ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար

12 Օգոստոս 2026

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գումարման խորհրդարանում, այս փուլում, այս իշխանության գոյության պայմաններում, մեր երկրի առջև կանգնած մարտահրավերները ոչ միայն չեն վերացել, այլ դրանք օրեցօր ավելանում են: Հետևաբար, իշխանափոխության հարցը շարունակում է մնալ օրակարգում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։

«Խորհրդարանում այսօր կա նաև մեկ խոշոր խմբակցություն, կան արտախորհրդարանական ուժեր, կան շահագրգիռ ուժեր, իշխանափոխության հարցում։ Այս բոլորի հետ պետք է քննարկենք, համախմբում ստեղծենք, ճանապարհային քարտեզ մշակենք և փորձենք հասնել մեր նպատակին։ Այդ քննարկումները այս փուլում կան, մենք ունենք մեր պատկերացումները, բայց դա հրապարակայնացնելուց առաջ ճիշտ կլինի այդ օրակարգի շուրջ լինի համաձայնություն։ Ես կարծում եմ դրա գլխավոր բախման, այսպես ասած, իվենտները լինելու են Սահմանադրության փոփոխության հարցը։ Առաջիկայում այս իշխանությունների կողմից նախապատրաստվող հանձնումների հարցը՝ անկլավների տեսքով կամ այլ տեսքով։ Այսինքն, ծանր խնդիրներ կան մեր առջև կանգնած, և այս իշխանությունը հիմիկվանից ժողովրդին և դաշտը պատրաստում է այդ զիջումներ իրականացնելու համար։

Մենք պետք է ստեղծենք դրան դիմագրավող համակարգեր, որ կարողանանք թույլ չտալ և հասնել իշխանափոխության»։

Անդրադառնալով TRIPP-ի շրջանակում էլեկտրահաղորդման ենթակառուցվածքների միջոցով ՀՀ-ում հնարավոր էներգառեսուրսների սղության դեպքում պահանջարկը բավարարելուն՝ Սաղաթելյանն ասաց, որ չի հավատում, որ Ադրբեջանը կամ Թուրքիան կարող են դառնալ ՀՀ-ի համար այլընտրանքային աղբյուր։ «Ո՞նց կարելի է ենթադրել, որ թշնամի պետությունները, որոնք վերջին 100 տարվա մեջ 2 անգամ մեր սեփական հայրենիքում ցեղասպանություն են իրականացրել մեր նկատմամբ, պետություններ, որոնք հայկական էթնոսի, հայ մարդու, հայ ինքնության հետ խնդիր ունեն, անընդհատ ուզում են ոչնչացնել, այդ պետությունները կարող են դառնալ բարեկամ, հրաժարվել իրենց աշխարհաքաղաքական ծրագրերից և դառնան մեզ այլընտրանքային մատակարարման աղբյուր։ Ես դրան չեմ հավատում»։

Դիտարկմանը, թե առևտրատնտեսական շարժը այդ մասին չէ արդյոք՝ նա ընդգծեց, որ դա հասարակությանը բթացնելու համար է։ «Նախընտրական շրջանում Ալիևը կիսով չափ ՔՊ-ի նախընտրական շտաբի պետի պարտականություններն էր կատարում, բենզին, ցորեն էր ուղարկում։ ՔՊ-ի վերարտադրությունը ապահովելու, շարունակական զիջումներ իրականացնելու համար։ Հետևաբար, այս ընթացքում պետք է հասարակությանը բթացնեն, մոլորեցնեն և ցույց տան, թե ամեն ինչ վերջացած է՝ մենք այլևս եղբայրական ժողովուրդ ենք, որ տանեն մեզ նոր զիջումների և կոտորածի։

Նման մատակարարումները, եթե դիտարկում ենք իբրև այլընտրանքային աղբյուրներ, այո, հիմա մեզ համար ռիսկեր է պարունակում։ Հիմա մեզ կկտրեն մեր հիմնական մատակարարներից, կմնանք իրենց հույսին, հետո այդ «ծորակը» կփակեն։ Նիկոլ Փաշինյանի քաղաքականությունը հետևյալ է՝ թշնամանալ բարեկամ երկրների հետ և փորձ անել բարեկամանալ թշնամի երկրների հետ։ Արդյունքում, բարեկամների հետ թշնամանալու ենք, իսկ թշնամիների հետ չենք բարեկամանալու և երկիրը տանելու են նոր արկածախնդիրությունների»։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company