ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Էրդողանի կողմից ցեղասպանության ժխտումն ավելի շատ ուշադրություն է հրավիրում թուրքական զանգվածային հանցագործությունների վրա

11 Օգոստոս 2026

Չնայած իրենց դիվանագիտական խորամանկությանը՝ թուրք ղեկավարներն այդպես էլ չսովորեցին լռել, երբ իրենց մեղադրում են ցեղասպանության մեջ: Նրանք չեն գիտակցում, որ ամեն անգամ, երբ ժխտում են զանգվածային հանցագործությունների իրագործումը, ակամա ավելի շատ ուշադրություն են հրավիրում իրենց հանցավոր պատմության վրա:

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 30-ի իր ելույթում կոպիտ սխալ թույլ տվեց՝ հերքելով թուրքական հանցագործությունների հարուստ պատմությունը։ Նա կեղծորեն հայտարարեց. «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։ Հազարամյակների մեր փառահեղ պատմության ընթացքում եղել է միայն արդարություն և կարեկցանք»։ Նրա ելույթի տեսանյութը X-ում դիտվել է գրեթե 100 հազար անգամ։

Նախ՝ հղում անելով «հազարամյակների [թուրքական] փառահեղ պատմությանը»՝ Էրդողանը երկու սխալ թույլ տվեց. ա) Թուրքիան և նրա նախորդը՝ Օսմանյան կայսրությունը, հազարավոր տարիների պատմություն չունեն, և բ) նրանց պատմությունը շատ հեռու է «փառահեղ» լինելուց։ Ընդհակառակը, այն եղել է ամոթալի և ոճրագործ։

Այժմ անդրադառնանք Էրդողանի խոսքերի ամենախայտառակ ստին. «Մեր պատմության մեջ չկա ո՛չ ցեղասպանություն, ո՛չ կոտորած, ո՛չ կեղեքում և ո՛չ էլ գաղութատիրություն։»։ Իրականում Օսմանյան կայսրությունն ու Թուրքիայի Հանրապետությունը բազմիցս են իրագործել այս զանգվածային հանցագործություններից յուրաքանչյուրը։

Կանադայի հելլենական հետազոտությունների ինստիտուտը հրապարակել է Օսմանյան կայսրության և Թուրքիայի Հանրապետության կողմից իրենց պատմության ընթացքում կատարված հանցագործությունների երկար ցանկը: Ահա այդ զեկույցի համառոտ տարբերակը.

Զանգվածային վայրագությունների պատմական արձանագրություն. Օսմանյան կայսրության ուշ շրջանի կոտորածներն ու ցեղասպանությունները (1821-1923 թթ.)

– Կոստանդնուպոլսի կոտորածը (1821 թ.).
հազարավոր հույն խաղաղ բնակիչներ կոտորվեցին ամբողջ կայսրությունում: Ապրիլին օսմանյան իշխանությունները մահապատժի ենթարկեցին Ուղղափառ եկեղեցու հոգևոր առաջնորդ, Հունաց Տիեզերական Պատրիարք Գրիգոր V-ին՝ կախաղան բարձրացնելով Պատրիարքարանի դարպասներից:

– Քիոսի կոտորածը (1822 թ.). օսմանյան զորքերը համակարգված կերպով սպանեցին, ստրկացրեցին կամ աքսորեցին Քիոս կղզու հունական բնակչության մոտավորապես չորս հինգերորդին: Մինչև 100 հազար հույն սպանվեց կամ բռնի վաճառքի հանվեց Հյուսիսային Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի ստրկավաճառության շուկաներում:

– Պսարայի ավերումը (1824 թ.).
օսմանյան զորքերը լիովին ոչնչացրեցին ապստամբ հունական Պսարա կղզին։ Երկու օրվա ընթացքում սպանվեց կամ ստրկացվեց մոտավորապես 18 հազար հույն։

– Միսսոլունգիի երրորդ պաշարումը (1825–1826 թթ.).
օսմանյան և եգիպտական միացյալ ուժերի կողմից մեկ տարի տևած դաժան, սովամահության մատնող շրջափակումից հետո քաղաքը գրավվեց, ինչի հետևանքով հազարավոր հույն խաղաղ բնակիչներ կոտորվեցին, իսկ մինչև 4000 կանայք ու երեխաներ ստրկացվեցին:

– Դամասկոսի իրադարձությունները (1860 թ.).
Լիբանանում միջկրոնական բախումներից հետո մոլեգնած ամբոխը և աշխարհազորայինները թիրախավորեցին Դամասկոսի պատմական քրիստոնեական թաղամասը: Մինչ լեռներում թիրախավորում էին մարոնիներին, Դամասկոսում զոհերը հիմնականում հույն ուղղափառներն էին: Տեղի օսմանյան կայազորային ուժերն ակտիվորեն համագործակցեցին ապստամբների հետ, որոնք հրկիզեցին պատմական հունական ուղղափառ Մարիամյան տաճարը և կոտորեցին 3-10 հազար քրիստոնյաների:

– Համիդյան կոտորածները (1894–1896 թթ.). Սուլթան Աբդուլ Համիդ II-ը թիրախավորեց հիմնականում Անատոլիայի օսմանյան հայերին։ Թիրախում հայտնվեցին նաև ասորիները և, ավելի փոքր չափով հույները։ Սպանվեց մոտավորապես 300 հազար հայ և 25 հազար ասորի, իսկ հարյուր հազարավորները տեղահանվեցին կամ բռնի մահմեդականացվեցին։

– Ադանայի կոտորածը (1909 թ.). Ադանայի նահանգում կոտորվեց 20-30 հազար հայ խաղաղ բնակիչ։

– Անզեն հույների կոտորածները Արևելյան Թրակիայում (1912-1913 թթ.).
Բալկանյան պատերազմների ընթացքում օսմանյան զորքերը Արևելյան Թրակիայում կոտորեցին 15 690 անզեն հույների։

– Հույների ցեղասպանությունը (1914-1923 թթ.)․
Օսմանյան կայսրության բնիկ հույն հպատակների համակարգված ոչնչացումը հանգեցրեց ավելի քան 1 միլիոն հույների կոտորածին։

– Լիբանանի բարձունքների Մեծ սովը (1915–1918 թթ.). Օսմանյան ռազմական նահանգապետ Ջեմալ փաշայի կողմից որպես զենք կիրառված պարենային շրջափակման և բերքի բռնագրավման քաղաքականության հետևանքով սովամահ եղան 200-300 հազար մարոնիներ և այլ քրիստոնյաներ։

– Ասորիների ցեղասպանությունը (1915-1923 թթ.). Օսմանյան կայսրության բնիկ ասորի հպատակների համակարգված ոչնչացումը հանգեցրեց 300-750 հազար ասորիների կոտորածին։

– Հայոց ցեղասպանությունը (1915-1923 թթ.). Օսմանյան կայսրության բնիկ հայ հպատակների համակարգված ոչնչացումը հանգեցրեց 1,5 միլիոն հայերի կոտորածին։

Վաղ հանրապետական դարաշրջանի պետական բռնություն (1930-1938 թթ.)

– Զիլանի կոտորածը (1930 թ.). Զիլանի հովտում 5-47 հազար քուրդ խաղաղ բնակիչների կոտորածը՝ Արարատյան ապստամբության ռազմական խափանման ընթացքում։

– Դերսիմի կոտորածը (1937–1938 թթ.). Դերսիմի (վերանվանվել է Թունջելի) ալևի քրդերի դեմ լայնածավալ ռազմական արշավի ընթացքում կիրառվեցին օդային ռմբակոծություններ (այդ թվում՝ քիմիական զենք) և զանգվածային մահապատիժներ, ինչի հետևանքով զոհվեց մինչև 70 հազար խաղաղ բնակիչ, այդ թվում՝ հայեր։

20-րդ դարի դավանանքային ջարդեր

– Ստամբուլի ջարդերը (1955 թ.). Պետության կողմից կազմակերպված ամբոխի հարձակումներ Ստամբուլի հունական, հայկական և հրեական բնակչության վրա՝ պատճառելով ահռելի նյութական վնաս և հրահրելով հույների վերջնական զանգվածային արտագաղթը Թուրքիայից:

Ենթադրվում է, որ երկօրյա ջարդերի ընթացքում սպանվեց 37 մարդ, ավելի քան հազարը վիրավորվեց, հարյուրավոր կանայք ու երեխաներ բռնաբարվեցին։ Լայն տարածում գտավ այն տեղեկությունը, որ հույն տղամարդկանց ենթարկել են բռնի թլպատման։ Նյութական վնասը գնահատվել է մոտ 500 մլն դոլար։

– Մարաշի կոտորածը (1978 թ.). մեկ շաբաթ տևած սպանությունների ալիք Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքում 1978 թվականի դեկտեմբերի 19-26-ը, որի թիրախում էին ձախակողմյանները, քրդերն ու ալևի կրոնական փոքրամասնությունը։ Բռնությունը, որը հիմնականում կազմակերպվել էր նեոֆաշիստական «Գորշ գայլեր» կազմակերպության և տեղի աջակողմյան խմբավորումների կողմից՝ Թուրքիայի ազգային հետախուզական ծառայության աջակցությամբ, հանգեցրեց հարյուրավոր մարդկանց մահվան։

– Սվազի կոտորածը (1993 թ.). Թուրքիայի Սվազ քաղաքում արմատական իսլամիստների մոլեգնած ամբոխի կողմից «Մադիմաք» հյուրանոցի հրկիզման հետևանքով իրականացված կոտորածը, որին զոհ գնաց 35 մարդ: Զոհերը հիմնականում ալևի մտավորականներ, գրողներ և արվեստագետներ էին, որոնք հավաքվել էին մշակութային փառատոնի մասնակցելու համար:

(Մաս առաջին)

Հարութ Սասունյան
www.TheCaliforniaCourier.com

Թարգմանությունը՝ Ռուզաննա Ավագյանի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ադրբեջանցու հանձնումը Բաքվին պարզապես

Այսօրվա դեպքը ցույց է տալիս մեր սահմանների պաշտպանվածության՝ իրականում անպաշտպ

01 Հոկտեմբեր 2026
Ազգային ուժերի և կառույցների դեմ սկսվա

Սեպտեմբերի 30-ին 5-րդ ալիքի «Հարցազրույց հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Հայ Դատի Կե

01 Հոկտեմբեր 2026
Սփյուռքը չե՛ք լռեցնի

«Պրեսսինգ» հաղորդաշարի եթերում Սաթիկ Սեյրանյանի հյուրն Ամերիկայի Հայ դատի հանձ

30 Սեպտեմբեր 2026
Ավարտվեց Հայ դատի հանձնախմբերի հերթակա

ՀՅԴ Բյուրոյի հրավերով և Հայ դատի կենտրոնական խորհրդի կազմակերպմամբ՝ 2026թ․ սեպ

30 Սեպտեմբեր 2026
Երևանում անցկացվեց «Լազարյան ճեմարանը

Մոսկվայի Լազարյան ճեմարանի հսկայական պատմամշակութային ու գիտակրթական ժառանգութ

30 Սեպտեմբեր 2026
Արցախի Նուիրուած` «Արցախ Անաւարտ Պատեր

Համազգայինի «Վահէ Սէթեան» հրատարակչատան 95-ամեակին առիթով, չորեքշաբթի, 23 սեպտ

30 Սեպտեմբեր 2026
Փաշինյանը Նյու Յորք էր ժամանել ՄԱԿ-ում

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը դարձել է այնքան վիճահարույց կերպար, որ նրա ելույթները

29 Սեպտեմբեր 2026
Երևանում տեղի է ունեցել Արցախի ԱԺ պատգ

Սեպտեմբերի 28-ին Երևանում՝ Արցախի Հանրապետության ներկայացուցչության շենքում, տ

29 Սեպտեմբեր 2026
«Հայաստան» խմբակցության ղեկավարն ու քա

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը և քարտուղար Արթուր Խաչատ

29 Սեպտեմբեր 2026
Միջլիբանանեան Համագումար` Հարաւի Զօրակ

Բագրատունի. «Քրիստոնեայ Ներկայութեան Պաշտպանութիւնը Զայն Իր Արաբական Ու Միջինա

29 Սեպտեմբեր 2026
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց ՀՅԴ

Սեպտեմբերի 28-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայո

28 Սեպտեմբեր 2026
Օսմանեան Տիրապետութիւնը Վերակենդանացնե

ՀՅԴ Բիւրոյի անդամ, Միջին Արեւելքի պատասխանատու եւ Հայկական երեսփոխանական պլոքի

28 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. 44-Օրեային 6-րդ Տարելիցը Ե

44-օրեայ պատերազմի 6-րդ տարելիցի նշումը շատ ծանր զգացողութիւններ կը յառաջացնէ,

28 Սեպտեմբեր 2026
«Ալիքի»-ի Խմբագրական. Յիշողութիւնը վեր

ԱՅՍՕՐ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 27-Ն Է Օրացոյցի վրայ տարիները փոխւում են, սերունդներ են մե

27 Սեպտեմբեր 2026
Տղերքը գիտեին, թե ուր են գնում և ինչի

ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան

27 Սեպտեմբեր 2026
Հայաստանի իշխանությունների քաղաքականու

Հայաստանի իշխանությունները, փորձում են պահպանել իրենց դիրքերը՝ ցուցադրելով հնա

27 Սեպտեմբեր 2026
Մեր պարտությունը նաև անկազմակերպվածութ

ABC media-ի «Անկախության աուդիտ» հաղորդաշարի հյուրն էր ՀՅԴ Բյուրոյի անդամ, ար

27 Սեպտեմբեր 2026
Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի պարտականությունները կատարող Գագի

27 Սեպտեմբեր 2026
Ար­ցա­խի դէմ՝ ատր­պէյ­ճա­նա­կան վտան­գ

27 ­Սեպ­տեմ­բեր 2020-ը Ար­ցա­խի դէմ 44-օ­րեայ պա­տե­րազ­մի շղթա­յա­զերծ­ման տխ

27 Սեպտեմբեր 2026
Երեւանում մեկնարկեց ՀՅԴ Հայ դատի հանձն

Սեպտեմբերի 25-ին Երևանում պաշտոնապես մեկնարկեց ՀՅԴ Հայ Դատի հանձնախմբերի և գրա

26 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company