ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Հայաստան
  • Հարցազրույցներ

Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը չպետք է կառուցվի Բաքվից բարեհաճություն սպասելու վրա

27 Սեպտեմբեր 2026

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնազանդություն Ադրբեջանին, հույս ունենալով ստանալ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի բարեհաճությանը. «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ 44-օրյա պատերազմի մեկնարկի վեցերորդ տարելիցին, լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ, «Հայաստան» խորհրդարանական խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։

«Այս իշխանության վարքագիծը ծեծված և նվաստացված իշխանության վարքագիծ է, որը կարծում է, թե գլուխը խոնարհելով և իր գոյությունը շարունակելով՝ կարժանանա Ալիևի ողորմածությանը։ Ալիևն ու Ադրբեջանը ցույց են տալիս, որ դա այդպես չէ», — նշել է Գեղամ Մանուկյանը։

Ըստ նրա, հայ ժողովուրդը 44-օրյա պատերազմին շատ ավելի լավ էր պատրաստված, քան երկրի քաղաքական ղեկավարությունը։ Մանուկյանը հայտարարել է, որ պատերազմի ընթացքում իշխանությունների գործողությունները հիմնականում կենտրոնացած էին քարոզչության և ինքնաներկայացման վրա։

«Մեր ժողովուրդը 44-օրյա պատերազմին շատ ավելի լավ էր պատրաստ, քան Հայաստանի քաղաքական իշխանությունը, որի ողջ գործունեության հիմքում քարոզչությունն էր, շոուն և ինքնագովազդը», — ասել է նա։

Որպես օրինակ նա նշել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատերազմի առաջին ժամերին հրապարակել էր ռազմական տեխնիկայի տեղաշարժի տեսագրություններ։ Ըստ Մանուկյանի, այդ ընթացքում Պաշտպանության նախարարությունը քաղաքացիներին կոչ էր անում չնկարահանել տեխնիկայի տեղաշարժը և նման նյութեր չտարածել համացանցում։

Խոսելով պատերազմի ընթացքում թիկունքի կազմակերպման մասին՝ պատգամավորը կատարվածը բնութագրել է որպես «կազմակերպված անկազմակերպություն» և հայտարարել, որ, իր կարծիքով, որոշ գործընթացներ միտումնավոր էին կազմակերպվել։

Մանուկյանը նաև քննադատել է իրավապահ համակարգի աշխատանքը։ Ըստ նրա, թիկունքում կարգ ու կանոն ապահովելու փոխարեն իրավապահ մարմինները, մասնավորապես, զբաղվում էին ԶԼՄ-ներին հրապարակումների և սոցիալական ցանցերում գրառումների համար տուգանելով։

Պատգամավորը խոսել է նաև պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող խորհրդարանական քննչական հանձնաժողովի եզրակացությունների մասին։ Նա հայտարարել է, որ հրապարակված զեկույցը, իր կարծիքով, չի հաստատում, այսպես կոչված, «հինգերորդ շարասյան» գոյության մասին պնդումները։

«Այս զեկույցով չեն կարող ապացուցել, որ գործել է «հինգերորդ շարասյունը»։ Նման բան չկա», — հայտարարել է Մանուկյանը։

Նա նաև մերժել է ընդդիմությանը որպես ռազմական գործողություններին խոչընդոտող ուժ ներկայացնելը։ Նա հայտարարել է, որ ընդդիմության ներկայացուցիչները եղել են առաջնագծում և Արցախում ու պատրաստ էին աջակցել իշխանություններին՝ արդյունքի հասնելու համար։

«Ընդդիմությունն առաջնագծում էր, ընդդիմությունն Արցախում էր, ընդդիմությունը պատրաստ էր, թևքերը քշտած, ծառայել անգամ այս իշխանությանը՝ միայն թե հաջողության հասնեինք։ Բայց իշխանության կողմից մերժում եղավ», — ասել է պատգամավորը։

Անդրադառնալով ներկայիս իրավիճակին՝ պատգամավորը շեշտել է, որ Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը չպետք է կառուցվի Բաքվից բարեհաճություն սպասելու վրա։

«Ալիևն ու Ադրբեջանը ցույց են տալիս, որ դա չի լինելու», — ասել է Մանուկյանը։

Մանրամասները՝ տեսանյութում

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հանդիպում ԷՏԷՔ կուսակցութեան նորընտիր

ՀՅԴ Կիպրոսի Կոմիտէի պատուիրակութիւնը՝ բաղկացեալ Սիմոն Այնէճեանէն եւ Ռաֆֆի Մահտ

20 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի Հայ դատի յանձնախու

Հարաւային Ամերիկայի Հայ Դատի Յանձնախումբը Նոյեմբեր 18-ին յարգանքի հանդիսութիւն

20 Նոյեմբեր 2026
Հայհոյանքը փաստի սով Է

Հայաստանի հանրապետութեան նոր Սահմանադրութեան ընդունման հարցը վերածուած է օրակա

20 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Առաջարկի Թաքուն Բաժինը Եւ Ժողո

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը թէ՛ Ազգային ժողովի եւ թէ՛ կառավարութեան նիս

20 Նոյեմբեր 2026
Նիւ Եորքի Հայութեան Միջամտութեամբ Վար

Նոյեմբեր 8ին, Մենհեթընի «Պոլինկ Կրին» զբօսայգիին մէջ՝ Ատրպէյճանի «Յաղթանակի օր

19 Նոյեմբեր 2026
Պրիւքսէլի երկար ու դժուարին ուղին

Եւրոմիութեան Հայաստանի անդամակցութիւնն ու մերձեցումը՝ նոյնիս՛կ ոլորապտոյտ եւ փ

19 Նոյեմբեր 2026
Դու պիտի գնաս, որ Հայաստանը մնա

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

19 Նոյեմբեր 2026
Պիլալ Էրտողանի Լիբանան Այցելութեան Վեր

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը Թուրքիոյ նախագահ Ռեճեփ Թայիփ Էրտողանի որդիին` Պի

18 Նոյեմբեր 2026
Բագրատունի Ընդունեց Երկխօսութեան Ազգայ

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

18 Նոյեմբեր 2026
Հայաստանի թշնամիները երբեք գոհ չեն լին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը սխալմամբ կարծում է, թե Ադրբեջանին և Թուրքիային շարուն

17 Նոյեմբեր 2026
Երեք տարի անց արցախյան հակամարտություն

Հայ դատի կենտրոնական խորհուրդն այսօր հրապարակել է իր «UNRESOLVED: The Conflict

17 Նոյեմբեր 2026
Այսօրվա լսումները պետք է դառնան ոչ թե

ՀՅԴ Բյուրոյի անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԱԺ Մարդու իրավունքն

16 Նոյեմբեր 2026
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը հրավիր

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության նախաձեռնությամբ նոյեմբերի 16-ին կազմակերպվել էին

16 Նոյեմբեր 2026
Նիդերլանդների ՀՅԴ կառույցի հայտարարութ

2026 թվականի նոյեմբերի 5-ից 8-ը, Հայաստանի Հանրապետության իշխանությունը բռնազա

16 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Հայաստանը ՀԱՊԿ-ի խաչմերուկում

Մոսկւայում նոյեմբերի 11-ին կայացած Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

16 Նոյեմբեր 2026
Հաստատվել է «Հրայր Մարուխյան» հիմնադրա

Առաջադիմական հետազոտությունների եվրոպական հիմնադրամի (Foundation for European

14 Նոյեմբեր 2026
Ցեղասպանութիւնը ուրացողները եւ չՍփիւռք

Շուշիի մէջ Ալիեւ-Էրտողան տանդեմը կը տօնէ Քառասունչորսօրեայ պատերազմի յաղթանակը

14 Նոյեմբեր 2026
Արեւմտեան Գանատայի Հայ Դատի յանձնախում

ՎԱՆԳՈՒՎԸՐ.- Գանատայի Հայ Դատի յանձնախումբի Արեւմտեան շրջանի ներկայացուցիչներ Յ

13 Նոյեմբեր 2026
Խօսողին Լսող Է Պէտք

Մոսկուայի մէջ տեղի ունեցաւ ՀԱՊԿ-ի (Հաւաքական անվտանգութեան պայմանագրի կազմակեր

13 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Իրանեան Ուղերձներ` Սպառնական-Գ

Իրանի հոգեւոր պետի խորհրդականին եւ փոխնախագահին` Հայաստանի ուղղութեամբ կատարած

13 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company