ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Տաքսու վարորդները կազատվե՞ն տույժ-տուգանքներից

21 Մարտ 2019 Կառավարությունն առաջարկում է ներել տաքսիստների կուտակած ավելի քան 200 մլն դրամի տուգանքներն ու տույժերը։ Սոցիալական խնդիր լուծող այս բարի նախաձեռնությունը տնտեսագետի համոզմամբ, կարող է նաև բացասական հետևանքներ ունենալ։

ՀՀ կառավարությունը հայտարարել է, որ պատրաստ է ներել առանց լիցենզավորման տաքսի ծառայություններ մատուցած վարորդների տույժերն ու տուգանքները։

Իրավական նախաձեռնությունն արդեն հրապարակված է e-draft.am էլեկտրոնային հարթակում։

Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության առաջարկած «Մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տուգանքների համաներման մասին» ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ներել 2016-2018 թթ–ին կայացված 3623 վարչական ակտերի համար նշանակված ու մինչ օրս չվճարված տուգանքները։

Ընդ որում, նախագծի հեղինակները նշում են, որ այդ վճարումները չեն կատարվել «սոցիալ-տնտեսական ծանր պայմաններով պայմանավորված»:

ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի ծրագրերի համակարգող, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ առաջարկվող նախագիծն իրականում երկու կողմ ունի` սոցիալական և իրավական։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տնտեսագետը չհերքեց, որ կառավարության նախաձեռնությունը լուրջ սոցիալական ազդեցություն կունենա այդ սոցիալական խավի համար։

«Տուգանքների արժանացած անձինք այն վարորդներն են, որոնք այդ աշխատանքով փորձել են լուծել իրենց ընտանիքների օրվա հացի խնդիրը։ Այդ մարդիկ, փաստորեն, շատ հաճախ ստիպված են եղել առանց լիցենզիայի տաքսի վարելով կամ օրենք խախտելով, սեփական ընտանիքը պահել`չունենալով այլ հնարավորություն»,– ասաց Ավետիսյանը։

Միաժամանակ, սակայն, համաներման որոշումը կարող է անարդար համարվել այն վարորդների նկատմամբ, ովքեր ժամանակին պարտաճանաչ կերպով կատարել են իրենց քաղաքացիական պարտավորությունները։

«Այդ մարդիկ, գուցե, ժամանակին նույն սոցիալական վիճակում գտնվելով, իրենց վաստակի մի մասն այդ մուծումներին են ուղղել»,– ասաց տնտեսագետը։

Սոցիալականից զատ, հարցը նաև իրավական ենթատեքստ ունի։ Թադևոս Ավետիսյանի դիտարկմամբ, պարբերաբար համաներումներ կիրառելով կառավարությունը հանրության մեջ ոչ այնքան դրական սպասումներ է ձևավորում։

«Տուգանքները նաև կանխարգելիչ նշանակություն ունեն։ Եթե համաներման ինստիտուտը կիրառվի առանց խորքային գնահատման, ապա դա կարող է հանգեցնել կանխարգելիչ ազդեցության նվազման։ Մարդկանց մոտ կառաջանան սպասումներ, որ նման համաներումներ էլի են լինելու, ու արդեն օրենքի պահանջը դառնում է երկրորդական»,– ասաց Ավետիսյանը։

Բացի այդ վարչական իրավախախտումների նկատմամբ համաներում հայտարարելով պետությունը քաղաքացիներին բյուջեի որոշակի եկամուտ է զիջում, ինչը, տնտեսագետի համոզմամբ, նշանակում է, որ պետությունը չպիտի բավարարվի միայն դրվագային լուծմամբ, այլ դրանից հետո նաև համակարգային լուծումներ մշակի։ Օրինակ` վերանայի տաքսիների լիցենզավորման գործող կարգն ու վճարումները, եթե գտնում է, որ դրանք սոցիալական խնդիրներ են առաջացնում։

Պաշտոնական տվյալներով 2016-18թթ–ին առանց լիցենզիայի տաքսի ծառայություններ մատուցելու համար կայացվել է 5078 վարչական ակտ, որից 2455-ը վճարվել է, 3623–ը` չեն վճարվել։

Հիշեցնենք, 2015 թվականին ընդունված լիցենզավորման կարգով տաքսի ծառայություն մատուցող վարորդների համար սահմանված ամսական տուրքը Երևանում 12 հազար դրամ է, հանրապետության մյուս՝ 49 քաղաքներում` 8000, 700 գյուղական համայնքներում՝ 5000, 183 սահմանամերձ բնակավայրերում` 4000 դրամ:

Այս կարգի ընդունումից հետո պաշտոնական տվյալներով լիցենզավորվել էր 7769 տրանսպորտային միջոց, որոնցից 5334-ը ֆիզիկական անձինք են, իսկ 165-ը` տաքսի ծառայություն մատուցող կազմակերպություններ՝ 2435 տրանսպորտային միջոցներով:


Նելլի Դանիելյան

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company