ՀՅԴ Երիտասարդական միության անդամները շնորհավորել են մայրաքաղաքի եւ երկրի մաքրության «պահապաններին»
09 Մարտ 2019
Դաշնակցության Հայաստանի երիտասարդական միության անդամներն, այս տարի եւս իրականացրել են ամենամյա մարտ 8-յան իրենց արշավը։ Լուսավոր դահլիճներում ճոխ շնորհավորանքների, փուչիկների եւ ուղիղ եթերների փոխարեն, նրանք Հայասատանի տարբեր քաղաքներում եւ մայրաքաղաք՝ Երեւանում ծաղիկներով իրենց շնորհակալությունն են հայտնել մեր երկրի եւ մաքրության «պահապաններին»:
Դաշնակցական երիտասարդները պնդում են. «Վերջիններս կատարում են դժվարին ու շատ դեպքերում չգնահատված աշխատանք։ Այդ իսկ պատճառով էլ առաջինը նրանց պետք է շնորհակալություն հայտնել»։