Յայտարարութիւն ՀՅԴ Անգլիայի
20 Մայիս 2019 ՀՅԴ Բիւրոյի բազմամեայ ներկայացուցիչ, Արցախեան ազատամարտի կազմակերպիչներից Հրանդ Մարգարյանն իր մանկահասակ թոռների հետ Ազատութեան հրապարակում զբոսնելիս հարձակման է ենթարկվել մոլագար ամբոխի կողմից։Անհանդուրժողականութեան ու թշնամանք տարածելու` իշխանութեան անպատասխանատու կոչերն ու ատելութեան խօսքն այլևս հանրային վարքագիծ է դարձել։ Փողոցային խուժանն արդեն իշխանութիւնների կարգախօսները դարձրել է իր վարքի կանոն:

Ընկեր Հրանդ Մարգարեանի դէմ կատարուած այս անվայել ամբոխավարական կերպար կրող արարքը և անւանակոչումները նաև ուղղուած է Դաշնակցութեան ամբողջ ընտանիքին: Նմանօրինակ ամբոխային վարքագիծ ունեցող պոռթկումները նաև հարուած են ժողովրդավարական սկզբունքներին, նաև մեր ազգային արժէքներին:
Ժամանակն է որ Հայաստանի իշխանութիւնները սթափւեն և զուսպ գտնւեն իրենց արտայայտութիւնների մէջ, զերծ մնալով թշնամական մթնոլորտի սերմանումից:
Պահանջում ենք անյապաղ պատասխանատւութեան կանչել այս արարքների դերակատարներին ու հորդորող անձնաւորութիւններին, եւ զանոնք պատժել օրէքի համապատասխան յօդուածով:
19 Մայիս, 2019 թ.
Լոնտոն