Հայտարարություն
28 Մարտ 2019 Սիրելի հայրենակիցներ,2019 թվականին լրանում է ազգային-պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի 140-րդ տարեդարձը: Այս առիթով կազմակերպվում են հետեւյալ միջոցառումները.

Ա. Մանուկյանի հուշարձանին ծաղկեդրման արարողություն՝ սույն թվականի մարտի 30-ին, ժամը 10:30-ին, այնուհետեւ ուղեւորություն Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, որտեղ տեղի կունենան հոբելյանական հիմնական միջոցառումները, սկիզբը՝ ժամը 12:00:
Սիրով հրավիրում ենք մասնակցելու:
ՀԱՅՈՑ ԱԶԳԱԳՐՈՒԹՅԱՆ ԵՒ ԱԶԱՏԱԳՐԱԿԱՆ ՊԱՅՔԱՐԻ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ
ԱԶԳԱՅԻՆ ԹԱՆԳԱՐԱՆ
ՀՅԴ ՊԱՏՄՈՒԹԵԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ