ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակ
  • Ելույթներ

Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք չունենք

08 Օգոստոս 2026

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում.

1990 թվականի օգոստոսի 8-ին, Հայ Յեղափոխական Դաշնակցությունը հանդես եկավ հայտարարությամբ, եւ բացահայտեց իր կազմակերպական ներկայությունը Խորհրդային Հայաստանում։ Իր 12-րդ Ընդհանուր ժողովում, 1933 թվականին, Դաշնակցությունը որոշել էր լուծարել Խորհրդային Միությունում իր կազմակերպությունը, որը շարունակել էր գործել 1921 թվականից հետո եւս։

1988 թվականի օգոստոս ամսին գումարված ՀՅԴ 24-րդ Ընդհանուր ժողովը «Դէպի Երկիր»ը ճշտել էր գլխավոր ուղեգիծ, Ղարաբաղյան շարժման եւ ընդհանրապես Խորհրդային Միությունում տեղի ունեցող զարգացումների լույսի ներքո։ Վերընձյուղման քայլերը սկսել էին մի քանի ամիս անց եւ ավելի մեծ թափ հավաքել 1989 թվականին։ 1990 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունը ՀՅԴ Բյուրոն կատարեց խորհրդակցելով Խորհրդային Հայաստանում եւ Լեռնային Ղարաբաղում արդեն գործող կազմակեպական մարմինների հետ։

Ինչպես Միքայէլ Վարանդեանն էր գրել մեկ դար առաջ Դաշնակցության հիմնադրության մասին, 1990 թվականին եւս, կային դաշնակցականներ երբ տակավին չկար դաշնակցական կառույց։ Խոսքը այնպիսի գաղափարի զինվորների մասին է, ովքեր ունեին հեղափոխական նկարագիր, գիտակցված հայրենասիրություն եւ պատրաստակամություն՝ իրենց առավելագույնը տալու այդ ճանապարհին։ ՀՅԴ կազմակերպական վերընձյուղումը հայ ժողովրդի այդ զավակներին տվեց հնարավորություն իրագործելու իրենց այդ նպատակները։

1990 թվականի օգոստոսի 8-ի հայտարարությունից ընդամենը ամիսներ անց, Դաշնակցության կազմած ջոկատները արդեն Արցախում գործում էին։ Հաջորդող 3-4 տարիներին, այդ ջոկատները առանցքային դեր ունեցան Արցախի ազատագրման մարտերում եւ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի ձեւավորման գործում։ Այդ ջոկատներում երդվյալ դաշնակցականները մեծամասնություն էին, բայց կային նաեւ ոչ-երդվյալներ։ Միասնաբար, այդ բազմահարյուր նվիրյալները իրենց ներշնչումը ստացել էին ոչ միայն Դաշնակցության առաջին երեսնամյակի մարտական նվիրյալներից, այլ նաեւ իրենց ժամանակներին մոտ՝ նորօրյա ազատամարտիկներից։

Արցախյան ազատամարտի առաջին տարիներին, այդ առաջամարտիկներից հարյուրավորներ զոհվեցին։ Նրանց այդ զոհողությունը ներշնչեց իրենց հաջորդող սերունդներին, ովքեր մասնակցեցին, նաեւ զոհվեցին հետագա, հատկապես 2016 թվականների եւ 2020-ականների կռիվներում, արդեն այլ կազմակերպական դրվածքով, հաշվի առնելով հայոց բանակի առկայությունը։

Այդ հարյուրավոր նահատակները, սակայն, միայնակ չէին կռվում. նրանց հետ, կողք-կողքի, հայրենի հող ազատագրած, հայրենիքը պաշտպանած շատեր կան, որոնք ճակատագրի բերումով չզոհվեցին. վստահ եմ, նրանցից ոմանք նաեւ այսօր, այստեղ մեր հետ են, իրենց համեստ պահվածքով։

Այսօր, մեր հայրենիքը, հետեւաբար նաեւ մեր ժողովուրդը գտնվում ենք շատ ծանր իրավիճակում։ Ժամանակավորապես կորցրել ենք մեր հայրենիքի մեկ մեծ բաժինը՝ Արցախը. մեր հայրենի պետության՝ Հայաստանի Հանրապետության հարյուրավոր քառակուսի կիլոմետր տարածքներ գրավված են թշնամի պետության կողմից, իսկ այլ ռազմավարական տարածքներ գտնվում են թշնամու ուղղակի սպառնալիքի տակ։ Եւ այս իրավիճակի պատճառներից եւ սպառնալիքներից մեկը կեղծ գաղափարախոսությամբ քաղաքական այն խմբակն է, որ արդեն ութ տարի է, որ իշխում է մեր երկրում։

Թեեւ ծանր է վիճակը, մեծ են ներքին եւ արտաքին սպառնալիքները, բայց մենք վհատվելու իրավունք չունենք։ Եթե մենք ցանկանում ենք ունենալ հայկական պետականություն, հայկական անկա՛խ պետություն, պայքարը շարունակելուց բացի այլընտրանք չունենք։ Պայքարի միջոցները կարող են լինել տարբեր, պատշաճեցված տվյալ պահի պայմաններին եւ հնարավորություններին։ Բայց պայքարի նպատակը նույնն է, չի կարող փոխվել, այն է ստեղծել այնպիսի ազգային պետություն, որ կարող է բարոր կյանք ապահովել իր բնակչությանը, կարող է տիրություն անել մեր ժողովրդին՝ համայն հայ ժողովրդին, կարող է պաշտպանել մեր հավաքական իրավունքները։

Պայքարի միջոցները կարող են փոխվել, բայց այդ պայքարին նվիրվածությունը պետք է լինի ճիշտ այնպես, ինչպես կռվի դաշտերում եղել է մեր նահատակների եւ առհասարակ մարտիկների նվիրվածությունը՝ ամբողջական։ Այդ նվիրյալների օրինակը, զոհվածների եւ ողջ մնացածների օրինակը, պետք է առաջնորդի մեզ մեր պայքարում։

Ինչպէս Քրիստափոր Միքայէլեանն է ասել. «Յարատեւ կռիւ—յաճախ եւ երկար ժամանակ գուցէ անյաջող՝ չնայած երբեմն նույնիսկ իր լայն ծաւալին,— ահա թե ուր է մեր փրկութեան բանալին: Պահպանե՛նք շարունակե՛նք կռիւը, որպէսզի լայնանայ, ընդարձակւի, եւ ընդարձակւելով՝ յարատեւի—ահա դէպի մեր նպատակը տանող միակ ճանապարհը»:

Այսօր, այս վեհ բայց ճնշող ուխտավայրում, մեր բոլոր նահատակների առաջ վերանորոգենք մեր պայքարի, հարատեւ եւ անմնացորդ նվիրումով պայքարի ուխտը։

08-ը օգոստոսի, 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Գիտելիք և կարողունակություն

Կարողունակությունը՝ որպես իրական կյանքում դրսևորվող գիտելիք Վերջին շրջանում

04 Նոյեմբեր 2026
Բացարձակ վերահսկողություն, թե՞ սոցիալա

Ադրբեջանում 2026 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին հանրակրթական դպրոցներու

04 Նոյեմբեր 2026
«Մեկ ազգ, երկու պետություն» սկզբունքի

Տասնամյակներ շարունակ Թուրքիայի և Ադրբեջանի հարաբերությունները բնութագրվել են

04 Նոյեմբեր 2026
ՀՀ-ում չեն գործում Սահմանադրությունն ո

Ժողովրդավարությունը Հայաստանում ոչ թե հետընթաց է ապրում, այլ մահացել է. նոյեմբ

03 Նոյեմբեր 2026
Հայաստանի թուրքացումը. խորհրդարանական

Հոկտեմբերի 29-ին Հայաստանի Ազգային ժողովում տեղի ունեցած խայտառակ տեսարանները,

03 Նոյեմբեր 2026
Հայ Ուսանողութիւնը Արցախի համար 2025-ի

ՀՅԴ Բիւրոյի Երիտասարդական գրասենեակի նախաձեռնութեամբ, 2025–2026 թուականներուն

03 Նոյեմբեր 2026
Թշնամիները՝ դրսից, Փաշինյանը՝ ներսից․

Անցյալ շաբաթ ՀՀ Ազգային ժողովի տասնյակ պատգամավորներ ներքաշվեցին խայտառակ ծեծկ

03 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company