ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապագաղափարախօսութիւը

18 Օգոստոս 2026

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատարած յայտարարութիւնը ըստ էութեան հետեւեալ հիմնական միտքը ներառած է:

Սփիւռքը ունի երկու գործառոյթ: Կա՛մ սփիւռքահայը պէտք է վերադառնայ Հայաստան, կա՛մ ալ կապ հաստատէ կառավարութեան հետ ըսելու համար, թէ ինչպէ՞ս կրնայ օգտակար դառնալ Հայաստանին: Այս միտքերու հիմնաւորումներուն ընթացքին ներկայացուած են նաեւ տեսակէտներ, թէ առեղծուած է յայտարարելը, թէ հզօր սփիւռք կ՛ենթադրէ հզօր Հայաստան, եւ թէ սփիւռքի հզօրացումը համազօր է Հայաստանի տկարացումին:

Այս վերջին վարկածին տեսադաշտը Հայաստանէն արտագաղթածներու սփիւռքն է: Փաստօրէն ամբողջովին դուրս եկած է յետցեղասպանական, դասական սփիւռքը իր կառոյցներով եւ կազմակերպութիւններով:

Հիմա, արդէն մօտեցանք իշխանութիւններու ընդհանուր առաջադրանքին. կամ, նոյնացաւ յայտարարութիւնը «Իրական Հայաստան»-ի գաղափարախօսութեան հետ: Հայաստանի Հանրապետութեան սահմաններէն դուրս ապրող զանգուածին հանդէպ որեւէ պատասխանատուութիւն չունի կառավարութիւնը: Պատասխանատուութիւն չունենալ կը նշանակէ նաեւ որեւէ ծրագիր չունենալ: Ընդհանրապէս կապ չունենալ սփիւռքեան կազմակերպութիւններու եւ կառոյցներու հետ:

Հիմնաւորումներուն մէջ նաեւ կայ հաստատում, որ սփիւռքը որեւէ կշիռքի կարգ չունի Հայաստանի յարաբերակցութեամբ եւ թէ սփիւռքը իրաւական կեդրոն չունի, մէկ հասցէ չունի, որուն կարելի է դիմել:

«Իրական Հայաստան»-ին այս ձեւով կը զուգորդուի «Իրական սփիւռք»-ը, որ ունի երկու ընտրանք եւ գործառոյթ: Վերադառնալ Հայաստան կամ սպասարկել կառավարութեան օրակարգին: Իսկ կառավարութեան օրակարգը հիմնականին մէջ սատարելն է Երեւանի արտաքին քաղաքականութեան:

Հայաստանի Հանրապետութեան Սահմանադրութեան 19-րդ յօդուածը յատկացուած է սփիւռքին:

Յօդուած 19. Հայկական սփիւռքի հետ կապերը

1.- Հայաստանի Հանրապետութիւնը հայկական սփիւռքի հետ իրականացնում է համակողմանի կապերի զարգացմանը եւ հայապահպանմանն ուղղուած քաղաքականութիւն, նպաստում է հայրենադարձութեանը:

2.- Հայաստանի Հանրապետութիւնը միջազգային իրաւունքի հիման վրայ նպաստում է այլ պետութիւններում հայոց լեզուի, հայկական պատմական եւ մշակութային արժէքների պահպանմանը, հայ կրթական եւ մշակութային կեանքի զարգացմանը:

Պարզ է, որ իշխանութիւններու ներկայացուցիչին կատարած յայտարարութիւններն ու գործող Սահմանադրութեան 19-րդ յօդուածը անհամատեղելի են եւ այդ առումով ալ հակասահմանադրական: Յայտարարուած երկու գործառոյթները, չի բացառուիր, որ ստանան նոր սահմանադրութեան նախագիծի տեսք եւ ամբոջ սփիւռքի դարաւոր աշխատանքներուն արգասիքը սահմանափակեն կառավարութեան օրակարգերու սպասարկելու ընելիքով: Ի դէպ, սփիւռքէն ակնկալուած աշխատանքներու բնոյթին մասին նմանատիպ յայտարարութիւններ կատարած էր նաեւ առաջին նախագահը: Հիմա շատ աւելի պարզեցուած եւ համարձակ նոյն միտքերն են, որ հակասահմանադրական էութեամբ կը հնչեն խորհրդարանին մէջ:

«Իրական սփիւռք»-ի օրակարգն է, որ ձեւաւորելու փորձ կը կատարուի այս ձեւով: Այս յղացքին սահմանադրական իրաւադրոյթ տալու արշաւի առաջին ազդանշանները կը տրուին: Տեսադաշտ, յղացք, գործառոյթներ ճշդելու փորձեր են, որոնք կը հրամցուին` դուրս մղելով դասական սփիւռքը իր կառոյցներով եւ կազմակերպութիւններով:

«Սփիւռքը չունի մէկ հեռախօսահամար, որ զանգես, ինքը պատասխանի իր ամբողջ քաշային կարգով ու ասի` իմ քաշային կարգը միացնում եմ քո քաշային կարգին: Ո՞վ է այդ հեռախօսահամարի տէրը», ըսած է Ազգային ժողովի անդամը: Հեռախօսահամարի օրինակը ձախող օրինակ է եւ վերցուած Միացեալ Նահանգներու երբեմնի արտաքին գործոց նախարար Քիսինճըրի օգտագործած յայտարարութենէն` Եւրոպայի մէկ հեռախօսահամար չունենալուն ակնարկելով:

Պարզապէս պէտք է նշել, որ սփիւռքեան բազմաթիւ հեռախօսահամարներ կան, որոնց ետին կը գործեն այնպիսի կազմակերպութիւններ եւ կառոյցներ, որոնք ոչ միայն հսկայական աշխատանք տարած են Սահմանադրութեան 19-րդ յօդուածի նշած կէտերուն ուղղութեամբ: Կա՛յ կազմակերպութիւն, որ կերտած է Հայաստանի Հանրապետութիւն, կանգնած է վերանկախացման եւ հայոց երկրորդ հանրապետութեան հիմնադրութեան ակունքներուն: Կա՛յ Հայ դատի համակարգ, որ միջազգային ընտանիքին մէջ անշրջանցելի դեր ունեցած է մեր պետութեան արտաքին քաղաքականութեան հիմնովին նպաստելով:

Այսօրուան հեռախօսային ծառայութիւնները սակայն ազգային ծածկոյթէ դուրս են եւ համահայկական օրակարգերու համար անհասանելի բաժանորդներ: Անկախ այսօրուան քաղաքականութենէն սփիւռքը գիտէ իր ձեւով շարունակել երթը` պետութեան եւ հայրենիքին հզօրացման: Այո՛, հզօր սփիւռք, հզօր հայրենիք առաջադրանքով:

«Ա.»
«Ազդակ»

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company