Հանդիպում Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում
30 Ապրիլ 2019 Ապրիլի 30-ին Ստեփանակերտի ՀՅԴ «Նիկոլ Դուման» կենտրոնում Հայ Մարմնակրթական Ընդհանուր Միության պատվիրակությունը կենտրոնական վարչության ատենապետ Գառնիկ Մկրտչյանի գլխավորությամբ հանդիպեց մի խումբ երիտասարդների հետ:Ատենապետ Գառնիկ Մկրտչյանը նշեց, որ հանդիպման նպատակն է Արցախում ՀՄԸՄ մասնաճյուղ ստեղծելը:

«ՀՄԸՄ նպատակն է ոչ ֆորմալ կրթության հիմքում ձևավորել ազգային նկարագրի տեր, գիտակից քաղաքացու անձնային հատկանիշներ» , – ասաց Գառնիկ Մկրտչյանը:
Ըստ նրա՝ ՀՄԸՄ կամավորական շարժում է, որի նպատակն է ազգային գաղափարախոսության արժեհամակարգի տարածումը:
ՀՄԸՄ իր մասնաճյուղերն ունի ամբողջ աշխարհում: ՀՀ-ում գործում է ՀՄԸՄ 15 մասնաճյուղ, որից 7 մասնաճյուղ՝ Երևանում, 8-ը ՝ Երևանից դուրս:
aparaj.am