Ընդդեմ համահարթեցման շարժումը մասնագիտական բանավեճեր է կազմակերպում տարբեր քաղաքներում
15 Հունիս 2019ՀՅԴ մասնագիտական ոլորտային հանձնախմբերի գրասենյակի գործունեության շրջանակներում անցկացվել է կլոր սեղան քննարկում` «Եկամտային հարկի դրույքաչափերի նախատեսվող համահարթեցումը. խնդիրներ եվ այլընտրանքային լուծումներ» թեմայով:Նախատեսվող փոփոխությունը հակասում է նաև մեր երկրի Սահմանադրությամբ ամրագրված սոցիալական շուկայական տնտեսական կարգ ունենալու պահանջին, մտահոգիչ է սոցիալական արդարության տեսանկյունից: Այն հակասում է նաև երկրի առաջ ծառացած աղքատությունը հաղթահարելու, աշխատանքը խրախուսելու, արժանապատիվ վարձատրության համակարգ ներդնելու` կառավարության խոստումներին: Ձևավորվել է նաև «Ահազանգ» երիտասարդական նախաձեռնություն՝ ընդդեմ համահարթ եկամտահարկի:
Մանրամասները՝ տեսանյութում։
https://youtu.be/detsCQdfJQA