ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Համազգային
  • Լուրեր

Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով գիտաժողով

30 Սեպտեմբեր 2026

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգությունը 21-րդ դարի դիտանկյունից և նոր լույսի ներքո արժևորելու, ինչպես նաև հայ մտավորականի և ազգային մեկենասի կերպարի արդիական պատգամները վերհանելու նպատակով «Լազարյան ճեմարանը և հայ մեծերը» խորագրով համահայկական գիտաժողովը ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետում համախմբեց հայագիտության ոլորտի հետազոտողներին։

Գիտաժողովը կյանքի կոչվեց «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի և Մոսկվայի գրասենյակի նախաձեռնությամբ՝ համագործակցելով Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի, Պատմության ինստիտուտի և ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի հետ։

Բացման ընթացքում ողջույնի և արժևորղ խոսքով գիտաժողովի կարևորությունն ու թեմաների արդիականությունը կարևորեցին համակազմակերպիչ հաստատությունների ղեկավարներն ու կազմկոմիտեի ներկայացուցիչները։

Հայագիտության «երեկն» ու «այսօրը»՝ Լազարյանների գործունեության համատեքստում

ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանն իր խոսքում ընդգծեց, որ Լազարյան ճեմարանը Հայաստանի սահմաններից դուրս այնպիսի հսկայական հայանպաստ գործունեություն է ծավալել, որն իր նշանակությամբ համեմատելի է Մխիթարյան միաբանության հետ։ Նա նշեց, որ ճեմարանի անցած ուղին ծառայում է որպես ուղենիշ ժամանակակից իրականության համար․ «Եթե միայն թվարկենք գրականության, պատմության, մշակույթի այն երևելի գործիչների անունները, որոնք անցել են Լազարյան ճեմարանով, բավարար է հասկանալու Լազարյան ճեմարանի հայանպաստ գործունեության չափազանց մեծ դերը։ Հետազոտելով Լազարյան ճեմարանի անցած ուղին՝ 21-րդ դարում մենք ստանում ենք չափազանց արդիական հարցերի պատասխաններ՝ ինչպիսի՞ն պիտի լինի իրական հայ մտավորականը, ինչպիսի՞ գործունեություն պիտի ծավալի հայ մեծահարուստը, եթե Լազարյաններին դիտարկում ենք այդ համատեքստում, և, վերջապես, այդ գործունեությունը ի՞նչ արդյունքներ կարող է տալ։ Չէ՞ որ այսօր Լազարյան ճեմարանը բոլորիս հայտնի է որպես Ռուսաստանում Հայաստանի դեսպանատան շենք, բայց ժամանակին այն որդեգիրների և պատանիների համար կրթօջախ էր»։

Պատմության ինստիտուտի տնօրեն Համո Սուքիասյանն անդրադարձավ հայագիտական կենտրոնների աշխարհագրության պատմական փոփոխությանն ու արդի անելիքներին․ «Եթե 19-րդ դարում հայագիտության կենտրոնը Հայաստանից դուրս էր, ապա այսօր այն Հայաստանն է։ Մեր խնդիրն է զարգացնել հայագիտությունը բուն Հայաստանում՝ միաժամանակ պահելով արտերկրի կենտրոնների հետ կապերը և ստեղծելով նոր կենտրոններ։ Ներկայում Սփյուռքում նման որակի և մասշտաբի կրթական հաստատությունների ստեղծումը և գործունեությունը ցանկալի և ողջունելի կլինի»։

Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Հերիքնազ Որսկանյանն իր ելույթում շեշտեց ճեմարանի սոցիալական ու լուսավորչական առաքելությունը՝ նշելով, որ այն հիմնվել էր նախևառաջ չքավոր ընտանիքների երեխաների համար, որոնք կրթություն էին ստանում Լազարյանների տրամադրած միջոցներով։ Նա հիշատակեց Խաչատուր Լազարյանի պատգամը բոլոր մեծահարուստներին․ «Հարստություն ունեցողն իր միջոցները պիտի ուղղի հասարակական շահերին՝ հօգուտ եկեղեցու և հայ ժողովրդի, որը ծարավի է կրթության»։

Անցյալի հաջողված փորձից դասեր քաղելու կարևորությունը

«Համազգային» հայ կրթական և մշակութային միության կենտրոնական վարչության անդամ Արտաշես Շահբազյանն ընդգծեց գիտաժողովի պահանջված լինելը աշխարհաքաղաքական ստեղծված իրավիճակում։ Նրա խոսքով՝ ստեղծված իրավիճակում խիստ կարիք կա ետ նայելու և պատմականորեն արժևորելու անցած ճանապարհի ձեռքբերումները և դիտարկելու դրանք որպես հնարավորությունների օգտագործման հրաշալի օրինակ, որոնցից է Լազարյան ճեմարանը․ հայաշունչ և ազգանվեր հաստատություն, որը բախտորոշ ժամանակներում հայ ժողովրդին պարգևեց փայլուն գործիչներ։

«Համազգային» հայ կրթական և մշակութային միության Մոսկվայի գրասենյակի պատասխանատու Արթուր Փայտյանն ընդգծեց Սփյուռքում հայապահպանությանն ուղղված նախաձեռնությունների, կիրակնօրյա դպրոցների, հայ մշակույթի և կրթության տարածմանն ուղղված ծրագրերի, հայագիտական կենտրոնների կարևորությունը՝ որպես հաջողված օրինակ ընդգծելով Լազարյան ճեմարանի դերն ու նշանակությունը և շեշտելով, որ այդ փորձը պետք է տարածվի։

«Համազգային» հայ կրթական և մշակութային միության Հայաստանի գրասենյակի տնօրեն Ռուզան Առաքելյանը, շնորհակալություն հայտնելով գիտաժողովի համակազմակերպիչներին և մասնակիցներին, ընդգծեց Լազարյան ճեմարանի դերը ոչ միայն կրթական համակարգի ձևավորման, այլև ազգային արժեքների պահպանման ու տարածման գործում։

«Ճեմարանն իր ժամանակի մեջ դարձավ արևելահայ իրականության ամենաազդեցիկ մշակութային և գիտական կենտրոններից մեկը։ Այն միակն էր տարածաշրջանում հայության համար՝ որպես ազգային ինքնության պահպանման հզոր պատվար։ 1921 թ․ ճեմարանի հիմքի վրա ստեղծված Մոսկվայի արևելագիտության ինստիտուտը կամուրջ հանդիսացավ Արևելքի և Արևմուտքի մշակույթների միջև՝ հայագիտությունը բարձրացնելով միջազգային մակարդակի»,- նշեց նա և ընդգծեց Սփյուռքում հայապահպանության գործին նվիրված անհատների և կազմակերպությունների նշանակալի դերը։ Գիտաժողովի կայացման և հետագա գրահրատարակչական գործին նպաստելու համար նա առանձնապես շնորհակալություն հայտնեց «Համազգային» հայ կրթական և մշակութային միության Մոսկվայի գրասենյակին, Լազարյան ֆոնդին և մյուս աջակիցներին։

Միջգիտակարգային ուսումնասիրություններ և լայնաշերտ թեմատիկ ընդգրկում

Գիտաժողովն աչքի ընկավ զեկուցումների միջգիտակարգային բնույթով ու թեմատիկ լայն ընդգրկվածությամբ։ Մասնակիցների թվում էին ինչպես Հայաստանի առաջատար գիտակրթական կենտրոնների ներկայացուցիչներ, այնպես էլ բանախոսներ արտերկրից։

Երկու լիագումար նիստերի ընթացքում ծավալված քննարկումները վերաբերում էին Լազարյան ճեմարանի պատմամշակութային ու գիտամանկավարժական գործունեության ամենատարբեր ոլորտներին․

Գիտաժողովի առաջին նիստը նախագահեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։ Զեկուցողներն անդրադարձան գրականագիտության և հայագիտության արդիական հարցերի՝ բացահայտելով մասնավորապես ճեմարանի հայագիտական սկզբունքները, ճեմարանական նշանավոր գործիչների (Սմբատ Շահազիզ, Մկրտիչ Էմին, Միքայել Նալբանդյան, Վահան Տերյան, Պողոս Մակինցյան, Ցոլակ Խանզադյան) գրական ժառանգությունը, Հովհաննես Թումանյանի հետ նրանց նամակագրությունը, ինչպես նաև հայ սիմվոլիզմի ձևավորման նախադրյալները։

Գիտաժողովի երկրորդ նիստը նախագահեց բ․գ․դ․, պրոֆեսոր Աշոտ Գալստյանը։ Լազարյան տոհմի պատմական դերը, ճեմարանի առնչությունը հեղափոխական-նարոդնիկական շարժման հետ, ռուսական գրականության պրոֆեսորների հուշերն ու ճեմարանի գրական սերնդի ողբերգական ճակատագիրը ստալինյան բռնաճնշումների տարիներին․ պատմաքաղաքական դիտանկյունից այս և հարակից թեմաներին ևս անդրադարձան գիտաժողովի մասնակիցները։

Կրթության, մանկավարժության և մշակույթի ոլորտը ևս դուրս չմնած հետազոտողների ուսումնասիրության դաշտից։ Ճեմարանի կրթական-մանկավարժական մոդելը՝ որպես ուսուցիչների պատրաստման վաղ ինստիտուցիոնալ համակարգ, առաջին ռեկտորի ու նշանավոր մանկավարժների վաստակը, ճարտարապետությունն ու մշակութային ինքնությունը, ինչպես նաև Լազարյանների տան դերը Մոսկվայի հայկական թատերական ստուդիայի կազմավորման գործում դարձան հետաքրքիր և նորարարական ուսումնասիրությունների թեմաներ, որոնք հնչեցին գիտաժողովի շրջանակում։

Գիտաժողովն ամփոփվեց ակտիվ քննարկումներով ու հարցուպատասխանով։ Նշվեց, որ ներկայացված գիտական զեկուցումներն ամբողջությամբ կտպագրվեն և լույս կտեսնեն առանձին ժողովածուով։

Համազգայինի Երևանի գրասենյակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Եվրոպայի

Բրյուսել աշխատանքային այցի շրջանակում ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացո

15 Հոկտեմբեր 2026
Ակնարկ Սահմանի Բացման Վաղուան (Ան)Հաւա

Վարշաւայի անվտանգութեան ֆորումի շրջածիրին մէջ Հայաստանի արտաքին գործոց նախարա

15 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը հանդիպել է Հանա Ջալո

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող՝ ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայաց

14 Հոկտեմբեր 2026
Հայ Դատի համաշխարհային գործունէութիւն

«Հորիզոն» Մետիայի գլխաւոր խմբագիր Սեւակ Պէլեանի զրուցակիցն է ՀՅԴ Բիւրոյի Հայ Դ

14 Հոկտեմբեր 2026
Կեցցե՛ Փաշինյանի «ժողովրդավարությունը»

Նիկոլ Փաշինյանը բացարձակ անհանդուրժող է յուրաքանչյուրի նկատմամբ, որն իր հետ հա

13 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպ

Իշխան Սաղաթելյանը Մանյատիսի հետ հանդիպմանն անդրադարձել է Բաքվում պահվող հայ գե

13 Հոկտեմբեր 2026
Հետամուտ ենք լինելու Արցախահայության ս

Սեպտեմբերի 23-ին իմ նախաձեռնությամբ տեղի ունեցած, Էթնիկ զտման արդյունքում բռնի

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Օթթաուայի մէջ գանատա

ՕԹԹԱՈՒԱ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հոկտեմբեր

13 Հոկտեմբեր 2026
Սիրանուշ Սահակեան Մոնթրէալի մէջ ներկայ

ՄՈՆԹՐԷԱԼ— Մարդու իրաւունքներու պաշտպան եւ իրաւաբան Սիրանուշ Սահակեան հինգշաբթի

13 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորները

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և խմբակցության քարտուղար Ար

12 Հոկտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության անդամները հանդ

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, Հայաստան-Իրան բարեկամական խմբի անդամ Աննա

12 Հոկտեմբեր 2026
Իշխան Սաղաթելյանը Փարիզում հանդիպել է

Աշխատանքային այցով Փարիզում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցի

10 Հոկտեմբեր 2026
ՀՅԴ Գանատայի Կեդրոնական կոմիտէի դամբան

Ստորեւ կը ներկայացնենք 9 Հոկտեմբեր 2026-ին, Վանգուվըրի մէջ, հանգուցեալ ընկհ. Մ

10 Հոկտեմբեր 2026
Խմբագրական. Թարգմանչացը Եւ Պետութիւն-Ե

Թարգմանչաց տօնի նշումը դասական առումով մեր մղած ինքնութեան եւ մշակութային պատե

10 Հոկտեմբեր 2026
Փաշինյանը պատմական ճշմարտության խայտառ

«Չէի ցանկանա որևէ ռեպլիկ մեկնաբանել, բայց Բիշքեկում կայացած Փաշինյան-Պուտին հա

09 Հոկտեմբեր 2026
Այնճարցի Նահատակ Գէորգ Հաճեանի Յիշատակ

Երեքշաբթի, 6 հոկտեմբեր 2026-ին ՀՅԴ «Կարմիր Լեռ» կոմիտէի դաստիարակչական-քարոզչա

09 Հոկտեմբեր 2026
Ե՞րբ Տեղի Պիտի Ունենայ Սպասուող Յեղափո

Հայաստանի Հանրապետութեան քաղաքական կեանքով հետաքրքրուած ազգայիններ յաճախ հարց

09 Հոկտեմբեր 2026
Ռոստոմի «Վնասակար տարրեր» տեսությունը.

«Ամէն անգամ, երբ յեղափոխական փոքրամասնութեան անձնուէր, տոկուն եւ անվճար գործու

09 Հոկտեմբեր 2026
Արցախյան գոյամարտը․ անցյալի իմաստավորո

Արցախի Հանրապետության հռչակման 35-ամյակը լրացավ մի իրականության մեջ, երբ Արցախ

09 Հոկտեմբեր 2026
Ինքնութիւն, նկարագիր, դիմագիծ

Հարցեր կան որոնք պարբերաբար, եթէ ոչ տե՛ւաբար կը վերադառնան մեր ուշադրութեան, կ

09 Հոկտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company