Պայքարը շարունակվում է. Բանակում Բյուրականում
11 Օգոստոս 2026
Օգոստոսի 3-ից 9-ը Բյուրականի «Գառնիկ Մկրտչյան» բանակավայրում տեղի ունեցավ ՀՅԴ ՀԵՄ 2026 թվականի բանակումը, որը կրում էր «Պայքարը շարունակվում է» խորագիրը։
Բանակմանը մասնակցել է շուրջ 300 երիտասարդ՝ Հայաստանի տարբեր մարզերից։
Բանակման ծրագիրը հագեցած էր թիմային աշխատանքներով ու խաղերով, արշավներով, էքստրեմալ փորձություններով, ազգային երգ ու պարով և կարևոր քննարկումներով։
Բանակումի մասնակիցների առջեւ դասախոսություններով հանդես են եկել ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը, ՀՅԴ Բյուրոյի աշխատակազմի ղեկավար, պ․գ․թ․ Սարգիս Մկրտչյանը, ՀՅԴ երկարամյա ներկայացուցիչ և «Կամավորական շարժում» ՀԿ նախագահ Հրանտ Մարգարյանը, ՀՅԴ Հայաստանի ԳՄ նախկին նախագահ Սիմոն Սիմոնյանը, ՀՅԴ Երևանի Քաղաքային կոմիտեի ներկայացուցիչ և ՀՅԴ ՀԵՄ Կենտրոնական վարչության երկարամյա ներկայացուցիչ Գոռ Սարգսյանը և ՀՅԴ անդամ Ժիրայր Պեոճեքյանը։
Բանակումը հյուրընկալել էր նաև Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատարական կազմի անդամներ՝ Արտաշես Մխիթարյանին, Անդրանիկ Ափոյանին, Բորիս Տեր-Հովհաննիսյանին, ինչպես նաև Արդարության մարտիկ, ՀՅԴ անդամ Համբիկ Սասունյանին։
Բանակումն ամփոփվեց խարույկով, որին մասնակցեցին հին ու նոր ՀԵՄ-ականներ։












