ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հայ դատ
  • Լուրեր

Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձնախմբերի և գրասենյակների խորհրդաժողովը

26 Սեպտեմբեր 2026

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների համահայկական խորհրդաժողովը՝ շուրջ քսան երկրներից ժամանած Հայ դատի կառույցների պատասխանատուների և ՀՅԴ կուսակցական մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Խորհրդաժողովի նպատակն է գնահատել անցնող շրջանի աշխատանքները, քննարկել առաջիկա գործունեության հիմնական ուղղությունները և տարածաշրջանային ու միջազգային նոր պայմանների լույսի ներքո կատարել անհրաժեշտ մարտավարական վերանայումներ։ Օրակարգի հիմնական հարցերն են Հայաստանի և հայ ժողովրդի առջև ծառացած արտաքին քաղաքական մարտահրավերները և դրանց դիմակայման գործում Հայ Դատի համաշխարհային ցանցի հնարավորությունների օգտագործումը։

Խորհրդաժովը մեկնարկեց Հայաստանի և Արցախի Հանրապետությունների օրհներգերով:

Ներկայացվեցին Ամենայն Հայոց Գարեգին Բ. Կաթողիկոսի և Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա. Կաթողիկոսի ողջույնի ուղերձները:

Ելույթ ունեցան՝ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը և Հայ Դատի Կենտրոնական խորհրդի նախագահ Հակոբ Տեր-Խաչատուրյանը, ՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը, Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի խոսնակ Էլիզաբեթ Չուլջյանը:

Արմեն Ռուստամյանն իր խոսքում անդրադարձավ վերջին տարիների պատերազմների հետևանքով Հարավային Կովկասի ռազմաքաղաքական պայմանների փոփոխությանը՝ շեշտելով հայությանը սպառնացող վտանգների և նոր մարտահրավերների վերագնահատման անհրաժեշտությունը։ Նա նաև քննադատեց Հայաստանի իշխանությունների քաղաքական ուղեգիծը՝ այն հակադրելով Հայ Դատի կառույցների կողմից ազգային ինքնության, պետականության, ինքնիշխանության և հայ ժողովրդի իրավունքների պաշտպանության առաջադրանքներին։

Իշխան Սաղաթելյանն իր հերթին խոսեց Հայ Դատի կառույցների նկատմամբ Հայաստանի իշխանությունների վերջին շրջանում իրականացրած անհիմն հարձակումների մասին՝ շեշտելով, որ Հայ Դատի աշխատանքն ուղղված է Հայաստանի և հայ ժողովրդի շահերի պաշտպանությանը։ Նա հատկապես նշեց Ադրբեջանի ռազմական աջակցությունը սահմանափակելու, բռնի տեղահանված արցախահայության վերադարձի իրավունքի, հայ գերիների ազատ արձակման և միջազգային հարթակներում հայկական դիրքերի պաշտպանության ուղղությունները։

Հակոբ Տեր-Խաչատուրյանը ներկայացրեց Հայ Դատի համաշխարհային ցանցի գործունեության հիմնական ոլորտները՝ Հայաստանի պետականության ամրապնդումից և Արցախի հայության իրավունքների պաշտպանությունից մինչև Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչում և հատուցման հարցեր, Սփյուռքի հայկական համայնքների իրավունքների պաշտպանություն և երիտասարդության քաղաքական մասնակցության խթանում։ Նա ևս անդրադարձավ Հայաստանի իշխանությունների հետ նախկին համագործակցության խզմանը՝ նշելով, որ Հայ Դատի կառույցները շարունակելու են իրենց գործունեությունը՝ անկախ այդ խիստ տարակարծություններից։

Ցուցադրվեցին ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրասենյակների գործունեության վերաբերյալ ֆիլմեր:

Խորհրդաժողովի ընթացքում մասնակիցները հարցազրույցներ տվեցին տարբեր լրատվամիջոցների:

Խորհրդաժողովի առաջիկա նիստերին նախատեսվում է քննարկել Հայ Դատի կառույցների վերջին երկու տարիների գործունեությունը, Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված նոր քաղաքական ու անվտանգային պայմանները, ինչպես նաև առաջիկա շրջանի համաշխարհային աշխատանքի առաջնահերթությունները։

Հայ դատի Խորհրդաժողովի աշխատանքները կշարունակվեն մինչև սեպտեմբերի 28-ը։

Տեսանյութն՝ այստեղ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ազգային օրակարգի շուրջ համախմբված կուս

Կալանավայրում մահացել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության՝ ՏԻՄ ընտրություններում

10 Նոյեմբեր 2026
Արցախի ի նպաստ հաւաք, լուռ քայլարշաւ ե

Կիրակի, Նոյեմբեր 8ի երեկոյեան, հայ համայնքի անդամները հաւաքուեցան Կլենտէյլի մէ

10 Նոյեմբեր 2026
ՀՅԴ Լիբանանի Հայ Դատի Մարմինը Նամակ Մը

ՀՅԴ Լիբանանի Հայ դատի մարմինը երէկ ՄԱԿ-ի Ապահովութեան խորհուրդի անդամ երկիրներ

10 Նոյեմբեր 2026
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company