ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Գլխավոր թշնամին

18 Հունիս 2019 «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օրերս տեղի ունեցած համագումարում, այս ուժի ոչ երկրորդական դեմքերը, դարձյալ խոսել էին թշնամիների, իրենց պատերազմ հայտարարածների, այլ խոսքով հակահեղափոխականների եւ նրանց դավադրությունների մասին: Կասկած չկա, որ այս թեման, եւ անցյալի ուրվականների հետ կռիվը լինելու է վերջիններիս գլխավոր ասելիքն ու գործողությունների մղող մտայնությունը՝ մինչեւ իրենց իշխանության ավարտը: Իմ կարծիքով, սակայն, Հայաստանի ներկա իշխանության գլխավոր թշնամին ժամանակն է: Որ ժամանակն իր դեմ է աշխատելու Ն. Փաշինյանը հրաշալի հասկանում էր դեռ այն պահին, երբ, սահմանադրական կարգի կոպիտ ոտնահարմամբ, խորհրդարանին պարտադրեց ինքնասպանություն եւ երկրին՝ շուտափույթ ընտրություններ: Իրապես էլ իշխանափոխությունից մոտ մեկ տարի անց ոչ միայն Նիկոլ Փաշինյանը, այլեւ տաքսու վարորդները, տնային տնտեսուհիները եւ նորաթուխ ու ջղագար «սփյուռքահայերն» էին հասկանում, որ եթե նույն օրերին ընտրություններ տեղի ունենային «թավշյա»,« ոչ բռնի», « ժողովրդավար» «հեղափոխականները» հավաքելու էին միանգամայն այլ քանակի ձայն՝ ամենայն հավանականությամբ լինելով առաջին տեղում:

Ի դեպ այդ կացությունը, հավանաբար, կթելադրեր վերջիններիս որդեգրելու մի փոքր այլ վարքագիծ, մասնավորապես չանել հերթական ոտնձգությունը սահմանադրական կարգի դեմ՝ կաթվածահարելով երկրի ողջ դատական համակարգի գործունեությունը: Բայց խոսքն այս մասին էլ չէ այլ այն, որ ամենազոր ժամանակը բացահայտում է նոր իշխանության անկարողությունը՝ երկրի քաղաքական, տնտեսական, սոցիալական, առաջընթացի ապահովման հարցերում:

Խնդիրն այն է, սակայն, որ շատ բացասական գործընթացներ հիմնարար, միաժամանակ խորքային բնույթ ունենալով առայժմ նվազ տեսանելի են բոլորի, մասնավորապես Նիկոլ Փաշինյանին կուռք սարքած զանգվածի մի մասի համար:

Հայաստանի քաղաքական տնտեսական եւ այլ մարզերի մոտակա հեռանկարի վրա մեծ ազդեցություն են ունենալու այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են իշխանությունների ապակառուցողական ներհասարակական-ներքաղաքական գործելակերպը, արտաքին քաղաքական (այդ թվում Արցախի հարցում) հստակ կողմնորոշումների եւ հայեցակարգերի բացակայությունը, տնտեսական զարգացման ծրագրերի եւ պատկերացումների չգոյությունը, կառավարման համակարգի ձեւախեղումը, երկրում հեղինակապետական կոշտ վարչակարգի հաստատման ճիգը, եւ վերջապես երկրի ողջ վարչական ու խորհրդարանական կադրային անձեռնհաս ներուժը:

Ավելի առարկայական լինելու համար փաստենք, որ այս նույն պատճառներով 2019 թվականին կտրուկ պակասել են արտաքին ու տեղական ներդրումները, խորհրդարանը աշխատում է անհրաժեշտ-հնարավորի ամենացածր արդյունավետությամբ, հնարավոր են դրսից ստացվող ապրանքների շոշափելի թանկացումներ, որոնք էլ կարող են դոմինոյի էֆեկտ ունենալ ապրանքների ու ծառայությունների թանկացումների առումով, պատճառ դառնալով նաեւ ներքին արտադրանքի թանկացմանը եւ որոշ արտադրությունների կաթվածահար լինելուն: Ներքին խմորումներն ու արտաքին հարաբերությունների անհստակությունը կարող են ավելացնել երկրի նկատմամբ կիրառվող ուղղակի եւ անուղղակի ճնշումներն ու բարդացնեն իրավիճակը արցախյան բնագծում:

Կարծում եմ, ասվածը չափազանցություն չի համարվի քանի որ այն, ինչի մասին խոսվում է, արդեն իսկ տեսանելի ծիլեր է տվել: Այնուամենայնիվ սրանք հիմնականում խորքային գործընթացներ լինելով եթե ահազանգի առիթ են երեւույթների ծալքերը տեսնողների համար, ապա ժողովրդի մի մեծ հատված դրանց ազդեցությունն իր մաշկի վրա թույլ է զգում եւ հակված է դեռ սպասելու գեղեցիկ խոստումների իրագործմանը:

Չի կարելի ասել, որ իշխանությունը առկա վիճակը եւ զարգացումների ընթացքը չի տեսնում, բայց հակամիջոցների չձեռնարկմամբ նա ոչ թե հակված է ինքնասպանության, այլ պարզապես չի տեսնում ելքերը, կամ իր սխալ պատկերացումներով, գնում է կեղծ թիրախների ետեւից: Կարելի է իհարկե ամեն օր մի քանի աղմկոտ դատավարություններ կազմակերպել երկրում, կարելի է անընդհատ խոսել նախկինում կատարված հանցագործությունների մասին, կարելի է օրական տասն անգամ ժողովրդի կենացը խմել եւ հաճոյախոսել նրա հասցեին, բայց ակնհայտ է, որ այլեւս չկա նախկին ոգեւորությունը, այս կամ այն նախկին ու ներկա պաշտոնյային պատժված տեսնելու կիրքը եւ մարդիկ ավելի շատ մտահոգվում են, թե ինչ է լինելու իրենց ու իրենց երկրի բազում հիմնահարցերի հետ:

Մի օր այս մարդիկ իշխանությանը հարց են ուղղելու. հերիք չէ՞ հետհեղափոխական բարդություններով արդարացնել սեփական անճարակությունը, «վեթինգների», հաշվեհարդարների անհրաժեշտությամբ ֆռռացնել մի ողջ ազգի երբ, այսպես կոչված, հեղափոխության հետեւանքում ոչ դասակարգային բախում է եղել, ոչ ավերիչ պատերազմ ու բռնություններ, ոչ վարչա-իրավական համակարգերի ու տնտեսական կացութաձեւերի փլուզում:
Իհարկե գլխավոր մտահոգությունը մնում են ժողովուրդն ու երկիրը, որոնք կարող են ճակատագրական կորուստներ ունենալ՝ քանի դեռ երկրի ղեկը այս ու այն կողմ են թափահարում պատասխանատվության զգացումից զուրկ փորձարարները:

Իշխանությունը լուրջ քննության առջեւ է կանգնած եւ եթե կարծում է, թե դատական համակարգը ճորտացնելով, այլընտրանքային կարծիքի դեմ սոցիալական ցանցերի քերծեներին քսի տալով, կեղտոտ փողեր օրինականացնելով երկրի իրավիճակը բարելավելու է, ապա խորհուրդ կտանք հաճախակի նայել ժամացույցին՝ գլխավոր թշնամին ժամանակն է, որին ոչ հնարավոր է վարկաբեկել, ոչ ծեփել պատերին, ոչ դատել եւ ոչ էլ շրջափակել ու ընթացքը կասեցնել:

ԱՐՏԱՇԵՍ ՇԱՀԲԱԶՅԱՆ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՀ Սահմանադրութեան փոփոխութեան անհնարի

2025 թ․ Մարտ 13-ին, ըստ էութեան մերժելով պաշտօնական Երեւանի՝ համատեղ յայտարարո

12 Մայիս 2025
ԱՄՆ Կոնգրեսի տասնյակ անդամներ ոգեկոչել

ԱՄՆ Սենատի և Ներկայացուցիչների պալատի երկու կուսակցություններ ներկայացնող տասն

12 Մայիս 2025
Մայիսի 9-ի խորհուրդը և նշանակությունը

«Մեր ժողվուրդը տեսավ 2020 թվականի 44-օրյա ճակատարամարտի հետևանքները, Արցախի

09 Մայիս 2025
Խրոխտ Շուշիի Ազատագրման Յիշատակին

«Շուշին եւ ազատագրուած տարածքը կը ներկայանան իբրեւ հայ ազգային ռազմավարութեան

09 Մայիս 2025
Շուշին ազգային վերազարթոնքի խորհրդանիշ

Արցախում Եռատոն է, հպարտության եւ հաղթանակի տոն։ 1992-ին Շուշիի հաղթական ազատա

09 Մայիս 2025
Միջոցառում՝ «Շուշի. վերադարձ լինելու է

Մայիսի 8-ին «Անի Պլազա» հյուրանոցի «Անի» սրահում տեղի ունեցավ Շուշիի ազատագրմա

09 Մայիս 2025
33 Տարի Առաջ` Այսօր. Հերոսական Սխրանքն

ԱՍՊԵՏ ՄԱՆՃԻԿԵԱՆ Մայիս 9-ը եռատօն է, նուիրուած` համաշխարհային երկրորդ պատերա

09 Մայիս 2025
Խմբագրական. Եռատօնի Վերաիմաստաւորման Հ

Եռատօնը խորհրդանշող օրուան նշումը նորագոյն հանգամանքներով բոլորովին նոր խորհրդ

08 Մայիս 2025
Շուշին հանդիսանում է հայ ժողովրդի քաղա

ՀՀ ԳԱԱ Պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաք

08 Մայիս 2025
Դիվանագետների համահայկական խորհրդի հայ

Մայիսյան եռատոնը հայ ժողովրդի նորագույն պատմության պանծալի էջերից է, հայկական

08 Մայիս 2025
Այն ինչ այսօր կատարվում է ժամանակավոր

«Շատ բարդ է ինձ համար այսօր խոսելը։ Մի քանի բան ուզում եմ փոխանցել ՝մեկը պատմա

08 Մայիս 2025
Ամեն ինչ անելու ենք, որ, այո՛, այդ վեր

«Շատ կարևոր է այսօր վերաիմաստավորել, արժևորել Շուշիի ազատագրման օրը և խորհուրդ

08 Մայիս 2025
Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ Շրջանի Քաղաքապետակ

Երեքշաբթի, 6 մայիսին «Շաղզոյեան» կեդրոն այցելեցին Ժտէյտէ-Պաուշրիէ-Սատ շրջանի ք

08 Մայիս 2025
Պատասխան ես տալու ամեն բառիդ, ամեն քայ

Փորձեմ առանց էմոցիայի Հերթական անգամ «Հայաստան» խմբակցության պատգամավորները

08 Մայիս 2025
Ուաշինկթընի Քաղաքային Խորհուրդը Ընդուն

Մայիս 6-ին, Ուաշինկթընի քաղաքային խորհուրդը միաձայնութեամբ ընդունեց >բանաձեւ մ

08 Մայիս 2025
Մեր համազգային պահանջատիրութեան յետքայ

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹԵԱՆ 110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ Եթէ պէտք է իրերն իրենց անւամբ կ

08 Մայիս 2025
Ցաւակցագիր

ՀՅԴ Բիւրօն խոր վիշտով իմացաւ ընկ. Նազարէթ Սապունճեանի մահուան գոյժը։ Այս տխ

07 Մայիս 2025
ԱՄՆ-Իրան բանակցութիւններու դժուար ընթա

Օմանի միջնորդութեամբ տեղի ունեցող բանակցութիւնները ԱՄՆ-ի և Իրանի միջև այժմ կը

07 Մայիս 2025
էժան միջոցներով չեն կարող մեզ շեղել

Այն ենթադրությունը, թե պետք է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտ

07 Մայիս 2025
Կառավարությունից պահանջում ենք միջոցնե

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը Արցախի մշակութային ժառանգությ

07 Մայիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company