Յայտարարութիւն ՀՅԴ Բուլղարիայի պատասխանատու մարմնի
20 Մայիս 2019 ՀՅԴ Բուլղարիայի համայն դաշնակցական ընտանիքը խիստ մտահոգ է Երեւանի Օպերայի հրապարակում պատահած դեպքով, ուր ՀՅԴ Բյուրոյի բազմամյա ներկայացուցիչ, Արցախյան ազատամարտի կազմակերպիչներից Հրանտ Մարգարյանն իր թոռների հետ զբոսնելիս հարձակման է ենթարկվելմոլագար ամբոխի կողմից։

Երկրի իշխանութիւնները անհապաղ պետք է ձեռնարկեն մեղաւորները կասեցնելու եւ պատժելու գործին, ապա թե ոչ՝ լռությունն ու անտարբերությունը կրնան յանգիլ ներքին վտանգաւոր անցանկալի անկայունութեան։
ՀՅԴ Բուլղարիայի ընտանիքը խստորեն դատարպարտում է իշանության ցարդ ցուցաբերած անտարբերությունը կատարվածի վերաբերյալ և պահանջում է համապատասխան գնահատական տալ։ Քաղաքական անհանդուրժողականությունը թույլ կտա հետագայում պառակտումների և ատելության մթնոլորտի յաւելեալ սրման:
Այսու յայտարարում ենք, որ այսուհետ լռելու չենք նման արարքների դիմաց:
Մայիս
19 2019
Սոֆիա