ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Խմբագրական. Սեւրը՝ պատմական իրականութեան դիմաց քաղաքական ուժը

10 Օգոստոս 2026


Օգոստոս 10, 2026-ին լրանում է Սեւրի դաշնագրի ստորագրութեան 106-րդ տարեդարձը




106 տարի անց Սեւրը այլեւս միայն պատմական փաստաթուղթ չէ։ Այն դարձել է հայկական պետականութեան, ազգային յիշողութեան եւ միջազգային իրաւունքի միջեւ գոյութիւն ունեցող ամենաբարդ հարցադրումների խորհրդանիշներից մէկը։

1920 թ. օգոստոսի 10-ին ստորագրւած Սեւրի դաշնագիրը Օսմանեան կայսրութեան պարտութեան հետեւանքով ստեղծւող նոր միջազգային կարգի մաս էր։ Հայաստանի Հանրապետութիւնը առաջին անգամ միջազգային մեծ տէրութիւնների հետ ստորագրում էր այնպիսի պայմանագիր, որը ճանաչում էր Հայաստանի անկախութիւնը եւ հայկական հարցին տալիս էր միջազգային-իրաւական ձեւակերպում։ Դաշնագրի 88-րդ եւ յաջորդ յօդւածները յատկապէս կարեւոր էին, իսկ 89-րդ յօդւածով Հայաստանի եւ Թուրքիայի սահմանների հարցը փոխանցւում էր Միացեալ Նահանգների նախագահ Վուդրօ Ուիլսոնի արբիտրաժին։ Ուիլսոնի որոշումը 1920-ի նոյեմբերի 22-ին սահմանեց նախատեսւած սահմանները՝ Էրզրումի, Վանի, Բիթլիսի եւ Տրապիզոնի վիլայէթների առնչութեամբ։

Սակայն, անհրաժեշտ է կատարել մի կարեւոր քաղաքա-իրաւական մատնանշում։ Սեւրի դաշնագիրը երբեք ամբողջութեամբ չվաւերացւեց եւ գործնականում չմտաւ ուժի այն ձեւով, ինչպէս նախատեսւած էր։ Ուստի այն ներկայում չի կարելի ներկայացնել որպէս գործող միջազգային պայմանագիր, որով այսօրւայ Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ սահմանները ինքնաբերաբար որոշւած են։ Բայց նոյնքան սխալ է Սեւրը ներկայացնել որպէս պատմական փաստաթուղթ, որն իրաւական կամ քաղաքական նշանակութիւն չունի։ Դրա 89-րդ յօդւածը եւ դրան յաջորդած Ուիլսոնի արբիտրաժային վճիռը միջազգային իրաւունքի պատմութեան մէջ առանձին եւ լուրջ ուսումնասիրութեան արժանի իրաւական ժառանգութիւն են։

Հետեւաբար, այսօր Սեւրի շուրջ ամենակարեւոր հարցը, այն չէ, թէ կարելի՞ է 1920 թւականի պայմանագիրը բառացիօրէն վերադարձնել 2026 թւական։ Հարցն այն է, թէ արդեօք կարելի՞ է ազգային պատմական իրաւունքները խաղաղութեան հասնելու ճանապարհին ամբողջութեամբ վերածել քաղաքական սակարկութեան առարկայի։

Այս հարցը նոր իմաստ է ստանում Հայաստանի ներկայիս իշխանութեան արտաքին քաղաքականութեան համատեքստում։

Յատկանշական է, որ ՀՀ վարջապետ Նիկոլ Փաշինեանը 2020-ին՝ Սեւրի ստորագրութեան 100-րդ տարեդարձին, դաշնագիրը բնորոշում էր որպէս «պատմական փաստ», ընդգծում էր դրա նշանակութիւնը Հայաստանի անկախութեան միջազգային ճանաչման, ինքնորոշման եւ Հայկական հարցի լուծման համար եւ շեշտում, որ այն կապւած էր Հայոց Ցեղասպանութեան հետեւանքների յաղթահարման հետ։

Սակայն այսօր պետական մտածողութեան մէջ նկատելի է այլ տրամաբանութիւն։ 2024-ին ՀՀ վարչապետը բացայայտօրէն հակադրեց «Պատմական Հայաստանը» եւ «Իրական Հայաստանը»՝ պնդելով, որ դրանք ոչ միայն անհամատեղելի են, այլեւ երբեմն հակասում են միմեանց։

Եւ վտանգը սկսւում է այն պահին, երբ խաղաղութիւնը վերածւում է ոչ թէ իրաւունքների եւ անվտանգութեան համադրման, այլ պատմական յիշողութիւնից հրաժարւելու քաղաքականութեան։ Սակայն խաղաղութիւնը իրաւական իմաստ ունի միայն այն ժամանակ, երբ այն չի վերածւում միակողմանի զիջումների։ Հետեւաբար պէտք է հարց տալ թէ, կարո՞ղ է քաղաքական ուժը փոխել պատմական իրականութիւնը, կամ գոնէ ստիպել հասարակութեանը մոռանալ այն։

Պատասխանը հէնց այստեղ է՝ Սեւրի դասը:

Հայ ժողովուրդը չի կարող հրաժարւել իր պատմական յիշողութիւնից՝ խաղաղութեան անունով։ Սեւրը մեզ չի պարտադրում պատերազմ։ Սեւրը մեզ պարտադրում է յիշողութիւն, գիտելիք եւ իրաւական գիտակցութիւն։

Եւ գուցէ 106-րդ տարեդարձի ամենակարեւոր հարցը հենց սա է. արդեօք մենք խաղաղութիւն ենք կառուցում՝ մեր պետականութիւնը ամրապնդելու համար, թէ՞ խաղաղութեան անունով աստիճանաբար հրաժարւում ենք այն պատմական յիշողութիւնից, որը դարեր շարունակ պահպանել է հայ ժողովրդի պետականութեան գաղափարը։

Որովհետեւ ժողովուրդը, որ մոռանում է իր պատմութիւնը, կարող է ժամանակաւորապէս ձեռք բերել խաղաղութիւն։ Բայց պետութիւնը, որ կորցնում է իր պատմական գիտակցութիւնը, վաղ թէ ուշ կարող է կորցնել նաեւ այն խաղաղութիւնը, որի համար հրաժարւել էր իր յիշողութիւնից։

Սեւրը հետեւաբար անցեալ չէ միայն։ Այն հայոց պետական մտածողութեան հայելի է։ Եւ այդ հայելու առաջ այսօր կանգնած է ոչ միայն իշխանութիւնը, այլ ամբողջ հայ ժողովուրդը։

Ալիք

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company