Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմին
16 Օգոստոս 2026
ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան, մտավորական, պատմաբան, քաղաքական գործիչ Վահան Հովհաննիսյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ ՀՅԴ Երեւանի կառույցի ընկերները այսօր՝ օգոստոսի 16-ին այցելել էին քաղաքային պանթեոն:
Վահան Հովհաննիսյանի կյանքի եւ գործունեության մասին հակիրճ խոսք ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ՀՀ Աժ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Այնուհետեւ ընկերները ծաղիկներ զետեղեցին եւ խնկարկեցին Վահան Հովհաննիսյանի շիրիմը:



