Եկամտային հարկը իջեցնելով` ներդրողների համար Հայաստանն առավել գրավիչ չի դառնալու
16 Մայիս 2019 Ներդրումներ, ստվերի դեմ պայքար, բարձր աշխատավարձրի խրախուսում. Սրանք այն հիմնավորումներն են , որ կառավարությունը ներկայացրել է Հարակային օրենսգրքի բարեփոխումների փաթեթի համար: Այս մասին այսօր լարգորղների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության «Ահազանգ» նախաձեռնող խմբի անդամ Քրիստինե Վարդանյանը:Հիշեցնենք, որ կառավարությունը Հարկային օրենսգրքում փոփոխությունների նախագծերի փաթեթով առաջարկում է անցնել եկամտահարկի համահարթեցված դրույքաչափի: Եթե այժմ գործում է եկամտային հարկի եռաստիճան դրույքաչափերի համակարգը՝ 23 տոկոս մինչև 150 հազար դրամ աշխատավարձ ստացողների համար, 28 տոկոս՝ 150 հազար դրամից մինչև 2 միլիոն դրամ և 36 տոկոս՝ 2 միլիոն դրամից բարձր, ապա e-draft կայքում հրապարակված նախագծով առաջարկվում է սեպտեմբերի 1-ից բոլորին հարկել 23 տոկոս եկամտային հարկով, իսկ մինչև 2023 թ-ը եկամտային հարկի դրույքաչափը հասցնելով 20 տոկոսի:

Բանախոսը նշում է, որ խախտվում է ամենակարևոր սկզբունքներից մեկը` շաշտից շատ, քչից քիչ սկզբունքը, բայց եթե շանս կա մեղեմելու որևէ մեկի հարկային բեռը, ապա դա պետք է լինի ցածր եկամուտ ստեղծողինը:
«Հայաստանում այսօր 570 հազար գրանցված աշխատող կա, որոնցից միայն 65 տոկոսն ունեն 150 հազար դիամից ցածր եկամուտներ, իսկ նրանց 25 տոկոսը աշխատող աղքատողներ են: Մարդիկ աշխատում են, բայց չեն կարողանում հաղթահարել աղքատությունը: Վերջին հաշվարկներով նվազագույն աշխատավարձը չի ապահովում մեր երկրում առկա նվազագույն կենսաապահովման զաբյուղը: Եվ այսպիսի պայմաններում, երբ գործազրկության ու աղաքտության մեծ տոկոս ունենք, Հարկային օրենսգրքում առաջարկել փոփոխություններ, որ հարվածում են այս խոցելի խմբերին, մեզ համար անընդունելի է: Հենց այս խնդրի հիմնա վրա էլ «Աահազանգը» սկսեց իր գործունեությունը»,- ասում է Վարդանյանը:
Ընդգծում է նաև` փոփոխությունները բյուջեում առաջանալու են մուտքերի պակասուրդ, որը կարող է կազմել է 22 մլրդ, իսկ այդ պակասուրդը լրացնելու համար պետությունն անընդունելի լուծում է սահմանում` ակցիզային հարկի տեսքով բարձրացնել անուղղակի հարկերը և որոշ գործառույթներ մտցնել ընդհանուր հարկման դաշտ:
Բանախոսն ավելացնում է` աշխարհի երկրների 95 տոկոսը հարկումը պրոգրեսիվ տոկոսով է իրականացնում: Եվ անհասկանալի է, թե որն է համահարթեցման գնալու նպատակը, մանավանդ, որ բոլոր այն երկրները, որոնք համահարթեցման սկզբունքով են առաջնորդվել, վերադարձել են պրոգրեսիվին:
«Այս պահին գործող պրոգրեսիվ համակարգը, այո, հեռու է կատարյալ լինելուց և պետք է բարելավվի: Բայց դրա փոխարեն անցյալ տարի սեղանին հայտնվեց մի նախագիծ, որը ոչ մի կերպ չես անվանի Հարկային օրենսգրքի բարելավման ծրագիր: Սա մի քանի քայլ հետ է ու հակասում է հենց ներկայիս իշխանական ուժի հայտարարած նպատակներին, տնտեսական հեղափոխությանը և մեզ տանելու է դեպի հասարակության տարբեր շերտերի միջև բևեռացվածության խորացման ու մեծ թվով աղքատների և գործազրկության: Այս ամենը հաշվի առնելով` պետք է հնարավոր ու անհնար ամեն ինչ անել, որ այս նախագիծն օրենքի ուժ չստանա»,- զարմանում է նախաձեռնության անդամը` ահազանգելով մեկ խնդրի մասին նույնպես, այն է` եկամտային հարկի համահարթեցմանը զուգահեռ, վերականգնվելու է պարտադիր կուտակային համակարգի վճարման 2.5%-ը, որի վճարման պարտականությունը քաղաքացու վրայից հանվել և ծանրացել էր նույն քաղաքացիների կողմից ձևավորված բյուջեի վրա: Հանդիպումներ, տեսակետնր, բերել ու մոտեցնել իրար, հասկանալ, ինչ տեսակետներ կան այս դաշտում:
Նախաձեռնող խմբի մեկ այլ անդամ, ՀԵՄ կենտրոնական վարչության նախագահ Արգիշտի Գևորգյանն էլ հավելում է, թե կառավարությունն առաջ քաշած բարձր աշխատավարձերի մասին հիմնավորումը, տրամաբանությամբ, թե այն կարող է խթան լինել, իրատեսական չէ, քանի որ մեր երկրում բոլորն էլ ձգտում բարձր աշխատավարձի. «Բայց դա տեղի չի ունենում մասնագիտական ցածր որոակավորման կամ աշխատաշուկա չլինելու պատճառով: Եթե հարակային օրսնգրքով նվազեցնում ենք բյուջեի մուտքերը, դրա փոխարեն լավ կլիներ այդ մուտքերը ներդնեինք մարդկանց մասնագիտական որակավորումը բարձրացնելուն միտված ծրագրերի մեջ: Հաջորդ հիմնավորման մասով, թե սրանով մեր երկրում ներդրումներն ավելանալու են , ավելի գրավիչ երկիր է դառնալու, ապա ասեմ, որ ըստ միջազգային կազմակերպությունների զեկույցների`ներդրումներ ունենալու համար առաջնայինը ոչ թե բարձր աշխատավարձերն են, այլ կայուն շուկան, կայուն բիզնես ոլորտը, պետության ենթակառուցվածքները և այլն: Եկամտային հարկը իջեցնելով` Հայաստանը ներդումային առումով ավելի գրավիչ չենք դարձնում»,- մեկնաբանում է Գևորգյանը:
Անդրադառնալով նախաձեեռնության հետագա անելիքներին` ՀՅԴ-ական երիտասարդներն ընդգծում են`ակցիաները շարունակակն են լինելու: Հավելում են` բոլոր գործողությունները նպատակաուղղված են լինելու սխալը կանխարգելելուն և հարկային գործող համակարգը իսկապես բարելավելուն: Իսկ եթե հանկարծ օրինագծի օրենքի ուժ ստանա, կանխատեսում են «Աահազանգ»-ականները, մենք մի քանի քայլ հետ ենք նետվելու: Հետևաբար` լիահույս են, որ որոշում կայացնողները կկարողանան պատկերացնել այս ամենն ու չեն ընդունի որոշում, որը մեր կյանքը բարելավվելու փոխարեն, ավելի կվատացնի:
yerkir.am