ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Պատմություն, իրադարձություններ, գործիչներ

127-Ամեակ Խանասորի Արշաւանքին. Խանասորը` Պայքարի Եւ Յաղթանակի Խորհրդանիշ

25 Հուլիս 2024

Հայ ֆետայական շարժման եւ ռազմական արուեստի լաւագոյն դրուագներէն է Խանասորի արշաւանքը:

Օսմանեան իշխանութիւններուն կողմէ հայերու դէմ սաստկացող հալածանքները, Համիտեան 1895-1896-ի կոտորածները եւ քրտական ցեղերու տեւական ու սանձարձակ յարձակումները յուսալքութեան ալիք բարձրացուցած էին ժողովուրդին մէջ:

Վանի 1896-ի ինքնապաշտպանութենէն ետք հայ մարտիկները` բրիտանական հիւպատոսի երաշխաւորութեամբ, անզէն ճամբայ ելան դէպի Պարսկաստան, բայց քրտական աւազակախումբերու կողմէ պաշարուեցան ու կոտորուեցան: Վճռական եղաւ յատկապէս Մազրիկ ցեղին դերակատարութիւնը: Դաշնակցական Պետոյի, արմենական Աւետիսեանի եւ հնչակեան Մարտիկի գլխաւորած հարիւրաւոր երիտասարդները զոհ գացին:

Թիֆլիսի մէջ կայացած Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Շրջանային ժողովին որոշուեցաւ` ժողովուրդի ոգին բարձրացնելու նպատակով, հակահարուած տալ թուրքերուն ձեռքը լծակ դարձած քիւրտ հրոսակներուն:

Նիկոլ Դուման Բիւրոյին առաջարկեց արշաւանք կազմակերպել Մազրիկ ցեղին դէմ:

Արշաւանքի նպատակայարմարութեան, արդիւնաւէտութեան եւ նաեւ յաջողելու հաւանականութեան հանդէպ կային տարակարծութիւններ:

Հայ Յեղափոխական Դաշնակցութեան Բիւրոյին կողմէ Յարութիւն Շարիկեան Թաւրիզ առաքուեցաւ: Արշաւախումբի կազմութիւնը վճռահատուեցաւ 1897 յունիսին:

Ատրպատական հաւաքուեցաւ ֆետայական շարժման սերուցքը: Կազմուեցաւ արշաւախումբ, բաղկացած` 253 անձերէ, որոնցմէ 40 հոգին` հեծեալ: Ընդհանուր հրամանատար նշանակուեցաւ Վարդան, օգնական` իշխան Յովսէփ Արղութեան: Հարիւրապետներ` Փոխիկ եւ Ախպէր, յիսնապետ` Նիկոլ Դուման, հեծելախումբի հրամանատար` Սեւքարեցի Սաքօ:

Մազրիկցիները վրանաբնակ քոչուոր ցեղախումբ էին եւ շուրջ 250 վրան կը հաշուէին: Անոնք ամարանոց բարձրացած էին Խանասորի դաշտը:

Հայ ֆետայիները` Սալմաստէն ճամբայ ելլելով, Դերիկի վանքին մօտէն հատեցին թուրք-պարսկական սահմանը:

Արաուլ լերան արեւելեան լանջերը հասնելէն ետք հրամանատարը եւ անոր օգնականը հեռուէն ուսումնասիրեցին Մազրիկ աշիրէթին բանակատեղին:

Խանասորի դաշտին մէջ սփռուած էին շուրջ 250 այծի մազէ սեւ վրաններ: Երեք սպիտակ մեծ վրաններ ալ կը պատկանէին ցեղապետ Շարաֆ բէկին:

Մազրիկցիները համիտէի կռուողներ էին: Տարիներու ընթացքին անոնք աւերած էին Աղբակ գաւառի հայկական գիւղերը եւ ջարդած անոնց բնակիչները: Ցեղապետ Շարաֆ բէկ սուլթան Համիտէն Օսմանիէ Բ. կարգի շքանշան ստացած եւ հազարապետութեան աստիճանին բարձրացած էր: Սահմանագլուխը ֆետայիներէն պաշտպանելու համար Համիտ անոր 50-60 զինուոր տուած էր իբրեւ օգնական:

Ֆետայիները յուլիս 25-ի արեւածագէն առաջ շրջապատեցին Խանասորի դաշտը:

Մազրիկցիներու վրայ յարձակումը սկսաւ առաւօտ կանուխ: Ֆետայիներու կանոնաւոր համազարկերէն վրանները քանդուեցան եւ շատ մազրիկցիներ թաւալգլոր ինկան:

Համազարկերէն ետք սկսաւ վրաններուն վրայ գրոհը: Ֆետայիներ անխնայ սուրի քաշեցին տղամարդիկը, բայց խնայեցին կիներն ու երեխաները: Ցեղապետ Շարաֆ բէկ կանացի հագուստով ծպտուած յաջողեցաւ դուրս գալ շրջափակումէ եւ փախուստ տուաւ:

Վրայ հասան շրջակայ քիւրտերը. ֆետայիները սկսան նահանջել: Կռիւը շարունակուեցաւ մինչեւ երեկոյ:

Խանասորի արշաւանքը աւարտեցաւ կատարեալ յաղթանակով: Մազրիկցիները դադրեցան իբրեւ աշիրէթական ուժ գոյութիւն ունենալէ: Հայկական կողմը տուաւ 19 զոհ:

Ռազմական յաղթանակի կողքին, Խանասորը բարոյական նշանակութիւն ունեցաւ եւ մեծապէս ոգեւորեց հայութիւնը:

Ինքզինք միշտ զոհի կարգավիճակի մէջ զգացող հայ շինականը, որ հաւատք եւ յոյս չունէր որ կրնայ ազատագրուիլ թրքական եւ քրտական կեղեքումներէն, հայրենի հողին, սեփական ինչքին ու պատիւին տէր կանգնելու յանդգնութեամբ լեցուեցաւ: Ազգային ազատագրական պայքարին առջեւ կռիւը նոր թափով շարունակելու եւ ծաւալելու հորիզոններ բացուեցան:

Մազրիկ ցեղի նուաճումով հնարաւոր դարձան զէնքի ու զինամթերքի յաջող առաքումները Սալմաստէն դէպի Երկիր:

Խանասորի արշաւանքը զգաստացուց քիւրտն ու թուրքը: Քիւրտեր սկսան զգուշանալ հայ ֆետայիներուն հետ բախումներէ եւ նոյնիսկ եղան գործակցութեան դէպքեր: Քիւրտ ցեղեր եւ ցեղապետներ հասկցան, որ իրենց կը սպասէ Մազրիկ ցեղին եւ Շարաֆ բէկին ճակատագիրը` փախուստ կամ մահ` վրիժառու հայ ֆետայիի արձակած գնդակէն:

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Խմբագրական.- Հայաստանը՝ 35 Տարեկան

1991ի Սեպտեմբեր 21ին, երբ Հայաստան անկախութիւն հռչակեց Խորհրդային Միութենէն, ի

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբերի 21. Պետականութի

Այսօր 2026 թ. Սեպտեմբերի 21-ը Հայաստանի Հանրապետութեան վերանկախութեան 35-ամեակ

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Անկախութիւն՝ բայց ի՞նչ տես

Հայաստանի անկախութեան 35-ամեակը բնականաբար առիթ է տօնելու, բայց միեւնոյն ժաման

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը՝ Հայ

ՀՅԴ Հայ Դատի Եվրոպայի գրասենյակը ջերմագին մաղթանքներ է հղում և սրտանց շնորհավո

21 Սեպտեմբեր 2026
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հայտարա

Սիրելի՛ հայրենակիցներ, 1991 թվականի սեպտեմբերի 21-ին հայ ժողովուրդը վերահաս

21 Սեպտեմբեր 2026
Կեղծ խաղաղության կարգախոսների ներքո շա

Սեպտեմբերի 21-ի կապակցությամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ուղերձը.

21 Սեպտեմբեր 2026
Անկախութեան 35 տարիները՝ հաշուեկշիռ եւ

­Հա­յաս­տա­նի ­Հան­րա­պե­տու­թեան վե­րան­կա­խաց­ման 35-ա­մեա­կը ա­ռիթ է վե­րար

21 Սեպտեմբեր 2026
Վերակառուցումէն Հռչակագիր, Ապա Անկախու

Հայաստանի վերանկախացման թուականի` 21 սեպտեմբեր 1991-ի 35-ամեակն է այս տարի:

21 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Գերիշխանութեան Պահպանման Հ

Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման տօնի նշումին արդիական հնչեղութիւն ապահո

21 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն ՀՅԴ Արեւմտեան Եւրոպայի

Դաշնակցութեան դէմ բանաւոր յարձակումը, որ դարձեալ բռնկած է ՔՊ-ի կողմէ այս օրերո

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Հերոսամարտի 111-Ամեակի Եւ

Անցնող շաբաթավերջին, կազմակերպութեամբ ՀՅԴ «Կարմիր լեռ» կոմիտէի դաստիարակչական-

21 Սեպտեմբեր 2026
Մուսա Լերան Անմար Կրակը` Անցեալէն Դէպի

Սեպտեմբերեան այս օրերուն մեր նախահայրերուն յիշատակն է, որ կը լեցնէ մեր հոգիներ

20 Սեպտեմբեր 2026
Յայտարարութիւն Հ.Յ.Դ. Իրանի Հիւսիսային

Վերջին օրերին Հայաստանի Ազգային ժողովի ամբիոնից հնչեց յայտարարութիւն՝ դաշնակցա

20 Սեպտեմբեր 2026
Պարտավոր ենք հիշել․ ՀՅԴ Արցախի երիտասա

2020 թվականի 44-օրյա պատերազմը և 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Արցախի դեմ սանձ

20 Սեպտեմբեր 2026
Քաղաքացիություն ստանալը դժվարացնում են

Ըստ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավարի` սփյուռքը չի կարող խա

20 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերյան պատերազմները․․․

Երբեք չեմ հասկացել, թե ինչու՞ է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազ

19 Սեպտեմբեր 2026
Երբ ասում են` Արցախը երբեք հայկական չի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը հանդես է եկել տեսաուղերձով․

19 Սեպտեմբեր 2026
Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի

2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի կանխորոշմամբ և աշխարհի լուռ համաձայնու

19 Սեպտեմբեր 2026
Քանի դեռ կա թուրք-ադրբեջանական մոտեցու

Այսօր՝ սեպտեմբերի 19-ին, Արցախի հայաթափման 3-ամյա տարելիցին, տեղի է ունեցել «Հ

19 Սեպտեմբեր 2026
Արցախցիների հավաքական և անվտանգ վերադա

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

19 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company