ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • «Հայաստան» դաշինք
  • Հարցազրույցներ

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը հնարավոր չէ կասեցնել

15 Օգոստոս 2026

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել. օգոստոսի 14-ին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Մեր խնդիրն է, որ նույնիսկ հանրաքվեի չհասցնենք այն խայտառակ նախագիծը, որն Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով ձևակերպում են այս իշխանությունները։ Արարատ Միրզոյանը կասի, Փաշինյանը կասի, կելնեն վերև, կիջնեն վար՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել։ Իրենք չունեն թուրքական այն միլիարդավոր դոլարները, որն անցնող տասնամյակներին Թուրքիան ծախսում էր, միշտ ձախողում էր»,- ասել է նա։

Մանուկյանի պնդմամբ՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը եղել է մեր ժողովրդի ամբողջ գործունեության հիմքերից մեկը։

«Ի վերջո, պետք է գիտակցենք, որ միայն ՀՀ-ի իրենց պատկերացրած հպարտ քաղաքացիներով չէ, որ հաստատվում է Հայոց ցեղասպանությունը, և ամբողջական հայությունն ամբողջական սփյուռքի իրավունքների հարց է, արդարության վերատիրացման հարց է։ Միաժամանակ իշխանությունների այն չքմեղանքը, թե ամեն երկիր իր շահով է առաջնորդվում, այդ տրամաբանության շրջանակներում ՀՀ-ն որևէ միջպետական հարաբերություն չպետք է հաստատի, քանի որ ցանկացած պետություն որևէ համագործակցություն Հայաստանի հետ իրականացնում է՝ հաշվի առնելով նաև իր շահերը, որը նաև ձեռնտու է լինում ՀՀ-ին։ Իսկ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը իրականում միայն հայ ժողովրդինը չէ, ՀՀ-ինը չէ, դա համամարդկային խնդիր է, որովհետև 20-րդ դարի առաջին ցեղասպանությունն է, որի ուսումնասիրությունը նաև հիմք է դրել Լեմկինի կողմից «ցեղասպանություն» բառի ու տերմինի հասկացության ամրագրմանը, և այս առումով ցանկացած երկրում սա նաև սեփական օրակարգ է»,- ասել է նա։

Գեղամ Մանուկյանը հավելել է, որ այն խուսանավումը, որն այս իշխանություններն իրականացնում են Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հետ կապված, որևէ կերպ համադրելի չէ նախորդ տասնամյակներում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման այն մեծ հաղթարշավի հետ, որն իրականացվում էր ՀՀ արտաքին քաղաքականության և Հայ Դատի գրասենյակների հանձնախմբերի՝ Դաշնակցության համահայկական կառույցի ջանքերով։

Մանրամասն՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ակնարկ. «Իրական Սփիւռք»-ի Հրամցուող Ապ

Գործող իշխանութիւններու խորհրդարանական մէկ ներկայացուցիչին սփիւռքի մասին կատար

18 Օգոստոս 2026
Հայաստանի իշխանությունները կրկին չկատա

Կրթական ոլորտի խնդիրների մասին անցնող շրջանում շատ եմ խոսել և շարունակելու եմ

17 Օգոստոս 2026
Այցելություն Վահան Հովհաննիսյանի շիրիմ

ՀՅԴ Բյուրոյի անդամ, Գերմանիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ արտակարգ եւ լիազ

16 Օգոստոս 2026
Այսօր Վահան Հովհաննիսյանը կդառնար 70 տ

«Մենք երբեք ձեզ երկնային մանանա չենք խոստացել: Մենք ասել ենք` եթե դուք իրոք պա

16 Օգոստոս 2026
Հայ երիտասարդությունը հավատարիմ է մնու

Ամփոփվեց ՀՅԴ Արցախի Երիտասարդական Միության և ՀՅԴ Ֆրանսիայի «Նոր Սերունդ» Երիտա

15 Օգոստոս 2026
Աշխարհասփյուռ երիտասարդական միությունն

«Հանուն Արցախի» բանակման շրջանակում ՀՅԴ Բյուրոյի անդամ Հովսեփ Տեր-Գևորգյանը հա

15 Օգոստոս 2026
Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչո

Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացը հնարավոր չէ կասեցնել. օգոս

15 Օգոստոս 2026
Ոտքի Կանգնող «Ամբաստանեալներ»-ը

«Ոտքի կանգնեցէ՛ք ամբաստանեալներ»․․․դատական նիստերու ընթացքին յաճախ գործածուած

14 Օգոստոս 2026
Խմբագրական. Պանք Օթոման Եւ Խոստումներ

Պանք Օթոմանի գործողութեան 130-ամեակին այժմէական հնչեղութիւն հաղորդելու որեւէ

14 Օգոստոս 2026
Այս իշխանությունը սպառնալիք է հայկական

Այս իշխանությունը սպառնալիք է հայկական պետականության համար, հետևաբար, նոր գում

12 Օգոստոս 2026
«Հանուն Արցախի»՝ միասին, Արցախ վերադառ

Արցախից բռնի տեղահանությունից հետո ժամանակը չի կարող մեզ հեռացնել Արցախից։ Ընդ

12 Օգոստոս 2026
Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամեն

12 Օգոստոս 2026
Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովոր

11 Օգոստոս 2026
Պայքարը շարունակվում է. Բանակում Բյու

Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ

11 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութ

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնա

10 Օգոստոս 2026
Խմբագրական. Սեւրը՝ Ծրագիրին Եւ Հռչակագ

Սեւրի պայմանագիրի 106-րդ ամեակը յայտնաբար առիթ չէ հանդիսացած հայկական աշխարհին

10 Օգոստոս 2026
Արցախի ժողովրդի իրավունքները սակարկութ

ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանը «Ապառաժ»-ի հետ զրույցում, արձագանք

10 Օգոստոս 2026
ՀՅԴ վերահաստատումը հայրենիքում՝ 36 տար

ՀՅԴ Երեւանի քաղաքային կոմիտեի նախաձեռնությամբ այսօր՝ օգոստոսի 8-ին Եռաբլուր զի

08 Օգոստոս 2026
Պայքարը շարունակելուց բացի այլընտրանք

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի խոսքը Եռաբլուրում. 1990

08 Օգոստոս 2026
Խաղաղությունը չի կարող լինել անվտանգու

Այո, հակամարտությունն ու դրանից բխող Արցախի ժողովրդի վերադարձի, գերիների տունդ

08 Օգոստոս 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company