ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Արցախ
  • Հարցազրույցներ

Իրավունք չունենք հուսահատվելու

31 Դեկտեմբեր 2025

2025-ը «Ապառաժ»-ն ամփոփում է ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանի հետ։

Պետք է փաստենք, որ Արցախյան ազատագրական պայքարը ևս մեկ հանգրվան է հայ ժողովրդի ազգային ազատագրական պայքարի: Այդ պայքարը ազատության համար է, ազգերի ազատության: Այն պիտի ապահովի յուրաքանչյուր ազգի ազատ ապրելը՝ իր հայրենիքում, իր ինքնորոշման իրավունքով և պետություն ունենալու իր իրավունքով։

Արցախը Հայաստանի մի հատվածն է, անբաժանելի մասը, թեև այսօր բռնագրաված է, բայց վստահ եմ, որ պայքարի հարատևությամբ մենք դարձյալ կնվաճենք այն։

Այս պարտությունը չպիտի լինի հարատև և այն ժամանակ կկանգնի այն, որ մեր պայքարը շարունակվի և ունենանք հաջողություններ:

Արցախի համար պայքարի այսօրվա կարևորագույն հանգրվանը հավաքական վերադարձն է և այդ իրավունքի համար պայքարը:

—Ինչպե՞ս կգնահատեք 2025-ը, ի՞նչ է արվել և արվում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ուղղությամբ։

-Այսօր ՀՀ իշխանությունների ծրագրերից բավարարված չէ Արցախի ժողովուրդը։ Թե՜ աջակցությունների կրճատումը, թե՛ բնակարանային ապահովման, թե՛ աշխատանքի տեղավորման ծրագրերը, եւ թե՛ իրավական տեսակետից՝ անձնագրերի, քաղաքացիության հարցերը մի շարք դժվարությունների առաջ կագնեցրեցին մեր հայրենակիցներին։ Այդ արհեստական խոչընդոտները, ծրագրերի ոչ համաչափ կիրառումը խռովություն առաջացրեց Արցախի ժողովրդի մոտ իրենց իսկ հայրենիքի՝ Հայաստանի նկատմամբ։ Դա առաջին հարցն էր, որին դեմ հանդիման կանգնեց Արցախի ժողովուրդը։

Երկրորդը՝ Արցախի իշխանությունների նկատմամբ ՀՀ իշխանությունների արհամարհումն է եւ Ադրբեջանի ուղղակի ազդեցության տակ՝ նրանց աշխատանքի խոչընդոտումը ՀՀ-ում։ Այս վերջերս տեսանք ԱԱԾ գործողությունները Արցախի ներկայացուցչության շենքում, ինչը որևէ տեսանկյունից ընկալելի չէ։

Արցախի իշխանությունը միակ ուղղակի ընտրված լեգիտիմ մարմինն է, որն իրավունք ունի և կարող է ներկայացնել Արցախի դատը, տեղյակ է ժողովրդի հոգսերին, սակայն նրա աշխատանքը խոչընդոտվում է Հայաստանի իշխանությունների կողմից։

Պետք է գիտակցեն բոլորը, որ Հայաստանն ինչպես ամբողջ հայ ժողովրդի, այնպես էլ Արցախի ժողովրդի հայրենիքն է։ Մեկ անգամ մենք հայրենիք ենք կորցրել ու գիտենք դրա ծանրությունը։ Այսօր վտանգված է նաև մեր հայրենիքի մեկ այլ հատվածը, որի կորուստն անընդունելի է մեզ համար։ Վստահ եմ, որ Հայաստանի անվտանգության պահպանման, ապազգային հոսանքների դեմ պայքարում առաջինն է լինելու Արցախի ժողովուրդն ու ՀՅԴ Արցախի կառույցը։

—Այսօր Արցախի քաղաքական օրակարգում շարունակում է մնալ արցախցիների իրավունքների բարձրացումն ու հավաքական վերադարձի իրավունքի իրացման խնդիրը, ի՞նչ հաջողություններ են արձանագրվել այս ուղղությամբ։ Ովքե՞ր են հետապնդում այն։

— 2024-25 թ-ին մի շարք հաջողություններ արձանագրվեցին այս ուղղությամբ։ Շվեյցարիայի խորհրդարանի ստորին պալատի բանաձևը՝ արցախցիների վերադարձի իրավունքի հարթակ ստեղծելու մասին, թե՛ կոնգրեսականների, թե՛ Կանադայի արտաքին գործերի նախարարի, պատգամավորների, Եվրոպայի խորհրդի պատգամավորների մոտեցումները և դիրքորոշումները, անհամեստություն չթվա, մեծ մասամբ, ՀՅԴ Հայ դատի գրասենյակների շնորհիվ է ու նրանց աշխատանքի արդյունքը։

Կարևորում եմ այն հանգամանքը, որ որքան էլ արտասահմանյան տարբեր կառույցներ, Սփյուռքը՝ հայկական պահանջատիրության ներկայացման գործում ունենան հաջողություններ՝ շահեն բանաձևեր, հայտարարություններ, գլխավորը մեր հավաքական վճիռն ու այն իրականացնելու կամքն է։ Ամեն ինչ պետք է անել, որ հայկական Արցախի գոյությունը հանդիսանա որպես խաղաղության գործոն, հակառակ դեպքում կրկին կլինի անկայունություն ու պատերազմ։

Արցախի ժողովրդի իրավունքերը չպետք է դիտել միայն որպես Արցախի ժողովրդի իրավունք, այլև՝ ամբողջ հայ ժողովրդի։ Հայրենիքի ազատագրման համար պայքարը պետք է դառնա բոլորի սեփականությունը։ Դաշնակցությունը կանգնած է ազատագրական պայքարի առաջին դիրքերում, ինչպես անցյալ 131 տարիների ընթացքում։ Միջազգային առումով Հայ դատի գրասենյակները լծված են այդ աշխատանքներին։ Չեմ թաքցնի ասելով, որ Արցախի ժողովրդի կողմից դա գնահատվում է, և ոչ ոք չի կարող ժխտել Դաշնակցության դերակատարությունն այդ հարցում։

Պետք է արձանագրենք նաև, որ մեր հայրենակիցները դեռևս Բաքվի բանտերում են և այս ուղղությամբ ՀՀ իշխանությունները ոչինչ չեն անում։ Մենք պետք է շարունակենք մեր համախմբված պայքարը` հանուն արցախցիների իրավունքների վերականգնման։

— Ի՞նչ կմաղթեք այս Ամանորին:

Դժվար է այս օրերին ամանորյա բարեմաղթանքներ հղել մեր ժողովրդին։ Այս քաղաքականությունը և մոտեցումները, որ որդեգրել են ՀՀ իշխանությունները, պարտության այս շարունակական ընթացքը դեռ շարունակվում է։

Այս մթնոլորտի մեջ մեր բարեմաղթանանք է՝ օր առաջ ազատվել այս իշխանություններից, ովքեր հրաժարվում են ազգային ազատագրական պայքարից։

Արցախի ժողովուրդը այսօր թեև Մայր հայրենիքում է, սակայն իր օջախից ու տնից հեռու, զրկված սեփական հողում ապրելու իրավունքից։ Սակայն իրավունք չունենք հուսահատվելու, պետք է չհրաժարվենք պայքարից, քանի դեռ մեր իրավունքը վերականգնված չէ, քանի դեռ բանտերում են մեր ընկերներն ու հայրենակիցները։

Վստահ եմ, ունենալու ենք նվաճումներ և առիթ ենք ունենալու լիաթոք շնորհավորելու միմյանց, 2026 թվականի ընթացքում։ Թող 2026 թվականը լինի բեկումնային Արցախի հարցի ու Հայաստանի վարվող քաղաքականության մեջ։ Թող ազգային ազատագրական պայքարը դառնա առանցքն ու ուղղությունը մեր արտաքին քաղաքականության, ազգայինը դառնա մեր ներքին քաղաքականության, պետական քարոզչության, պետական ռազմավարության հիմնական սյուներից մեկը:

Շնորհավոր Ամանոր և Սուր ծնունդ, թող գալիք տարին լինի վերադարձի տարի և երբեք այդ պայքարը չդադարի։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Սփիւռքը եւ «անդրազգ» եզրոյթի հարցականն

«Անդրազգ» եզրոյթը յանկարծ նոր այժմէութիւն կը վայելէ Սփիւռքի ինքնութեան եւ առաք

23 Հոկտեմբեր 2026
Իսրայէլի Նախագահը Դատապարտեց Երուսաղէմ

Իսրայէլի նախագահ Իսհակ Հերցոկ դատապարտեց Երուսաղէմի հայ համայնքին դէմ յարձ

23 Հոկտեմբեր 2026
Շրջադա՞րձ Թէ՞ Խուսանաւում

Հինգշաբթի, 22 հոկտեմբերի կառավարութեան ընթացիկ նիստէն ետք կայացած մամլոյ ասուլ

23 Հոկտեմբեր 2026
Լաչակին Հպարգելքը

Լաբիւրինթոսի վերածուած է Աշխարհը։ Ամէն կողմ բողոքի հաւաքներ, ցոյցեր, անիշխանակ

23 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ նախընտրական ամփոփիչ հանրահավաքը՝

Արտաշատ խոշորացված համայնքում, ՏԻՄ ընտրությունների շրջանակում Հայ Յեղափոխական

22 Հոկտեմբեր 2026
Էներգետիկ ճգնաժամի նոր զոհերը

Հոկտեմբերի 19-ին ՌԴ արտգործնախարար Լաւրովի գլխաւորութեամբ բարձրաստիճան պատւիրա

22 Հոկտեմբեր 2026
Անկարա–Բաքու հարաբերությունների լարված

Անկարա–Բաքու հարաբերությունների լարվածությունը և դրա հնարավոր ազդեցությունը Հա

21 Հոկտեմբեր 2026
Իշխանությունները երկիրը դարձնում են բա

Եթե Եվրասիական միջկառավարական խորհրդի հաշվարկները նույնիսկ 50%-ով իրական են, ա

21 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի Տարեկան Ձեռնարկը Մեծ Յաջողութ

Արեւմտեան Ամերիկայի Հայ Դատի յանձնախումբը Կիրակի, Հոկտեմբեր 11ին, Հոլիվուտի «Տ

21 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Եռակողմը Եւ 2+1 Յարաբերակցութի

Ռուսական եւ ամերիկեան պաշտօնական յայտարարութիւնները միաժամանակ կը խօսին Ուաշին

21 Հոկտեմբեր 2026
Յակոբ Բագրատունի` Խորհրդարանի Դիւանի Ա

Խորհրդարանը երէկ գումարեց ժողով մը, որուն ընթացքին միաձայնութեամբ ընտրեց իր դի

21 Հոկտեմբեր 2026
Հարցերի լուծման բանալին ձեզ դիմելը չէ,

ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատ

20 Հոկտեմբեր 2026
Թուրքական հետազոտական կենտրոնը բազմիցս

Անկարայում գործող «Եվրասիական հետազոտությունների կենտրոնը» (AVİM) ուսումնասիրո

20 Հոկտեմբեր 2026
Ակնարկ. Ֆրանսայի Ցոյցերը Եւ Ամերիկեան

Համաշխարհային լրատուադաշտը հեղեղուած է Ֆրանսայի մէջ արձանագրուած անհնազանդութե

20 Հոկտեմբեր 2026
COP-17-ը, կենսաբազմազանությունն ու աղե

Դժվար էր պատկերացնել, որ ցինիզմը՝ հենց ցինիզմը, կարող է դառնալ պետական քաղաքակ

19 Հոկտեմբեր 2026
Աղբալյանական լինելը պատիվ է. այսօր լրա

Ստորև ներկայացնում ենք միության շնորհավորանքը․ 1990 թվականի հոկտեմբերի 19-ի

19 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միութ

ՀՀ իշխանությունների՝ հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագիր նախաձեռնելու մտ

17 Հոկտեմբեր 2026
Սահմանները կբացվեն այն ժամանակ, երբ Հա

Հայ-թուրքական սահմանի բացման համար Թուրքիայի ներկայացրած բոլոր նախապայմաններն

17 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Հայկական Աշխարհին Մէջ Լսել

«Վանայ Ձայն»-ի յոբելեանը նախ եւ առաջ առիթ է 40-ամեայ անցած ուղին արժեւորելու,

17 Հոկտեմբեր 2026
Հաղորդագրութիւն «Վանայ Ձայն»-ի Հիմնադր

40 տարուան տեւողութեան «Վանայ Ձայն»-ը իրապէս հանդիսացաւ ոչ միայն լիբանանահայու

17 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company