ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Դաշտում կլինեն մենաշնորհային դիրքերի մի քանի խաղացողներ

15 Մարտ 2019 «Պետական տուրքի մասին» օրենքի փոփոխությունը ենթադրում է տնտեսական բեռի ավելացում տնտեսվարողների համար. Yerkir.am-իհետ զրույցում տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի էկոնոմիկայի և ֆինանսների հանձնախմբի պատասխանատու, ՀՅԴ ԳՄ անդամ Արմեն Գրիգորյանը` անդրադառնալով գրավատների և փոխանակման կետերի տարեկան դրույքաչափերի մոտ 60 անգամ, կամ, ինչպես ասում են, 6000 տոկոս ավելանալուն:

Ըստ տնտեսագետի` նախ և՛ մեզ, և՛ հանրության համար պարզ չէ, թե այս կերպ իրականում ինչ խնդիր է լուծվում, որովհետև հստակ չէ` ինչ փաթեթով ենք ուզում կարգավորել ոլորտը, որին ենթարկվում է մոտավորապես 230 փոխանակման կետ ու 130 գրավատուն:

«Պետք է հստակեցնել, թե այս փոփոխություններով ինչ խնդիր է լուծվում. ոլո՞րտն են ուզում կարգավորել, թե՞ պետական բյուջեի մուտքերն են ուզում ավելացնել: Երկու դեպքում էլ խնդրահարույց վիճակ է: Տնտեսվարողների մի մասը կդադարեցնի գործունեությունը` չդիմանալով մրցակցությանը, մի մասն էլ ստվեր կտեղափոխվի, ու կվերադանանք 1990-ականների սկիզբը, երբ ամեն ինչ իրականացվում էր գրանցումից դուրս, ընդհատակյա: Այդ պարագայում խնդիրներ կստեղծենք հարկային վարչարարության փաստաթղթավորման, դրանց հայտնաբերելու ու հարկման դաշտ բերելու առումով»,- ասաց Գրիգորյանը:

Մեր զրուցակիցն ընդգծեց, որ խնդիրը, որ դրված է օրենսդրական փոփոխության հիմքում, թե պետք է պարզեցնել տնտեսական ընթացակարգերը, ճիշտ հակառակ ձևով է գործելու: Ինչո՞ւ, որովհետև այն կարող է հանգեցնել մենաշնորհների առաջ գալուն: «Որոշ ընկերություններ խոշորացման կգնան, որոշները կփակվեն: Դաշտում կլինեն մենաշնորհային դիրքերի մի քանի խաղացողներ: Օրենսդրական փաթեթների հետևում Կենտրոնական բանկն է, բայց այդ կառույցի գործառույթը դրանով զբաղվելը չէ»,- ասաց տնտեսագետը:

Նրա առաջ քաշած մտահոգություններից մեկն էլ այն է, որ փոփոխություններից հետո մարզերի ու Երևանի համաչափ զարգացման հետ կապված խնդիրներ կարող են առաջանալ, որովհետև պետական տուրքի գոտիավորում գոյություն չունի: «Մենք ունենք մի պատկեր, որ տարբեր տնտեսական ակտիվություն ունեցող բնակավայրեր` բնակչության տարբեր խտությամբ, պետական նույն տուրքի սեգմենտում են գործելու: Օրինակ` Երևանի Մաշտոցի պողոտայում գտնվող գրավատունը և Մեղրիում գործող գրավատունը չեն կարող նույն տուրքը մուծել, ու բնական է, որ պետք է ստվեր գնան»,- մեկնաբանեց Գրիգորյանը:

Ըստ նրա` հարկային քաղաքականության իրականացման հիմքի մասին ամբողջական պատկերացում կազմելու համար պետք է կիրառվի սկզբունք, որի հիմքը մի մեծ բանաձև է: «Այդ բանաձևի մեջ տարբեր բաղադրիչներ կան` նվազագույն աշխատավարձի չափ, նվազագույն կենսապահովման զամբյուղի չափ, երկրում գործազուրկների թիվ, տնտեսական ակտիվության ցուցանիշ և այլն: Այս բոլոր բաղադրիչներով ու ոսկե միջինով պետք է լուծվեր այս խնդիրը, այս փիլիսոփայության հիման վրա պետք է կառուցվի Հարկային օրենսգիրքը, որն ընդունելի է բոլորի համար: Ի վերջո, պետական եկամուտներ հավաքագրելու իմաստն այն է, որ պետությունը որոշակի գործառույթներ ու պոզիտիվ պարտավորություններ կատարի նաև թույլ և որոշ խոցելի սեգմենտի համար, որ նրանց կյանքի որակը լավանա կամ գոնե փոխվի դրական ուղղությամբ: Իսկ մեր երկրում ի՞նչ ենք անում. համահարթեցնելով եկամտային հարկի դրույքաչափն ու բոլորին հարկելով նույն դրույքաչափով` ամեն բան տանում ենք նրան, որ բարձր եկամուտներ ստացողներն ավելի կհարստանան, ցածր եկամուտներ ունեցողներն ավելի կաղքատանան: Պետք է ներդնել պրոգրեսիվ հարկման համակարգ»,- շեշտեց Արմեն Գրիգորյանը` ավելացնելով, որ դա սոցիալիական բևեռացման է հանգեցնելու:

Ըստ նրա` նախատեսվում է նաև շահութահարկի գծով երկու տոկոսային կետի իջեցում: «20 տոկոսից 18 տոկոս և անուղղակի հարկերի բարձրացում, այսինքն` ուղղակի հարկերն իջեցնելով` մենք հարկերի բեռն ու պետական բյուջեի պակասորդի լրացումը տեղափոխում ենք սպառման դաշտ, որի շահառուները նաև սոցիալական խոցելի խմբերն են: Մեր երկրում չունենք նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով չհարկվող եկամուտի գաղափար, որ գոնե մարդուն ասենք` ստացած եկամուտից այդ նվազագույն կենսապահովման զամբյուղի չափով հարկը մի’ տուր, դու դրանով քո հարցը լուծի, որ սոցիալական վատ վիճակի մեջ չհայտնվես: Բացի այդ` մինչև 2023 թիվը շեմը 23 տոկոսից որոշել են դարձնել 20 տոկոս, բայց, դրան զուգահեռ, վերականգնվելու է կուտակային կեսաթոշակների այն 2.5 տոկոսը, որ պետությունն իր վրա էր վերցրել: Այսինքն` քաղաքացին կուտակային կենսաթոշակների համար կրկին 5 տոկոս է վճարելու»,- բացատրեց Գրիգորյանը:

Ըստ նրա` խնդիրներ են հարուցվում նաև զովացուցիչ ըմպելիքների շուկայում, այս ոլորտում նույնպես կլինեն թանկացումներ, որից կտուժի սպառողը, զուգահեռաբար, կարող են լինել գործունեությունը դադարեցնող ընկերություններ, քանի որ առաջարկվող փաթեթով նախատեսվում է կիրառել ակցիզային հարկ` մեկ լիտր ըմպելիքի համար սահմանելով 30 դրամ դրույքաչափ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company