Մեկնարկում է ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը
25 Ապրիլ 20192019 թվականի ապրիլի 26-ից մեկնարկում է Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի կազմակերպության 23-րդ Գերագույն ժողովը: Ժողովը քննելու է կուսակցության վերջին մեկ տարվա գործունեությունը, որոշելու է առաջիկա ռազմավարությունը և ընտրելու է նոր Գերագույն մարմին:
Ժողովին հրավիրված են նաև կուսակցության արտերկրի կազմակերպական կառույցների ներկայացուցիչները:
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմին
25․04․219