Ավետիս Ահարոնյան - Ղարիբ
Ծնվել է Արարատյան դաշտի Իգդիրմավա գյուղում: Հաճախել է Էջմիածինի Գևորգյան ճեմարանը, Փարիզի Սորբոն եւ Լոզանի համալսարանները: Եղել է գրող, կուսակցական գործիչ, ՀՅԴ Բյուրոյի անդամ:
Աշխատել է «Դրօշակ»-ում: Թիֆլիսում ղեկավարել է «Մուրճ» և «Յառաջ» թերթերի խմբագրությունը, զբաղեցրել է Ներիսյան վարժարանի տեսուչի պաշտոնը:
Ցարական հալածանքի օրերին, ռուս իշխանության կողմից ձերբակալվել է որպես դաշնակցական ղեկավար. ազատվելով բանտից վերադարձել է Շվեյցարիա:
Գլխավորել է Հայաստանի առաջին Հանրապետության պատվիրակությունը Պոլսում ու Փարիզում, որտեղ ստորագրվել է Սևրի հաշտության դաշնագիրը:
Ունի գրական մեծ վաստակ:
Մահացել է Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում, 82 տարեկանում:
-««Ազատութեան ճանապարհին» վիշտի ու արցունքի, ցասումի եւ պայքարի երգիչը»-Ն.
-«Հայոց աշխարհի պաշտամունքին բոցաշունչ աւետաբերը»-Ն.
https://www.youtube.com/watch?v=Ox7TKVexyTY
Նիկոլ Աղբալյան
Ծնվել է Թիֆլիսում: Հայ գրականագետ, մանկավարժ, դաշնակցական ղեկավար, գործիչ:
Հաճախել է տեղական Ներսիսյան դպրոցը եւ Էջմիածնի Գևորգեան ճեմարանը: Սովորել է Մոսկվայի, Լոզանի, Սորբոնի համալսարաններում:
Եղել է ուսուցիչ Կաղզվանում, Ագուլիսում, Շուշիում, Աղեքսանդրիայում եւ Բեյրութում:
Թիֆլիսի «Հորիզոն» թերթի խմբագիրն էր:
Անկախ Հայաստանի խորհրդարանի անդամ եւ կրթության նախարար: Իր ջանքերով Ալեքսանդրապոլում բացվել է Հայաստանի պետական համալսարանը:
Համազգային Ընկերության եւ Բեյրութի Ճեմարանի հիմնադիրներից է:
Մահացել է Բեյրութում՝ 72 տարեկանում։
-«Հայաստանի եւ հայութեան հայացման ու ազգային որակի բիւրեղացման առաքեալը»-Ն.
Համո Օհանջանյան - Համո Մհերյան
Ծնվել է Ախալքալաքում: Ավարտել է Թիֆլիսի պետական վարժարանը. Մոսկվայում և Շվեյցարիայում սովորել է բժշկություն։
Բժիշկ, հանրային-կուսակցական գործիչ, Հ.Յ.Դ. Բյուրոյի անդամ, Համազգայինի հիմնադիրներից:
Կովկասում կազմակերպել է «Յառաջ» թերթի հրատարակությունը: 1898-ին Թելավում Լևոն Թադևոսյանի հետ կազմել են դաշնակցական Կարմիր Խաչի մասնաճյուղ։ Ցարական հալածանքների ժամանակ, ռուս ոստիկանության կողմից ձերբակալվել է ու աքսորվել Սիբիր։
1915-ին ազատ արձակվելուց հետո շտապել է ազատագրված Վան, բժշկա-խնամատարական իր խմբով. Նահանջի ժամանակ, իր խնամատարության գործը շարունակել է Էջմիածնում, որտեղ հավաքված էր արեւմտահայ գաղթականությունը։
Հայաստանի առաջին Հանրապետության վարչապետն էր։
Մահացել է Կահիրեում՝ 74 տարեկանում:
Աբրահամ Գյուլխանդանյան
Ծնվել է Էջմիածնի Վաղարշապատ ավանում։ Ավարտել է Գևորգյան ճեմարանը ապա՝ Յարոսլավի իրավաբանական դպրոցը:
Երիտասարդ տարիքից հարել է Դաշնակցությանը։ Գործիչ, Բյուրոյի անդամ:
Գործով փոխադրվել է Բաքու, որտեղ նվիրվել է կուսակցական գործին. սերտ կապեր է ստեղծել նավթահորերի հայ բանվորների եւ մարտական ուժերի հետ:
Հայ-թաթարական կռիվների ժամանակ ղեկավարել է Բաքվի եւ Գանձակի ինքնապաշտպանությունը։
Ցարական հալածանքի ժամանակ ձերբակալվել է ռուս իշխանության կողմից։ Անպարտ է ճանաչվել և արձակվելուց հետո անցել է Երեւան:
Հայ կամավորական գնդերի կարգադրիչ մարմնի անդամ է:
Մասնակցել է 1918 թվականի Բաքվի հերոսամարտին։
Հայաստանի առաջին Հանրապետության ներքին գործերի, ապա Ելեւմտական (ֆինանսների) նախարար:
1933-ից սկսած նվիրվել է գրական աշխատանքին: Մահացել է Ֆրանսիայում՝ 71 տարեկանում։
Ալեքսանդր Խատիսյան
Ծնվել է Թիֆլիսում: Ավարտել է ռուսական համալսարանի բժշկական բաժինը:
8 տարի եղել է Թիֆլիսի քաղաքապետ: Եղել է Կովկասյան 44 քաղաքների միության նախագահը:
Եղել է Հայոց Ազգային Բյուրոյի նախագահ եւ Կամավորական շարժման կազմակերպիչներից: 41 տարեկանում ընդունվել է Դաշնակցության շարքերը:
Վանի վերջին նահանջին, երբ արգելվում է սահմանագլխի վրա հավաքված Արևմտյան Հայաստանի գաղթականության մուտքը Կովկաս, Խատիսյանի՝ Կովկասի փոխարքայի ուղարկած դիմումի հաջորդ օրն իսկ բացվում է սահմանը:
1907-ին ընտրվել է Ալեքսանդրապոլի քաղաքապետ: Որպես Սեյմի պատվիրակության անդամ, մասնակցել է Տրապիզոնի խորհրդաժողովին, որտեղ թուրքերի հետ ստորագրել է Բաթումի դաշնագիրը:
Քաջազնունու վարչապետության օրերին նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարար, ապա դարձել է վարչապետ: Խատիսյանն այցելել է արտասահման՝ հայ գաղութներում Հայաստանի ներքին փոխառություն կազմակերպելու նպատակով:
Հեղինակել է «Հայաստանի Հանրապետության ծագումն ու զարգացումը» գիրքը:
1920 թ.-ին թուրքերի հետ ստորագրել է Ալեքսանդրապոլի դաշնագիրը:
Հայաստանի խորհրդայնացումից հետո, հաստատվել է Փարիզում, որտեղ մահացել է 69 տարեկանում:
Սարգիս Մեհրաբյան - Խանասորի Վարդան
Ծնվել է Ղարաբաղում. Ծառայել է ռուսական բանակում։
Ռազմիկ, առաջնորդ: Տավրոսի (Վանա լիճի հարավում) հայության առաջին հեղափոխական կազմակերպիչն էր: Մասնակցել է Դերիկի կռիվներին: Բազմիցս զինատար խմբեր է առաջնորդել դեպի Վասպուրական: Վարել է Շատախի ինքնապաշտպանությունը։
Խանասորի արշավանքի ժամանակ նշանակվել է ընդհանուր հրամանատար։ Որպես գործիչ անցել է Կիլիկիա, Այնթապ, ավելի ուշ՝ Իզմիր:
Հայ-թաթարական կռիվների ժամանակ Վարդանին վստահվել է Ղարաբաղի ինքնապաշտպանությունը։ Կամավորական շարժմանը նշանակվում է Արարատյան գնդի ընդհանուր հրամանատար։ Իբրեւ ռուս բանակի առաջապահ օգնության է հասնում դեպի Վասպուրական։
Հայաստանի խորհրդայնացումից հետո Վարդանը մնում է Երեւանում, որտեղ մահանում է 70 անց տարիքում։
Արշակ Ներսիսյան - Զորավար Սեպուհ
Ծնվել է Բարբերդի Վազահան գյուղում։ Ուսում ստացել է Տրապիզոնում։ Մասնակցել է Պոլսի Գում Գափուի ցույցին։ Անցել է Ղրիմ, ապա Կովկաս, որտեղ զինվորագրվել է Դաշնակցությանը։
Զենք փոխադրող 2 խումբ հասցրել է Սասուն։ Եղել է «Շանթ» խմբի անդամ։ Թորգոմի «Մրրիկ» խմբի հետ անցել է Սասուն, որտեղ մասնակցել է երկրորդ ապստամբությանը, Նախիջևանում հայ-թաթարական պատերազմին, ապա Պարսկաստանի ազատագրական կռիվներին։
Կամավորական շարժման ժամանակ Անդրանիկի կողքին կռվել է Խոյի եւ Դիլմանի ճակատամարտերում։ Իր խմբով մասնակցել է Սարդարապատի ճակատամարտին ու շտապել է օգնության Բաքվի հայկական ուժերին։
Մահացել է Միացյալ Նահանգներում՝ 68 տարեկանում։
-Արշակ Ներսիսյան (Սեպուհ). հայ ազգային ազատագրական շարժման գործիչ, ֆիդայի
Արշակ Իսահակյան - Արշակ Ջամալյան
Ծնվել է Գանձակում: Ոսկերիչ Ջամալի որդին է. նախնական ուսումը ստացել է տեղական ծխական եւ ռուսական վարժարաններում, ապա՝ Գևորգյան ճեմարանում, որտեղ էլ սկսում է համակրել Դաշնակցութեանը: Ավարտել է Բեռլինի համալսարանի ընկերային գիտությունների բաժնը: Իբրեւ Հ.Յ.Դ. ուսանողական միության պատգամավոր, Վիեննայում մասնակցում է 4-րդ Ընդհանուր Ժողովին: Հաստատվում է Թբիլիսիում, իբր Ներսիսյան վարժարանի պատմության ուսուցիչ եւ «Հորիզոն» թերթի խմբագիր:
Կամավորական գնդերի կազմակերպիչներից է, որից հետո անցնում է Պարսկաստան ու միանում է Անդրանիկի գնդին:
Եղել է Բյուրոյի անդամ ու մաս է կազմած «Դրօշակ»-ի խմբագրության: Անկախ Հայաստանի խորհրդարանի անդամ էր:
Մահացել է Փարիզում՝ 58 տարեկան հասակում։
–«Արշակ Ջամալեան-Հայ ժողովուրդի ամբողջական ազատագրութեան փոթորկաշունչ ուխտաւորը»-Ն.
Միքայել Հովհաննիսյան - Վարանդյան
Ծնվել է Վարանդայում՝ Արցախ, որտեղից ծագել է իր կեղծանունը:
Նախնական ուսումը ստացել է Շուշիի թեմական դպրոցում: Ավարտել է Ժնևի համալսարանը:
Հրապարակագիր, «Դրօշակ»-ի խմբագիր, կուսակցական գրական գործիչ:
Ունի բազմաթիվ գրքեր, մեծ արժեք է երկհատոր «Հ.Յ. Դաշնակցութեան Պատմությունը»:
Հայաստանի առաջին Հանրապետության ժամանակ եղել է ՀՀ դեսպանը Հռոմում։
Հայաստանի Հանրապետության խորհրդարանի երկրորդ գումարման ՀՅԴ խմբակցության պատգամավոր:
Մահացել է Ֆրանսիայում՝ սրտի կաթվածից, 60 տարեկանում։
-«Թուրքիոյ ցեղասպանական ոճիրին յետ-Եղեռնեան նահատակ գաղափարապաշտը»-Ն.
Սաթենիկ Մատինյան-Արղության - Ծաղիկ
Ծնվել է Ղարաբաղում: Քույրը Հ.Յ.Դ. հիմնադիրներ Նիկոլ Մատինյանն է, որը հետագայում դառնում է Հովսեփ Արղությանի կինը:
Վարժուհի: Թավրիզում կազմակերպում է կանանց խմբեր:
Դերիկի վանքի կռիվների ժամանակ, Օր. Ծաղիկ իր մոտ հավաքում է վանքի (որը դարձել էր զինապահեստի կայան) կանանց, որոնք փամփուշտ են բաժանում կռվողներին։
Դաշնակցական կոմիտեի անդամ, գործում է Թավրիզի ու Սալմաստի կազմակերպությունում:
Մահացել է Փարիզում՝ Ֆրանսիա, 56 տարեկանում։