ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Մեր նպատակն է՝ ամեն ջանք գործադրել, որպեսզի արցախցին մնա Հայաստանում

26 Հուլիս 2024

ՀՕՄ-ի Հայաստանի շրջանային վարչության ատենապետուհի Մարո Քեշիշյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում խոսել է Արցախի բռնի տեղահանությունից հետո ՀՕՄ-ի կողմից իրականացված արցախցիների օժանդակության ծրագրերի մասին։

Նրա խոսքով՝ արցախցիների տեղահանությունից հետո, ՀՕՄ-ի Հայաստանի միավորը՝ ՀՕՄ-ի Արցախի մեկուսի մասնաճյուղի հետ միասին, աշխարհասփյուռ ՀՕՄ-ի կառույցների հովանավորությամբ, ամբողջ ուժով նվիրվել է օժանդակության գործին և հիմնական կենտրոնացումն արցախցիների վրա էր։ Հայաստանի մասնաճյուղերն էլ իրենց հերթին ակտիվորեն մասնակցել են արցախահայության աջակցության ծրագրերին։

«Առաջին հերթին սնունդով և հիգիենայի պարագաներով փորձեցինք օգնել։ 11 հազար ընտանիքի այս կամ այն ձևով օգտակար եղանք։ Դրանից բացի, վերջին պատերազմում զոհված, Ստեփանակերտի բենզինի պահեստի պայթյունի հետևանքով մահացած կամ անհետ կորած, սոցիալապես անապահով 827 ընտանիքի 40 հազար դրամի չափով սնունդ գնելու քարտեր տրամադրեցինք, հետո այդ քարտերից ստացան նաև հաշմանդամ երեխա ունեցող 127 ընտանիքներ»,- նշել է Մարո Քեշիշյանը։ Այժմ բազմազավակ ընտանիքների տվյալներ են հավաքագրում, որպեսզի նման ծրագրերով օժանդակություն տրամադրեն։

Տեղահանությունից հետո ՀՕՄ-ի Հայաստանի միավորի կենտրոնին են դիմում բազմաթիվ արցախցիներ՝ տարբեր խնդիրներով ու հնարավորինս ՀՕՄ-ը փորձում է օգտակար լինել հագուստով, սննդով կամ այլ միջոցներով։

Միավորը նաև հասցեատերերին է ուղղում տարբեր բարերարների ուղարկած նվերները, նյութական միջոցները։ «Գորիսում ապրող 53 ընտանիքի նյութական օժանդակություն է տրամադրվել, որը փոխանցել էր ՀՕՄ-ի Արևմտյան ԱՄՆ-ի շրջանը։ Նույն շրջանի կողմից տրամադրված կենցաղային իրերը ևս բաժանել ենք Շիրակի մարզի Ախուրյան և Գյումրի համայնքներում ապրող արցախցիներին։ Ինչ նվիրատվություն ստանում ենք, փորձում ենք հասցնել արցախահայությանը, մեր դռները միշտ բաց են նրանց համար»,- ասում է ՀՕՄ-ի Հայաստանի միավորի ատենապետուհին։

Նախքան կենցաղային տեխնիկա հատկացնելը ՀՕՄ-ի Ախուրյանի մասնաճյուղի անդամներն այցելել են արցախահայ կարիքավոր ընտանիքներին, գնահատել նրանց կարիքները, ապա տրամադրել համապատասխան օժանդակությունը. սառնարան, լվացքի մեքենա և այլ կենցաղային իրեր։

Մարո Քեշիշյանը նաև հայտնել է, որ Բըրբենքի ՀՄԸՄ-ի տրամադրած նվիրատվությամբ եռօրյա սեմինար է ՀՕՄ-ը կազմակերպել Ջերմուկում՝ ՀՅԴ ՀԵՄ-ի և ԱԵՄ-ի ընկերների համար։ «Նաև երկու ճամբար ենք նախատեսում կազմակերպել օգոստոս ամսվա ընթացքում Տավուշի մարզի Իջևան և Սյունիքի մարզի Կապան համայնքներում, հիմնականում արցախցի երեխաների համար։ Նախատեսում ենք նաև Շիրակի մարզում կազմակերպել»,- հայտնել է Մարո Քեշիշյանը։

Խոսելով երկարաժամկետ ծրագրերի մասին՝ նա առանձնացրել է ՀՕՄ-ի Կենտրոնական վարչության «Հույսի օջախներ» ծրագիրը։ «Գյուղերում տներ ենք գնում, բարեկարգում և հանձնում արցախցի ընտանիքների։ Գործնական ընթացք ստացած այս ծրագրի առաջին տունը արդեն իսկ պատրաստ է Շիրակի մարզի Ախուրիկ գյուղում, որը շուտով կհանձնվի Արցախի Ճարտար քաղաքից բռնագաղթած բազմանդամ ընտանիքի։ Ուզում ենք մինչև տարեվերջ 10 ընտանիքի տուն տրամադրել»,- մանրամասնել է նա,- տվյալ ընտանիքը պետք է 10 տարի ապրի այնտեղ, որից հետո տունը արդեն իր սեփականը կդառնա։ Մեր նպատակն է՝ ամեն ջանք գործադրել, որպեսզի արցախցին Հայաստանում մնա, չհեռանա այստեղից»,- հավելել է Մարո Քեշիշյանը։

Տաթեւիկ Աղաջանյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ոչ հասցեական գնահատականները ոչ թե զսպո

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախընտրական պատվիրակությունը

13 Մայիս 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորները մայիսի 12-ին հանդիպել են ԵԽԽՎ դիտ

13 Մայիս 2026
Ճակատագրական Ընտրութիւն

Ինչպէս յայտնի է, Հայաստան կը պատրաստուի Ազգային Ժողովի ընտրութիւններուն, որոնք

13 Մայիս 2026
ՀՕՄ-ը մեր ինքնութիւնը սնուցող անսպառ ա

Ստորեւ կը ներկայացնենք, ՀՕՄ-ի Մոնթրէալի «Սօսէ» եւ Լաւալի «Շուշի» մասնաճիւղերու

13 Մայիս 2026
Մոնթրէալի մէջ արժանավայել կերպով նշուե

Հովանաւորութեամբ ՀՕՄ-ի Գանատայի Շրջանային վարչութեան, կազմակերպութեամբ ՀՕՄ-ի Մ

13 Մայիս 2026
Կոնգրեսական Ֆայնը պետք է հեռացվի Կոնգր

Ֆլորիդայից հրեական ծագում ունեցող ամերիկացի հանրապետական կոնգրեսական Ռենդի Ֆայ

12 Մայիս 2026
Անհամբեր սպասում ենք հունիսի 8-ի արշա

Alpha News-ի հետ զրույցում Ֆրանսիայի «ՀՅԴ Նոր Սերունդ» երիտասարդական միության

12 Մայիս 2026
Ներկայիս իշխանությունը կորցրել է վստահ

ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր և այդ դաշինքի պատգա

11 Մայիս 2026
Ակնարկ. Մշուշ, Ժամկէտ Եւ Մինչ Այդ

Տարածաշրջանին վրայ այնքան քաղաքական մշուշ պատած է, որ իրադարձութիւններու ընթաց

11 Մայիս 2026
Փաշինյանը ստի հերթական ռեկորդն է սահմա

Նախ արձանագրենք, որ «Հայաստան» հիմնադրամի շրջանակներում 1995-ից մինչև 2020թ

11 Մայիս 2026
Յիշատակի Ձեռնարկ` Վիգէն Զաքարեանի Նահա

Երէկ` կիրակի, 10 մայիսին, ազատամարտիկ Վիգէն Զաքարեանի նահատակութեան 34-րդ տարե

11 Մայիս 2026
Այցելություն Եռաբլուր

Այսօր՝ մայիսի 9-ին, հաղթանակի օրվա առթիվ Եռաբլուր են այցելել «Հայաստան» դաշինք

09 Մայիս 2026
Հայկական պետականության ընտրությունը.

Սակայն այստեղ առաջանում է հիմնական հակասությունը, որը գործող իշխանությունը չի

09 Մայիս 2026
Իմ Սիւնակը – Ձեր Աշխարհը. Շուշիի Նահատ

Բեկոր, պատերազմի ընթացքին 11 անգամ վիրաւորուիլը` ճակատագիրին կողմէ դրոշմուած մ

09 Մայիս 2026
Շուշի. հաղթանակի և «պարտության» վկան

Շուշիի ազատագրումը հայ ժողովրդի նորագույն պատմության հերոսական էջերից է։ Տասնա

09 Մայիս 2026
Խմբագրական. Եռատօնի Վերականգնումին Հեռ

Մայիսեան եռատօնը Արցախի վերջին պատերազմէն ետք վերաիմաստաւորուած է, բացասական ի

09 Մայիս 2026
Սփիւռքը` Երէկ Եւ Այսօր Գոյատեւումէն Դէ

Հայկական սփիւռքը դար մը շարունակ եղած է մեր ազգային կեանքին ամէնէն կարեւոր իրա

09 Մայիս 2026
«Հարատև պայքար» պատկերագրքի շնորհանդես

Համազգային հայ կրթական և մշակութային միության Երևանի գրասենյակի նախաձեռնությամ

09 Մայիս 2026
Փարիզէն զգաստութեան (հերթական) հրաւէր

Ոխակալութիւն՝ որովհետեւ ֆրանսահայութեան ներկայացուցիչ մարմինի ղեկավարին՝ Հայաս

09 Մայիս 2026
Էջմիածնից մեկնարկեց «Հայաստան» դաշինքի

Այսօր՝ մայիսի 8-ին Էջմիածնից՝ հայության հոգևոր կենտրոնից մեկնարկեց «Հայաստան»

08 Մայիս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company