ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագիրներուն Մէջ

10 Օգոստոս 2026

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին մէջ արծարծելու պատմական այս դաշնագիրին նկատմամբ այսօրուան դիրքորշումները, անոր այժմէական նշանակութիւնը եւ ամբողջական հայրենիքին իրաւական հիմքը հանդիսացած ըլլալու փաստը։

Սեւրի յիշատակումը այսօր կը նկատուի առաւելապաշտութիւն, պատերազմի հրահրում, երազային Հայաստանի մասին անիրատեսական մտորում կամ քաղաքական խօսոյթին մէջ ներմուծուած Հայդատականութիւն։

Դաշնակցութեան Ծրագիրի 27-րդ էջին մէջ՝ «Նպատակ» գլխուն տակ արձանագրուած բաժինի մէջ, յստակօրէն կը յիշուի Սեւրը իբրեւ Միացեալ Հայաստանի տարածքը ճշդող իրաւական ելակէտ։

Սեւրն ու իրաւարար վճիռը մինչեւ Հայաստանի վերանկախացում շարունակեցին մնալ մեր տարածքային պահանջատիրութեան իրաւական հիմնաքարը։ Հայաստանի Հանրապետութեան վերանկախացման շրջանին, առաջին նախագահին օրով ոչ միայն Սեւրն ու իրաւարար վճիռը լուսարձակներէ հեռու պահուեցան, այլ ընդհանրապէս Ցեղասպանութեան միջազգային ճանաչումը իբրեւ օրակարգ դուրս մղուեցաւ արտաքին քաղաքականութենէն։ Երրորդ նախագահը այցելեց Ուիլսընի դամբարան եւ կատարեց ուշագրաւ յայտարարութիւն, ըստ որուն, Սեւրն ու իրաւարար վճիռը կը շարունակեն պահել իրաւական եւ այժմէական նշանակութիւն։

Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին ընդունուած Համահայկական հռչակագիրը Սեւրին եւ իրաւարար վճիռին տեղ յատկացուցած է։ Անոր նախաբանին մէջ իբրեւ կէտ արձանագրուած է․-Արժեւորելով 1915 թուականին միջազգային հանրութեան կողմից Անտանտի պետութիւնների մայիսի 24-ի համատեղ հռչակագրով հայ ժողովրդի դէմ իրականացուած ծանրագոյն յանցագործութիւնը՝ պատմութեան մէջ առաջին անգամ որպէս «Մարդկութեան եւ քաղաքակրթութեան դէմ իրականացուած յանցագործութիւն» որակումը եւ օսմանեան իշխանութիւններին պատասխանատուութեան կանչելու հանգամանքի շեշտադրումը, ինչպէս նաեւ 1920 թուականի օգոստոսի 10-ի Սեւրի հաշտութեան պայմանագրի եւ 1920 թուականի նոյեմբերի 22-ի` ԱՄՆ–ի նախագահ Ուուտրօ Վիլսընի Իրաւարար վճռի դերը եւ նշանակութիւնը Հայոց ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հարցում»։

Յիշենք նաեւ հիմնարար փաստաթուղթը՝ Անկախութեան հռչակագիրը, ուր, թէեւ Սեւրն ու իրաւարար վճիռը չեն յիշատակուիր, սակայն ամրագրուած կը մնան պատմական արդարութեան վերականգնումը, համայն հայութեան իղձերու կենսագործումը, որոնք մանաւանդ, առ այսօր կը պահպանեն իրենց սահմանադրականութիւնը։

Ո՛չ երրորդ նախագահի յայտարարութիւնները, ո՛չ ալ համահայկական համաձայնութիւն ապահոված համահայկական հռչակագիրը պատերազմ հրահրեցին եւ պատճառ դարձան, որ թշնամիները յարձակում գործեն Հայաստանի Հանրապետութեան դէմ։

Հիմա, «իրական Հայաստան»-ի շղարշին տակ, փորձ կը կատարուի ջնջելու այս բոլորը եւ վերաշարադրելու մեր իրաւական եւ քաղաքական բոլոր փաստաթուղթերն ու հռչակագիրները։

Ահա թէ ինչո՛ւ մենք մնայուն յղում պէտք է կատարենք այս փաստաթուղթերուն։ Չվարանինք յայտարարելու, որ այո՛ Ծրագիրով իսկ Դաշնակցութիւնը կը նպատակադրէ Սեւրի եւ իրաւարար վճիռի իրաւական հիմքերու վրայ առաջադրել Միացեալ Հայաստանը։ Նրբութիւնները հասկնալի են։ Ծրագիրի նպատակն ու այսօր տարածքային հարցեր չարծարծելը նոյն բաները չեն։ Բայց Սեւրը է՛ ու պիտի շարունակէ մնալ այդ տարածքներուն հայապատականութիւնը փաստագրած իրաւաթուղթը։

Այսօր չարծարծելն ու անկէ հրաժարիլը բոլորովին տարբեր բաներ են։ Եւ ոչ ոք իրաւունք ունի սերունդներուն թողելու պատմական բոլոր իրաւունքներէ հրաժարելու նոր յանձնուողականութեան փաստաթուղթ մը։ Անգարան Ցեղասպանութեան ճանաչումի որոշումներէն այնքան չ՛անհանգստանար, որքան Սեւրի վերածարծումէն։ «Սեւրեան սինտրոմ» ախտանիշը իբրեւ ձեւակերպում միջազգային քաղաքագիտութիւնը կ՛արծարծէ ամէն անգամ որ Թուրքիան կը կրէ արտաքին հարուածներ։

Սեւրը մեր իրաւազրկումը շրջող եւ մեր իրաւունքները վերամրագրած իրաւական աշխատաքներուն բարձրակէտն է։ Անկէ վար իջնելու փորձերը՝ նոր Սահմանադրութեան հանրաքուէով, թէ Համահայկական հռչակագիրը չեղարկելով, կամ նախորդ պետական յայտարարութիւնները առ ոչինչ նկատելով, դատապարտուած են ձախողութեան։ Այսօրուան Հայաստանը ոչ թէ պատմական Հայաստանը մեր ազգային տեսադաշտէն հեռացնող հասկացողութիւն է, այլ Սեւրով ընկալուած Հայաստանի անխորտակելի հիմնաքարը։

Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company