ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տարի անց
08 Օգոստոս 2026
ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զինվորական պանթեոնում տեղի ունեցավ Մայր հայրենիքում ՀՅԴ վերընձյուղման 36-ամյակին նվիրված արարողություն եւ ծաղկեմատույց արցախյան պատերազմների զոհերի շիրիմներին:
Միջոցառումը մեկնարկեց Պանթեոնի եկեղեցուց տերունական աղոթքով, ապա օրվա խորհրդի հետ կապված խոսք ասացին ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը, ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:
Պատմական իրադարձության մասին մանրամասներ ներկայացրեց ՀՅԴ «Դրօշակ» պաշտոնաթերթի գլխավոր խմբագիր Արտաշես Շահբազյանը, ով առանցքային մասնակիցներից է եղել այդ կարևոր իրադարձությանը։

Մանրամասները` Երկիր մեդիայի ռեպորտաժում





