ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վերածե՛լ կամքի

27 Սեպտեմբեր 2026

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է

Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մեծանում, քաղաքական իշխանութիւններ են գալիս ու հեռանում, աշխարհաքաղաքական հաւասարակշռութիւններ են փոխւում, սակայն որոշ օրեր մնում են ժողովրդի յիշողութեան մէջ՝ որպէս վէրք, որպէս վկայութիւն եւ, ամենակարեւորը, որպէս պարտաւորութիւն։ Սեպտեմբերի 27-ը այդ օրերից է։

Վեց տարի առաջ՝ 2020 թւականի այս օրը, սկսւեց այն 44-օրեայ պատերազմը, որը փոխեց ոչ միայն Արցախի ու Հայաստանի աշխարհաքաղաքական իրականութիւնը, այլեւ հայ ժողովրդի հոգեբանական աշխարհը։ Այդ օրից անցած տարիները մեզ պարտադրում են մի հարց, որը շատ աւելի խորն է, քան «ո՞վ յաղթեց, ո՞վ պարտւեց» հարցադրումը։

Ի՞նչ արեցինք մենք այդ պատերազմից յետոյ։ Որովհետեւ պատերազմները երբեմն աւարտւում են հրադադարով, սակայն ժողովուրդների համար դրանց իրական հետեւանքները կարող են տեւել տասնամեակներ։

Այսօր մենք առաջին հերթին խոնարհւում ենք մեր Նահատակների առաջ։ Նրանք չպարտւեցին։

Պարտւեց այն համակարգը, այն ռազմավարական մտածողութիւնը, այն պետական եւ հասարակական ինքնավստահութիւնը, որոնք չկարողացան համարժէք պատասխան տալ այն մարտահրաւէրներին, որոնց դիմաց կանգնած էր հայ ժողովուրդը։ Բայց այն զինւորը, որ կանգնեց իր դիրքում, այն երիտասարդը, որ թողեց տունն ու ընտանիքը եւ գնաց սահման, այն բժիշկը, որ պատերազմի օրերին աշխատեց անքուն, այն մայրը, որ որդուն ուղարկեց ճակատ, իսկ հայրենիքը պաշտպանող այն մարդը, որ գիտակցաբար կանգնեց մահւան դիմաց՝ նա պարտւած չէ։

Նրանք մեզանից չեն պահանջում յուսահատութիւն։ Նրանք մեզանից պահանջում են արժանի լինել իրենց զոհաբերութեանը։ Եւ այստեղ է Սեպտեմբերի 27-ի ամենածանր պատգամը։

Հայ ժողովուրդը դարերով կարողացել է վերապրել այնպիսի աղէտներ, որոնք այլ ժողովուրդների համար կարող էին նշանակել պատմութեան վերջը։ Սակայն մեր պատմութիւնը վերականգնելու, կազմակերպւելու, պետականութիւն ստեղծելու, նորից ոտքի կանգնելու եւ յաղթական կամք սերմանելու պատմութիւն է։

Յաղթական կամքը չի նշանակում չտեսնել պարտութիւնը։ Ընդհակառակը՝ յաղթական կամքը սկսւում է այն պահից, երբ ժողովուրդը համարձակութիւն է ունենում նայել պարտութեան աչքերի մէջ եւ ասել՝ մենք հասկանալու ենք, թէ ինչ տեղի ունեցաւ, ինչու տեղի ունեցաւ եւ ինչպէս այլեւս նոյն սխալները չենք կրկնելու։

Մեր ազգային գաղափարախօսութիւնը չի կառուցւել ու չի կարող զարգանալ միայն կորուստների յիշողութեան վրայ։ Այն կառուցւել ու պէտք է զարգանայ հայրենիքի, պետականութեան, ազգային ինքնութեան, բանակի, մշակոյթի, կրթութեան, տնտեսութեան եւ համազգային կազմակերպւածութեան շուրջ։

Ազգային գաղափարախօսութիւնը մեզ համար չպէտք է լինի միայն գեղեցիկ բառերի ամբողջութիւն։ Այն պէտք է դառնայ պետական քաղաքականութեան հիմք։ Որովհետեւ ազգային գաղափար ունենալը մի բան է, իսկ այդ գաղափարը պետական կարողութեան վերածելը՝ բոլորովին այլ բան։

Եւ թերեւս այստեղ է մեր ամենացաւոտ խոստովանութիւնը։ Մենք երբեմն ազգային յաղթանակները շփոթել ենք մշտական ապահովութեան հետ։ Երբեմն պատմական իրողութիւնը համարել ենք ապագայի երաշխիք։ Երբեմն կարծել ենք, թէ այն, ինչ ձեռք է բերւել զէնքով, ինքնաբերաբար կը պահպանւի նաեւ առանց նոր ուժի, նոր գիտելիքի, նոր դիւանագիտութեան եւ նոր պետական մտածողութեան։ Պատերազմը մեզ ցոյց տւեց, որ անցեալի յաղթանակը ապագայի պաշտպանութիւն չէ։

Աշխարհը մեզ եւս մէկ անգամ սովորեցրեց մի դաժան դաս. միջազգային իրաւունքը անհրաժեշտ է, բայց միջազգային յարաբերութիւնների մէջ միայն իրաւական փաստարկը երբեք բաւարար չէ։ Պէտք է ունենալ այնպիսի պետութիւն, որի շահերը պաշտպանելու համար կան նաեւ ուժ, ինստիտուտներ, դաշնակիցներ, տնտեսութիւն, բանակ, գիտութիւն եւ ազգային միասնականութիւն։ Պէտք է իրաւունքը դարձնել պետական ռազմավարութեան մաս։

Այսօր մեզ պէտք է սթափ հայրենասիրութիւն։

Այնպիսի հայրենասիրութիւն, որը կարող է միաժամանակ խոնարհւել Եռաբլուրում եւ բացել ռազմարդիւնաբերութեան նոր լաբորատորիա։ Կարող է յիշել Արցախը եւ միաժամանակ հզօրացնել Հայաստանի ազատ, անկախ ու միացեալ Հանրապետութեան կերտման գաղափարը։ Կարող է սգալ Նահատակին եւ միաժամանակ կրթել այն սերնդին, որը վաղը պիտի պաշտպանի պետութիւնը։ Կարող է պահանջել արդարութիւն, բայց նաեւ ստեղծել այն պետական կարողութիւնը, որի շնորհիւ արդարութեան պահանջը լսելի կը լինի աշխարհում։

Մեր ազգային յաղթանակը վաղը չի ծնւելու միայն սահմանին։ Այն ծնւելու է համալսարանում, դպրոցում, բանակում, գիտական կենտրոնում, գործարանում, դիւանագիտական սեղանի շուրջ, հայկական համայնքներում ու սփիւռքում եւ իւրաքանչիւր այն վայրում, որտեղ հայ մարդը իր աշխատանքով, մտքով ու պայքարի ոգով ուժեղացնում է հայկական պետականութիւնը։

Հետեւաբար այս անգամ մեր Նահատակների առաջ խոնարհումից յետոյ պէտք է ոտքի կանգնենք։ Որովհետեւ Նահատակներին յիշելու ամենաբարձր ձեւը միայն նրանց կիսատ գործի աւարտն է։

Սա է մեր Նահատակների առջեւ մեր պարտքը։

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Իսրայել-Թուրքիա հարաբերություններում լ

Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունները բարդ պատմություն ունեն՝ ներառյալ համագ

09 Հոկտեմբեր 2026
«Խաղաղություն»՝ առանց հայկական հետքի․

Վերջին ամիսներին հայ-ադրբեջանական հարաբերությունների շուրջ ձևավորված տեղեկատվա

09 Հոկտեմբեր 2026
Նոր կախվածության վտանգը. ադրբեջանական

Ս.թ. օգոստոսին Բաքվից ու Երևանից հնչեցին իրար լրացնող, թեև տարբեր քաղաքական հա

09 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը, խմբակցության քարտուղար Արթ

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի ապագան, ազգային զօրաշարժը եւ Հ

«Թորոնթոհայ TV» կայանի հաղորդավար Խաժակ Գուլաճեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի ան

08 Հոկտեմբեր 2026
Կոնգրեսի ավելի քան 100 անդամներ կոչ են

ԱՄՆ օրենսդիր մարմնի ավելի քան 100 ներկայացուցիչներ՝ 26 սենատոր և 75 կոնգրեսակա

08 Հոկտեմբեր 2026
Սփիւռքի Ազգային Զօրաշարժի Խորհրդաժողով

Սփիւռքի Զօրաշարժ Եւ Վերաշխուժացում Յանուն Համազգային Նպատակներու Սփիւռքի դեր

08 Հոկտեմբեր 2026
Լիլիթ Գալստյանը ԵԱՀԿ Խորհրդարանական վե

ԵԱՀԿ ԽՎ Հայաստանի պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանի ելույթը՝ Անդորրայում ըն

07 Հոկտեմբեր 2026
Ի՞նչ է զիջել Նիկոլ Փաշինյանը

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

07 Հոկտեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը մասնակցեցաւ Ընկե

Հ.Յ.Դ. Բիւրոյի Երիտասարդական Գրասենեակը կը յայտնէ, որ Հայ Յեղափոխական Դաշնակցո

07 Հոկտեմբեր 2026
ՀԵԴ Արեւմտեան Միացեալ Նահանգների Պատգա

ԼՈՍ ԱՆՋԵԼԵՍ, ԿԱԼԻՖՈՐՆԻԱ — Հայ Երիտասարդաց Դաշնակցութեան Արեւմտեան Միացեալ Նահա

07 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company