա կյանք չի տվել որևէ խորհրդարան, այն հիմն է դարձրել ժողովուրդը՝ իր ազատագրական պայքարի վերելքի, իր հերոսական մարտնչումների օրերին երգելով, այդ երգի տակ մարտեր շահելով…Որևէ մեկը չէր հրահանգել 1918թ. օգոստոսի 1-ին, ՀՀ Խորհրդի անդրանիկ նիստի բացմանը, խորհրդարանի շենքի առաջ հավաքաված մարդկանց ու նվագախմբին երգել այն: Նրանք երգեցին «Մեր հայրենիք», որովհետև թե Վանի հերոսամարտ տեսած վանեցի գաղթականը, թե Սարդարապատում մարտնչած արևելահայ ռազմիկը այս երգի հնչյունների տակ էր կերտել ազատ Հայաստան, կռվել այն գիտակցումով, որ «Ամենայն տեղ մահը մի է, մարդ մի անգամ պիտ մեռնի, բայց երանի, որ յուր ազգի ազատության կզոհվի…»:

Իսկ հիմա, դեռ երեկ իշխանության եկած, այսպես ասած՝ «տակավին պատանի» մեր խորհրդարանի փոխխոսնակը, առաջարկում է փոխել ՀՀ Ազգային օրհներգը, այլ կերպ ասած՝ առաջարկում է խզել կապը մեր հերոսական անցյալի հետ, այն անցյալի, որի ուղղակի ծնունդն ու շարունակությունն է «Մեր հայրենիքը», նրա վերելքների ու վերջնական նպատակի՝ ազգային պետականության կերտման խորհրդանիշը: Պատմություն չիմացողների համար խոսենք փաստերով.

Դեռևս 19-րդ դարի երկրոդ կեսին, երբ հայ ժողովրդի մեջ վերելք էր ապրում ազատագրության գաղափարը, ազգային, ոչ պաշտոնական օրհներգ էր դարձել Միքայել Նալբանդյանի «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության բառերով ստեղծված երգը: Բանաստեղծությունն առաջին անգամ տպագրվել է Ստեփանոս Նազարյանի «Հյուսիսափայլ» հանդեսում 1861թ,. «Իտալացի աղջկա երգ 1859 թվականից» վերնագրով:
Նալբանդյանը անվանեց բանաստեղծությունը «Իտալացի աղջկա երգ», որովհետև այդ հերոսական երգը կարող էր հաղթահարել և ժամանակը, և տարածությունը, վարդանանց ոգին արթնացնել հայի մեջ, հիշեցնել, որ վարդանանք չհանդուրժեցին օտարի լուծը՝ գերադասելով իմացյալ մահը ծնկաչոք ապրելուց: Այնպես որ, «Իտալացի աղջկա երգը» բանաստեղծության մեջ Նալբանդյանը պատկերում է իտալական իրականությունը, Գարիբալդիի և Մաձձինիի ղեկավարած ազատագրական պայքարը ավստրիական բռնության դեմ, բայց նա 19-րդ դարից կամուրջ է նետում 5-րդ դար, տեսնում այն ընդհանրություններն ու տարբերությունները, որ ունեին հայ և իտալացի կանայք.

«Սորա կէսը, կէսի կէսը,
Գեթ երեւեր մեր ազգում,
Բայց մեր կանայք…ո՜ւր Եղիշէ,
Ո՜ւր մեր «տիկնայք փափկասունք: »

Թե երբ է այս բանաստեղծությունը վերածվել երգի և ով է երաժշտության հեղինակը, պատմական փաստերն այդ մասին լռում են: Սակայն անհերքելի է, որ այս գործը շատ արագ սիրվում է ժողովրդի կողմից և հնչում ամենուր: Ըստ առայժմ հայտնի տվյալների այդ ստեղծագործության խմբերգային առաջին կատարումը հայ հասարակությանը ներկայացրել է Քրիստափոր Կարա-Մուրզան 1885թ. Թիֆլիսում՝ Արծրունու թատերասրահում կայացած համերգի ժամանակ: Ի դեպ այդ բացառիկ համերգը բացվել է հենց «Մեր հայրենիքի» կատարմամբ, որի երաժշտության հեղինակը ցուցապաստառում նշված չէ: Հարկ է նշել, որ այդ օրը ոչ միայն «Մեր հայրենինքն» է առաջին անգամ հնչել խմբերգային կատարմամբ, այլև հայ իրականության մեջ առաջին անգամ հանդես է գալիս քառաձայն երգչախումբ, որը հիմնադրել էր Կարա-Մուրզան: Կարելի է ասել՝ այդ պահից սկսվում է «Մեր հայրենիքի» հաղթարշավը:

Թիֆլիսյան շնորհանդեսից հետո Կարա-Մուրզայի երգչախումբը շրջագայում է Կովկասում ու Ղրիմում, համերգ տալիս Կոստանդնուպոլսում. երգը հայտնի է դառնում բոլոր հայկական համայնքներում: Շուտով, առաջին բառերից ելնելով, այն սկսում են կոչել «Մեր Հայրենիք». հենց այս անվամբ է այն առաջին անգամ կատարվել Փարիզում՝ 1916-ի ապրիլի 9-ին՝ Սորբոնի հանրահայտ Մեծ թատերասրահում կազմակերպված «Հարգանք Հայաստանին» վերնագիրը կրող միջոցառմանը:

«Մեր հայրենիք» երգն սկսում են ընդգրկել այդ ժամանակ հրատարակվող գրեթե բոլոր հայկական երգարաններում: Շատ տեղերում այն ներկայացված է Կոմիտասի աշակերտ, տաղանդաշատ կոմպոզիտոր Բարսեղ Կանաչյանի մշակմամբ, որը քիչ է տարբերվում Կարա Մուրզայի ներկայացրած տարբերակից: «Մեր հայրենիք»-ի թեմայով բավականին խորը ուսումնասիրություն է կատարել և իր «Կարա-Մուրզա» գրքում զետեղել սփյուռքահայ նշանավոր երաժշտագետ Գրիգոր Փիտեճյանը: Նա իր գրքում նաև հերքում է այն թյուր կարծիքը, թե այս ստեղծագործությունը վերցված է ռուս կոմպոզիտոր Ալեքսանդր Գլազունովի «Ռայմոնդա» բալետից, ինչը ոչ պակաս տարածված տեսակետ է մեր իրականության մեջ: Մեջբերենք նրա տողերը. «Ալեքսանդր Գլազունովը «Ռայմոնդա» բալետը հորինեց 1896-1897թթ.-ին և այն հրապարակեց ու կատարեց 1898թ.: Ուրեմն, նկատի առնելով, որ այս հորինումից շատ առաջ, Կարա Մուրզան արդեն իսկ 1883թ. մշակել էր այդ եղանակով «Իտալացի աղջկա երգը»՝ «Մեր հայրենիքը», կարող ենք հստակ կերպով ասել, որ այդ եղանակի հեղինակը Գլազունովը չէ, այն միայն օգտագործել է դա» /Գրիգոր Փիտէճեան, «Քրիստափոր Կարա-Մուրզա», Երևան, 2013թ., էջ 60/:

Համադրելով ձեռքի տակ եղած փաստերն ու տվյալները, Փիտեճյանը եզրակացնում է, որ Գլազունով ինչ-որ աղբյուրներից կամ հայ ծանոթներից կարող էր լսել այս ստեղծագործությունը և հաղորդելով նրան պարային ռիթմ տեղադրեր իր բալետի մեջ: Որպես օրինակ նա բերում է նույն Գլազունովի ընկեր, կոմպոզիտոր Իպոլիտով Իվանովի «Կովկասյան պատկերներ» գործը, ուր տեղ է գտել նաև Տիգրան Չուխաճյանի «Արևն ելավ Զեյթունցիներ » երգը: Այսպիսով Փիտեճյանը բացարձակապես հերքում է «Մեր հայրենիք»-ի երաժշտության հետ Գլազունովի առնչությունը որպես հեղինակի:

Օրհներգը փոխելու ջատագով Ալեն Սիմոնյանը այսօր պնդում է, թե այն ունի բալկանյան ծագում և այլն: Իհարկե, բարձրաստիճան պաշտոնյան միայն ասում է ու չի կարող դա ապացուցել, թեև այստեղ դա այնքան էլ կարևոր չէ: Մեր հիմնի /ինչպես նաև այլ երկրների/ դեպքում կարևորը նրա անցած ազգային ուղին է, նրա՝ մեր ազատագրական պայքարի ու պետականության պատմության հետ ունեցած անշեղ կապն ու այն առարկելի փաստը, որ, իսկապես, , «Մեր հայրենքը» եղել է ու կա որպես մեր անկախ պետականության խորհրդանիշ: Գուցե այն հեղինակել է կամ մշակել է Կարա Մուրզան, մշակումներից մեկը, որը հնչում է այսօր որպես հիմն,պատկանում է Բարսեղ Կանաչյանին… Գուցե Արամ Խաչատրյանի «Սովետական Հայաստանի հիմնը» ավելի երաժշտական է, բայց սա չէ հարցը…Հարցի արժեքը այս երգի խորհրդի մեջ է, նրա ազգային խորհրդանիշ լինելու էության մեջ: Իսկ որ մեր հայրենիքը մեզ ոգի ու ուժ է տվել դեռ մինչև պետականության կերտում ու իրապես դարձել է ազգային օրհներգ, հաղթութայն փառերգ, կան բազում փաստեր: Օրինակ, կան վկայություններ այն մասին, որ այն հնչել է Օսմանյան կայսրության դեմ բարձրացված Զեյթունի 1895թ. ապստամբության ժամանակ: Անհերքելի է, որ այս ստեղծագործությունը ոգեշնչում էր 1915թ. Վանի ու Շապին Գարահիսարի հերոսական ինքնապաշտպանության մասնակիցներին, իսկ ինչպես վկայում է ականատեսը, Ուրֆայի կռիվների ոգեկոչող ու հրամանատար Մկրտիչ Յոթնեղբայրյանի վերջին բառերն էին՝ «Ամենյան տեղ մահը մի է, մարդ մեկ անգամ կզոհվի…»: «Մեր հայրենիքը» հնչում էր նաև 1918թ. մայիսին, երբ հայ ժողովուրդը մղում էր իր պետականության ծնունդ հանդիսացող Մայիսյան հերոսամարտերը: Ուստի բնավ պատահական չէր, որ այն հնչեց 1918թ. օգոստոսի 1-ին, Հայաստանի խորհրդի բացման առիթով, և դարձավ Հայաստանի Հանրապետության պաշտոնական օրհներգը:

«Մեր հայրենիքն» անցած ճանապարհով վաղուց ամրագրել է իր տեղը հայ ժողովրդի սրտում ու նրա պետականության պատմության մեջ, սա չգնահատելն ու չհասկանալը, ավելին՝ անհոգ դեմքով հիմնը փնովելը, վկայությունն է մարդու ազգային ու քաղաքական բոբիկության: Ազգային օրհներգը փոխելը ճաշակի հարց չէ….ՀՀ հիմնը գաղափարական, քաղաքական ու պետական արժեք է, նրա փոփոխոթյունը և անգամ փոփոխման շուրջ պարբերաբար ասպարեզ նետվող զրույցները խաթարում ու վնաս են հասցնում արժեքներին, խանգարում նրանց հանդեպ պատշաճ վերաբերմունքի ամրապնդմանը: «Մեր հայրենիք»-ը, ինչպես նաև մեր պետության զինանշանն ու դրոշը, կամուրջ են այսօրվա և մեր հերոսական անցյալի, Հայաստանի Առաջին Հանրապետության միջև, նրանք մեր պետականության վերակերտման ու շարունակականության խորհուրդն ունեն: Մեր խնդիրը դրանք աչքի լույսի պես պահելն ու հարգելն է…Եվ վերջապես պետք է հասկանանք, որ մեր պետությունը մեզանով պիտի ուժեղանա, նրա խորհրդանիշերը մենք ինքներս՝ մեր աշխատանքով ու լավ պետություն կայացնելով պիտի հզորացնենք: Եվ ինչքան մեծ է մեր սերը առ հայրենիք ու պետականություն, այնքան ուժեղ ու ոգի ներշնչող կլինեն մեր պետական խորհրդանիշերը: Իսկ եթե մեծ սիրով չես սիրում քո հայրենիքն ու պետականությունը, միշտ էլ կգտնես պատճառներ և չի բացառվում, որ մեղքը բարդես հիմնի կամ մյուս խորհրդանիշերի վրա: Օրհներգ փոխելու մտքից հրաժարվեք….

Լուսանկարում Վանի վարժապետանոցի նվագախումբն է՝ Ֆանֆառը, որ 1915-ի ապրիլ, մայիսի ինքնապաշտպանական կռիվների ամենաթեժ պահերին «Մեր հայրենիքը» հնչեցնելով մարտիկներին հերոսության ու սխրանքի էր մղում

Լուսանկարում՝ Վանի վարժապետանոցի նվագախումբն է՝ Ֆանֆառը, որ 1915-ի ապրիլ, մայիսի ինքնապաշտպանական կռիվների ամենաթեժ պահերին «Մեր հայրենիքը» հնչեցնելով մարտիկներին հերոսության ու սխրանքի էր մղում:

Քրիստափոր Կարա Մուրզայի քառաձայն երգչախմբի անդրանիկ համերգի ցուցապաստառը. համերգը բացվել է Կոմս Էմմանուելի /Միքայել Նալբանդյանի/ «Իտալացի աղջկա երգը» /հետագայի «Մեր հայրենիքը» / ստեղծագործությամբ:

Լուսանկարում՝ Քրիստափոր Կարա Մուրզայի քառաձայն երգչախմբի անդրանիկ համերգի ցուցապաստառը. համերգը բացվել է Կոմս Էմմանուելի (Միքայել Նալբանդյանի) «Իտալացի աղջկա երգը» (հետագայի «Մեր հայրենիքը») ստեղծագործությամբ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպական

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

16 Հոկտեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապար

Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը հրապարակել է ԱՄՆ Կոնգրեսի անդամների 2026թ․ գնա

16 Հոկտեմբեր 2026
Նորացուած Համայնավարութեան Կեղծիքը

«Պատմութիւն ասելով հիմնականում հասկանում ենք այն, ինչ տեղի է ունեցել անցեալում

16 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Մեր պատասխանը՝ գործն է

Մեր ժողովուրդի պատմութիւնը լաւագոյն վկան է այն իրողութեան, որ ազգային իտէալներ

16 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company