Եռօրյա ցուցադրություն. Շուշիի ազատագրման գործողությունը` մանրակերտով
09 Մայիս 2019
ՀՅԴ Հայաստանի ԳՄ Ազատամարտիկների հանձնախմբի և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության նախաձեռնությամբ` մայիսի 7-ին և 8-ին Հայաստանի Առաջին Հանրապետության հիմնադիր Արամ Մանուկյանի արձանի մոտ տեղադրվեց մանրակերտ, որը ներկայացնում է Շուշիի ազատագրման գործողությունը: Այսօր մանրակերտը ցուցադրվեց «Հաղթանակ» զբոսայգում` «Մայր Հայաստան» հուշահամալիրի մոտ:
Եռօրյա ցուցադրության ողջ ընթացքում ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության անդամները մանրակերտի միջոցով քաղաքացիներին և զբոսաշրջիկներին ներկայացրեցին Շուշի բերդաքաղաքի ազատագրման գործողության մանրամասները, Շուշին ազատագրած իրենց ավագ սերնդի ընկերներից լսած հետաքրքիր և ուշագրավ փաստեր` փոխանցելով կարևորագույն պատգամ` ՀՅԴ-ն չի հանդուրժի մեր հերոս տղաների արյամբ և զոհաբերությամբ կերտված Արցախի անկախ Հանրապետության հանդեպ նվազագույն իսկ զիջման տրամադրություն:
yerkir.am