ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հաղորդագրութիւն
  • Հայ դատ

Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթական համահայկական խորհրդաժողովը

30 Սեպտեմբեր 2026

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպտեմբերի 25-28-ը Երևանում և Աղվերանում գումարվեց Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների ցանցի համահայկական խորհրդաժողովը։ Մինչև խորհրդաժողովի բուն աշխատանքները, պատվիրակները նախ այցելեցին Եռաբլուր, իսկ խորհրդաժողովի ավարտին՝ հանդիպեցին Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ ստանալով վերջինիս օրհնությունն ու զորակցություն հայտնելով Մայր աթոռին՝ ի տես այն մարտահրավերների, որ վերջինս դիմագրավում է։ Հանդիպումներ տեղի ունեցան նաև Արցախի Հանրապետության իշխանության և Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովում ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչների հետ։

Խորհրդաժողովի աշխատանքային օրակարգում ընդգրկված հարցերը վերաբերում էին արտաքին ազդեցությամբ պայմանավորված՝ ՀՀ ներքաղաքական մի շարք զարգացումների, ինչպես նաև առհասարակ՝ Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգային միջավայրում ընթացող քաղաքական գործընթացներին։ Խորհդրդաժողովի մասնակիցները հանգամանալից քննարկեցին Հայաստանի արտաքին անվտանգային միջավայրին վերաբերող այնպիսի հարցեր, ինչպիսիք են Հայաստանի հարաբերությունները և բանակցային ներկա գործընթացը Թուրքիայի և Ադրբեջանի Հանրապետությունների հետ, տարածաշրջանային ապաշրջափակման առևերևույթ նպատակ հետապնդող՝ տարածաշրջանային փոխկապակցվածության հնարավոր տարբերակները և դրանում միջազգային տարբեր ուժային կենտրոնների ներգրավվածությունը։ Ընդգծվել է, որ անկախ Հայաստանի Հանրապետության իշխանությունների դիրքորոշումներից ու հալածանքներից, Հայ դատի հանձնախմբերն ու գրասենյակները շարունակելու են աշխատանքները Հայաստանի Հանրապետության համար արտաքին զորակցության ապահովման, միջազգային հարաբերություններում հնարավորինս բարենպաստ պայմաններ ձևավորելու ուղղությամբ։

Հատուկ ուշադրություն է դարձվել ղարաբաղյան հակամարտության խորացված հետևանքներին և դրանով պայմանավորված Հայ դատի համակարգի հիմնական քաղաքական առաջնահերթություններին՝ մասնավորապես արցախահայության վերադարձի իրավունքի իրացման ապահովմանը, գերիների վերադարձի խնդրին, Արցախի պետական կառուցակարգերի սատարմանը, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը և Հայաստանում հաստատված արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու նրանց համար միջազգային մարդասիրական օժանդակության ապահովմանը։

Ժողովի քննարկման առարկան է եղել նաև աշխարհի տարբեր վայրերում հայության իրավունքների պաշտպանության ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումները, առաջին հերթին Երուսաղեմի հայկական թաղամասի պաշտպանությանն ուղղված աշխատանքները։

Ուշադրությամբ քննարկվել են Հայ դատի ցանցի հզորացման և երտասարդության քաղաքականացմանն ուղղված գործողությունների տարբերակներ, այդ թվում տարաբնույթ երիտասարդական կրթական ծրագրերի իրականացում, սփյուռքահայ երիտասարդության համար տարբեր երկրներում քաղաքական կայացման և առաջընթացի հնարավորությունների ստեղծում։

Հայ դատի հերթական խորհրդաժողովը վերահաստատել է աշխարհի շուրջ երեսուն երկրներում գործող՝ Հայ դատի հանձնախմբերի ու գրասենյակների ցանցի զորակցությունը Հայաստանի անկախ պետականությանը և հայության խախտված իրավունքների վերականգմանն ուղղված պայքարին՝ իբրև առաջնահերթություն ունենալով Հայ ժողովրդի բովանդակ շահը, իսկ իբրև նպատակ՝ անկախ և շարունակաբար հզորացող հայկական պետականությունը։

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակ
30 սեպտեմբեր 2026թ.

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական և ՀՅԴ «Նիկ

Ադրբեջանցի զինծառայողն անարգել հատում է պետական սահմանը, հասնում Հայաստանի բնա

02 Հոկտեմբեր 2026
Տրոյական ձին Երեւանում

Սեպտեմբերի 27-ը պէտք է հայերին ասէր այն ամէնը, ինչ անհրաժեշտ է իմանալ 2020 թու

02 Հոկտեմբեր 2026
Աշխարհաքաղաքական նոր արկածախնդրnւթյnւն

Վերջին երկու ամսում (2026 օգոստոս, սեպտեմբեր) ՀՀ արտաքին պարտքը աճել է 1 միլիա

02 Հոկտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Սեպտեմբերյան հասարակաքաղաքական տրամադրությունները յուրովի ամփոփված են «Դրօշակ»

02 Հոկտեմբեր 2026
Եւրոխորհուրդի Հնչեցուցած Ահազանգը՝ Ձայ

Աստուածաշունչին մէջ նշուած «Ձայն բարբառոյ յանապատի» խօսոյթը ոչ մէկ բան կորսնցո

02 Հոկտեմբեր 2026
Եկեղեցական Շինծու Ճգնաժամը

Սեպտեմբերի վերջին շաբթուան հայաստանեան իրադարձութիւնները ճոխ են. Եւրոպական Խոր

02 Հոկտեմբեր 2026
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company