ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Յիշատակարժան Մեր Տղաները (Լիզպոնի Հինգին)

26 Հուլիս 2024

Համբիկ Պիլալեան

Իւրաքանչիւր անգամ որ համակարգիչիդ դիմաց նստած փորձ կը կատարես քանի մը տող, միտք ու ապրում փոխանցելու սպիտակ պաստառին, յայտնապէս մեր սրբազան տղոց յիշատակին առիթով, կամայ-ակամայ, յուզաշխարհ մը ամբողջ դարձեալ իր ներկայութիւնը կը պարտադրէ, հպարտութեան եւ պատկանելիութեան խայտանքը սիրտդ կը կլանէ, ու պահ մը կը դադրիս ստեղնաշարդ գործածելէ` խորասուզուելով մօտիկ անցեալին պատահած դիպաշարին մէջ:

Խօսքը, բնականաբար, դիպաշարի մը մասին է, որ խորապէս կ՛առնչուի հայ երիտասարդութեան, որ կամքէ անկախ ծնած է հայրենիքէ հեռու, սակայն միշտ ալ երազած է ունենալ սեփական հող ու հայրենիք, ազատ ու գերիշխան պետութիւն:

Ճիշդ է, որ ամբողջ պատմութիւն մը, գործընթացներու եւ արարքներու հոլովոյթ մը տեսած է հայ ժողովուրդը, Ցեղասպանութիւն ապրած ու Արեւմտահայաստան կորսնցուցած է, միշտ ալ փորձած է իր բազուկով եւ արեամբ, Հայ դատի նուիրական աշխատանքով եւ քրտինքով վերատիրանալ սուրբ հողին ու վերադառնալ նախնեաց հայրենիք` Արարատի շուքին տակ միաւորուելու ու խաղաղութիւն շնչելու առյաւէտ:

Այլապէս ալ դէմ յանդիման գտնուելով աշխարհաքաղաքական որոգայթներու, թրքաբարոյ դաւերու ու միջազգային սին հաշուարկներու, հայութիւնը ժամանակ առ ժամանակ ունեցած է հաւաքական յուսալքութեան պահեր, բայց մանաւանդ` ազգային պարունակի տակաւ ընդարմութեան վիճակներ, որոնք պատճառ են եղած ազգային կեանքի թուլացման եւ տարբեր մտասեւեռումներու առիթի:

Սակայն, ստեղծուած կացութեան ճնշումին տակ, ահա, արդար բողոքի եւ ընդվզումի ՁԱՅՆ մը կը լսուէր աշխարհով մէկ, պոռթկումի եւ ցասումի ուժեղ ԱՐԱՐՔ մը լոյսին կու գար, ուժգին պայթումի մը արձագանգը կը տարածուէր շուրջբոլոր, ապա, ծուխի, կրակի ու մշուշի շիջումէն ետք բոլորիս դիմաց կը պայծառանային սրբազան երիտասարդներու առաքելատիպ դէմքերը, ժպիտը մաքրամաքուր, ոգեկան բարձրութիւնը անաղարտ` կրկին յիշեցնելու ամբողջ մարդկութեան, թէ հայ երիտասարդութիւնը պատրաստ է միշտ իր գերագոյնը զոհաբերելու հայրենիքի ազատագրութեան ու սեփական ժողովուրդի բարօրութեան համար:

Իրապէս, սա կը նշանակէր, որ ազգի մը ընդերքը կը նմանէր հրաբուխի մը, որուն համար ըստ երեւոյթին, որոշ ժամանակ էր պէտք ժայթքելու եւ իր ազգայնաշունչ լաւան տարածելու:

Ու մեր տղաքը, որ երիտասարդական տարիքի սեմին էին` ապաւինելով իրենց սեփական բազուկին, անկոտրում կամքին եւ հաւատամքին, ուզեցին շրջանցել, աւելի՛ն. քանդել պարտադրուած լռութեան պատը ու ընտրել դէպի սրբազան լեռ` Արարատ տանող ճանապարհը: Թէեւ տատասկոտ ու դժուար անցանելի ճանապարհ մըն էր անիկա, այդուհանդերձ անոնք` Լիզպոնի հինգը, շնորհիւ իրենց ազգային ու գաղափարական դաստիարակութեան, հոգեկերտուածքին, ապառաժեայ հաւատքին եւ անյեղլի կեցուածքին, արշաւեցին դէպի թրքական դեսպանատուն, տէր կանգնեցան իրենց աստուածավայել խոստումին ու սեղմեցին ուժանակը` վերջ տալով իրենց մատղաշ կեանքին:

Անոնք` Լիզպոնի հերոս տղաները, այնքան վեհ ու անսակարկելի համարեցին իրենց ազգային արժանապատուութիւնը, որ նախընտրեցին մարտիրոսութիւնը` իրենց իսկ սեփական կամքով, քան` թշնամիին յանձնուելու ստորնութիւնը:

Ու այդ ուժանակի պայթումէն վայրկեան ետք, անոնք իրենց սխրանքով եւ գերագոյն զոհաբերութեամբ դարձան հայութեան լեկենտները, որոնք ոչ միայն ապշեցուցին մարդկութիւնը, այլ նաեւ նուաճեցին իւրաքանչիւր հայու սիրտն ու հոգին:

27 յուլիս 1983:

Աւելի քան քառասուն տարիներու հեռաւորութեամբ իսկ ցարդ այս արարքին վեհութիւնն ու գաղափարայնութիւնը կը շարունակէ հոգեզինել ու խանդավառել մեզ, ուժ եւ կորով սնուցել, ազգային հպարտութեամբ լիանալու եւ առանց վարանումի դէպի ապագայ նայելու ներշնչում տալ: Որովհետեւ, մահկանացու այս տղաները իրենց քաջագործութեամբ դարձան ազգային հոգեմտաւոր շտեմարանը պարուրող յոյսի եւ լոյսի քուրմերը, հայ կեանքին շունչ ու որակ յանձանձող անմոռանալի հերոսները:

Ընդգծելին կը մնայ այն, որ իրերայաջորդ սերունդներ, հակառակ կեանքի դաժան յորձանուտին ու այս կամ այն կողմի լկտի խօսքին, բամբասանքին ու տկլոր մօտեցումին, տակաւին կը շարունակեն սէգ ճակատով եւ հպարտ աչքերով հանդէս գալ տղոց շիրիմին առջեւ, խոնարհիլ, խունկ ու մոմ ծխել, երդուել եւ իրենց հայեացքը ուղղել Արարատին, Արեւմտահայաստանին ու բռնագրաւուած Արցախին:

Ահա հո՛ս կը կայանայ Լիզպոնի հինգին մեծութիւնը ու անոնց գաղափարական տաճարին ամրութիւնը, որուն երդիքին տակ ցարդ կը շարունակեն ծառայել սերունդներ` յեղափոխական շունչով տոգորուած եւ ազգային ապրումներով լիացած:

Ուրեմն, Լիզպոնի տղոց շիրիմը չէ դադրած կտոր մը հայրենիք ըլլալէ:

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական. Որպէսզի Վերապետականանան Հա

Հայ դատի համակարգի համահայկական խորհրդաժողովի բացման նիստին հնչած յայտարարութի

25 Սեպտեմբեր 2026
Շարունակելու ենք Հայ Դատի մեր ծաւալուն

Հայ դատի կեդրոնական խորհուրդի նախագահ Յակոբ Տէր Խաչատուրեանի խօսքը Հ․Յ․Դ․ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Մեր առաքելությունը սոսկ քաղաքական չէ.

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ

25 Սեպտեմբեր 2026
Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժան

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական

25 Սեպտեմբեր 2026
Մեծ մտահոգություն է եկեղեցու և կաթողիկ

«Մեզ համար մեծագույն մտահոգություն է Եկեղեցու եւ անձամբ վեհափառի դեմ տարվող ար

25 Սեպտեմբեր 2026
Խաղաղությունը արդարության վրա պետք է հ

«Մեր պատգամը հստակ է՝ եթե Հարավային Կովկասում պետք է լինի խաղաղություն, այդ խա

25 Սեպտեմբեր 2026
Իշխանությունները ազգային մտածողության

Հայաստանի ներկա իշխանությունները Թուրքիայի և Ադրբեջանի նախագահների՝ Ռեջեփ Թայի

25 Սեպտեմբեր 2026
Ակնարկ. Նախապայմաններ Եւ Փոխկապակցումն

Երեւան-Անգարա երկխօսութեան արդիւնաւորման համար Անգարայի դասական նախապայմանները

25 Սեպտեմբեր 2026
Թորոնթօն եւ գանատահայութիւնը տիպար օրի

Ստորեւ կը ներկայացնենք Թորոնթոյի նորահաստատ «Նարեկ» Հայ Կրթական եւ Մշակութային

24 Սեպտեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հ.Յ.Դ. Կեդրոնական

35 տարի առաջ, հայ ժողովուրդը որոշում մը առաւ, որը անգամ մը եւս փոխեց մեր պատմո

24 Սեպտեմբեր 2026
Հայաստանում կգումարվի ՀՅԴ Հայ դատի համ

Հայաստանում սեպտեմբերի 25-28-ը կգումարվի ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակ

24 Սեպտեմբեր 2026
«Արցախահայերի սոցիալ-տնտեսական, իրավակ

Սեպտեմբերի 23-ին, ՀՀ ԱԺ մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժ

24 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսներուն Յիշատակը Կը Պա

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեանի խօսքը՝ Մուսա Լ

24 Սեպտեմբեր 2026
Հըզպալլայի Պատուիրակութիւնը Այցելեց «Շ

ՀՅԴ Լիբանանի Կեդրոնական կոմիտէի ներկայացուցիչ Ալպեր Պալապանեան 23 սեպտեմբեր 20

24 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը հակահայկական հայտարարություն

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2026 թ. սեպտեմբերի 17-ին Երևանում ելույթ ունեցավ «Համ

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Դերերու բաշխում, ոչ թէ հակ

23 Օգոստոս 1990-ին, Հայաստանի համաժողովրդային շարժումին յաջորդեց Անկախութեան հ

22 Սեպտեմբեր 2026
Տեղի ունեցավ «Հայաստան» խմբակցության մ

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, ԱԺ «Հայա

22 Սեպտեմբեր 2026
Հ․Հ․ Անկախութեան Խաւարային Ստուերը՝ 44

«Դուք չէք կրնար նկարագիր եւ քաջութիւն կերտել՝ մարդոցմէ խլելով իրենց նախաձեռնու

22 Սեպտեմբեր 2026
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company