ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • ՀՅԴ Բյուրո
  • Ելույթներ

Այսօր կանգնած ենք ճակատագրական ջրբաժանի առջեւ

25 Սեպտեմբեր 2026

ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանի խոսքը՝ ՀՅԴ Հայ դատի համահայկական խորհրդաժողովի պաշտոնական բացման արարողությանը.

Հայաստանի եւ Արցախի դեմ վերջին շրջանում Ադրբեջանի սանձազերծած պատերազմական գործողությունների հետեւանքով Հարավային Կովկասում զգալիորեն փոխվել է ռազմաքաղաքական հավասարակշռությունը:

Ստեղծված վիճակում անհրաժեշտ է կատարել հայ ժողովրդին սպառնացող վտանգների եւ առաջացած նոր մարտահրավերների ամբողջական վերագնահատում եւ դրա վրա կառուցել մեր առաջիկա ծրագրերն ու անելիքները:

Եթե մինչ այս պատերազմական գործողությունները Հայ դատի կառույցները գործում էին շահեկան դիրքերից՝ արժեւորելով եւ ամրապնդելով արցախյան ազատամարտում հայության տարած հաղթանակի արդյունքները, ապա հիմա ստիպված են դիմակայել պարտության ծանր հետեւանքներին եւ հաղթահարել նորաստեղծ մարտահրավերները:

Առ այդ, այսօր հայության եւ Հայ դատի մեր կառույցների առաջնահերթ խնդիրներն են՝ պահպանել հայկական ինքնությունը, հայոց պետականությունն ու ինքնիշխանությունը, տեր կանգնել հայ ժողովրդի ու նրա սերունդների անժամանցելի իրավունքներին եւ կանխել Հայաստանի թուրքացումը:

Թուրքացումը ինչ- որ գեղարվեստական ձեւակերպում չէ, այլ կոնկրետ բնորոշում է թուրք- ադրբեջանական տանդեմից Հայաստանի քաղաքական, անվտանգային, տնտեսական եւ ընդհանրապես բազմամակարդակ եւ բազմաբնույթ կախվածության վիճակը:

Սա այն է, երբ Հայաստանը վերածվում է անվանական գոյություն ունեցող, սակայն Թուրքիայից ու Ադրբեջանից փաստացի լիովին կախյալ կցորդ մի երկրի:

Այսօր Հայ դատի խնդիրների հետապնդման համար տարվող պայքարը արտաքին խոչընդոտներից զատ, դժբախտաբար, ձեռք է բերում նորահայտ ներքին ճակատ:

Եվ դա այն պատճառով, որ մեր ժողովրդի անժամանցելի իրավունքների պաշտպանության դեմ թուրք-ադրբեջանական տանդեմի պայքարին է ըստ էության միացել նաեւ Հայաստանի գործող վարչախումբը:

Վարչախումբը հանուն իր հռչակած խաղաղության, ծրագրավորված գործընթաց է ծավալել՝ հրաժարվելու համազգային նպատակներից եւ մեր կենսական շահերի ու իրավունքների պաշտպանությունից:

Եվ դրանք համարելով կոնֆլիկտածին՝ հետեւողականորեն ձգտում է խարխլել հայկական ինքնության հիմքերը:

Իրականում, սակայն, սա ակամա խոստովանություն է այն մասին, որ հայ ժողովրդի եւ թուրք-ադրբեջանական տանդեմի հակամարտության բուն առարկան ոչ այլ ինչ է, քան մեր հայկական ինքնությունը:

Պարզ խոսքով, մեզ հասցեագրված ուղերձը ինչպես միշտ հետեւյալն է՝ քանի պահպանելու եք ձեր հայկական ինքնությունը, չի լինելու խաղաղություն:

Եվ այստեղ է, որ պետք է փնտրել ամեն գնով խաղաղության ձգտող գործող վարչախմբի հայկական ինքնության ոչնչացմանը միտված շղթայական զիջումները հիմնավորելու եւ կատարելու գլխավոր դրդապատճառը:

Սրա հետ է կապված նաեւ ազգային բոլոր ուժերի եւ Հայ դատի մեր ողջ կառույցի պատմական այս փուլի գլխավոր առաքելությունը՝ կտրել ազգակործան այս զիջումների շղթան:

Մենք ազգովի պարտավոր ենք դա անել հանուն մեր հավաքական լինելիության:

Հիրավի, այսօր ողջ հայությունը թե՛ հայրենիքում, թե՛ սփյուռքում ինքնության եւ անվտանգության տագնապ է դիմագրավում: Այս հասկացությունները փոխկապակցված են, քանզի ինքնությունն առանց անվտանգության անպաշտպան է, իսկ անվտանգությունն առանց ինքնության՝ անիմաստ:

Մենք պետք է ազատագրվենք այս վարչախմբի բերած կեղծ գաղափարներից, քանզի սպառողականությունը գովերգող նրանց արժեհամակարգում հայն ու հաղթանակը միասին տեղ չունեն:

Այստեղ հայի իրավունքներն ու շահերը փոխարինված են իրական Հայաստանի քաղաքացի կոչվածի իրավունքներով, իսկ հաջողության ըստ իրենց հասնում են ոչ թե հաղթանակով, այլ պարտությամբ եւ շարունակաբար հպարտանում են իրենց բերած պարտություններով:

Ուստի, սպասելի էր, որ Դաշնակցության հակադրությունն այս իշխանությունների հետ դառնալու էր ավելի խորքային: Այն այսօր առավելապես գաղափարական է եւ արժեհամակարգային:

Մեզ համար իրական ինքնության բաղադրիչներն են. մեր ընդհանուր հայրենիքը, մեր մայրենի լեզուն, մեր սերունդների ժառանգությունն ու մշակույթը եւ մեր Սուրբ կրոնն ու հավատամքը:

Մեզ համար իրական անվտանգությունն ու խաղաղությունը այն է, որ երաշխավորվում է հայության հավաքական ուժերով եւ բոլոր այն դաշնակից երկրների զորակցությամբ, որոնց համար պակաս կարեւոր չէ հայկական գործոնի եւ ինքնության պահպանումը այս տարածաշրջանում:

Հայ ժողովուրդն այսօր կանգնած է ճակատագրական ջրբաժանի առջեւ. կամ ձեւավորել ազգային իշխանություններ, փոխել երկրի այս հակազգային ուղեգիծը եւ Հայաստանը լինի իրականում հայկական, կամ թողել, որ այս ընթացքով Հայաստանի թուրքացումը դառնա իրական:

Ընտրությունը սա է՝ կամ մեկը, կամ մյուսը:

Ուրիշ իրականություն չկա:

Մենք այստեղ ենք նպաստելու, որ մեր ժողովուրդը ճիշտ կողմնորոշվի եւ ընտրի ազգայինը պահպանելու ուղղությունը:

https://www.arfd.am/wp-content/uploads/2026/09/AQMzCgLBJf2BnqiAmTPgy4oXagi7QjSh4DDlFgumxI9HmCqy-fz3d17fHnR6_BGmBTAWfxY9wGELrV2YciJDxXg_ETsys3a2lKXUWm-9uLaKVg.mp4
FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ինչպէ՞ս Կարելի Է Համաձայն Ըլլալ Նիկոլ

Պէտք է իրերը կոչել իրենց անուններով։ Յայտարարելով, որ Հայոց ցեղասպանութեան միջ

09 Նոյեմբեր 2026
Նոյեմբերի 9-ից Պրահա․ ինչպես փոխվեց Ար

44-օրյա պատերազմը դադարեցվեց 2020 թվականի նոյեմբերի 9-ին՝ Հայաստանի, Ադրբեջանի

09 Նոյեմբեր 2026
Մեր հիմնական եւ առաջնային հարցը Արցախի

ՀՅԴ Զաւարեան ուսանողական միութեան հրատարակչական յանձնախումբը հետեւեալ հարցազրո

09 Նոյեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության պատգամավորներն

2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության 6-րդ տարելիցի կապակցությամբ

09 Նոյեմբեր 2026
Բագրատունի. «Կը Զգուշացնենք Զէնքի Մենա

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

09 Նոյեմբեր 2026
Հարաւային Ամերիկայի ՀՅԴ Կեդրոնական Կոմ

Նոյեմբեր 9 - Ազգային յիշողութեան վրայի վէրքը եւ Հայաստանին ապագային հանդէպ յան

09 Նոյեմբեր 2026
Ակնարկ. Վճարամիջոց-Մանրադրամի Պատրուակ

Հայաստանի Հանրապետութեան վարչապետը Հայոց ցեղասպանութեան միջազգային ճանաչումը ա

09 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄ-ի Միջդիւանական 12-րդ Խորհրդաժողով

Ուրբաթ, 6 նոյեմբերի երեկոյեան ժամը 6:00-ին, Երեւանի «Քոնկրես» հիւրանոցին մէջ ի

07 Նոյեմբեր 2026
Հայ դատի կենտրոնական խորհրդի հայտարարո

Հայ դատի կենտրոնական խորհուրդը ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամներին և ՄԱԿ-ի

06 Նոյեմբեր 2026
Համազգային Համախմբում

Չորեքշաբթի, 4 նոյեմբերի վաղ առաւօտուն Հայաստանի Ազգային անվտանգութեան ծառայութ

06 Նոյեմբեր 2026
Արտահերթ ընտրությունների գնալու միակ տ

Երեկ տեղի ունեցած հավաքում քննարկվել է ընդհանուր ստեղծված իրավիճակը, բռնաճնշու

05 Նոյեմբեր 2026
ՀՄԸՄի Միջդիւանական 12րդ Խորհրդաժողովը

ՀՄԸՄի Կեդրոնական վարչութեան կազմակերպութեամբ, Նոյեմբեր 5ի առաւօտեան, Երեւանի «

05 Նոյեմբեր 2026
Հայ դատի Ամերիկայի հանձնախմբի աջակցութ

2026 թ. Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում ամերիկահայ ընտրողները նկատելի ազդ

05 Նոյեմբեր 2026
Ընդդիմադիր ուժերը հայտարարում են համազ

Մենք՝ ներքոստորագրյալ հայաստանյան քաղաքական ուժերս, գիտակցելով հայ ժողովրդի և

05 Նոյեմբեր 2026
Հ.Յ.Դ. Երիտասարդականը IUSY-ի միջազգայ

26-էն 31 Հոկտեմբեր 2026-ին, Ընկերվար Երիտասարդներու Միջազգային Միութեան (IUSY)

04 Նոյեմբեր 2026
Սա կարող է հնարավորություն ընձեռել ընդ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի գործով դատական նիստ

04 Նոյեմբեր 2026
Արարատն ու կեղծ երկընտրանքը. պետականու

Կան ազգային խորհրդանիշներ, որոնց խորհուրդն ու նշանակությունը վեր են ժամանակի ո

04 Նոյեմբեր 2026
Տոն սրբոց թարգմանչաց

Նույնիսկ մարտնչող անաստվածության տարիներին ոչ մեկը չէր կարող կտրել այն բազմաթի

04 Նոյեմբեր 2026
Հայաստանի իշխող վարչակարգի «խաղաղությա

Հոկտեմբերի 13-ը Կարսի ապօրինի պայմանագրի կնքման օրն է: Այդ պայմանագիրը հայ ժող

04 Նոյեմբեր 2026
Ընկերվարութիւնը համայնավարութիւն չէ

Մելիտինեցու սոյն վերտառութեամբ հրապարակագրութեան միջոցով կարելի է որոշակի պատկ

04 Նոյեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company