ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Հոդվածներ

Եկեղեցին Անջատ Է Պետութենէն

12 Օգոստոս 2026

Պատմականօրէն աննախընթաց իրողութեան մը ականատես եղանք ուրբաթ, 7 օգոստոսին: Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ Հոգեւոր Գերագոյն խորհուրդի վեց եպիսկոպոսներ ներկայացան Հայաստանի Հանրապետութեան դատարան: Անոնք ամբաստանուած էին դատական որոշումի մը գործադրութիւնը խոչընդոտելու յանցանքով: Բացատրենք, թէ ի՛նչ խոչընդոտած էին:

Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականի պահանջին, որ ձեւակերպուած էր վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ Հայաստանի գործող իշխանութիւններուն կողմէ, միացան տասը եպիսկոպոսներ: Նիկոլ Փաշինեան եւ իրեն գործակից եպիսկոպոսները կը պահանջեն Հայ առաքելական եկեղեցւոյ բարեկարգումը` առանց յստակօրէն ըսելու, թէ ի՛նչ կը հասկնան բարեկարգում ըսելով: Անորոշ բարեկարգումի պահանջը քաղաքական դիրքորոշման մը ծխածածկոյթ էր: Նորակազմ Մասեացոտնի թեմի առաջնորդը իր թեմին մէջ աշխուժօրէն սկսած ըլլալով «բարեկարգում» կատարել, Ամենայն Հայոց կաթողիկոսը, որ նշանակած էր զինք այդ պաշտօնին, պաշտօնանկ ըրաւ: Առաջնորդը բողոքելով հայրապետական տնօրինման դէմ` դիմեց դատարան: Դատարանը, որ բացարձակապէս իրաւասու չէ նման դատական հարց մը ընդունելու, որոշեց մինչեւ վէճին լուծումը առաջնորդը վերահաստատել իր պաշտօնին: Առաջնորդ եպիսկոպոսը, որ իր ձեռնադրութեան սկզբնական բաժնին մէջ ծունկի վրայ հնազանդութիւն ուխտած էր կաթողիկոսին, կը ժպրհէր դատի տալ զայն: Հոգեւոր Գերագոյն խորհուրդը թելադրեց կաթողիկոսին` կարգազուրկ հռչակել ուխտադրուժ եպիսկոպոսը: Աշխարհական դարձած հոգեւորականը այլեւս չէր կրնար, նոյնիսկ` ժամանակաւորապէս, վարել առաջնորդական պաշտօնը: Այս է, որ դատախազութիւնը կը համարէ խոչընդոտ դատական նախնական որոշման:

Խոչընդոտի վերաբերեալ դատը բացուած է կաթողիկոսին եւ Հոգեւոր Գերագոյն խորհուրդի վեց եպիսկոպոսներուն դէմ` զանց առնելով խորհուրդի աշխարհական անդամները: Սահմանադրութեան 17-րդ յօդուածի 2-րդ կէտը կը սահմանէ. «Կրօնական կազմակերպութիւններն անջատ են պետութիւնից»: Եկեղեցին կը գործէ` համաձայն իր կանոնական իրաւունքին, իսկ պետութիւնը, առաւել եւս` գործող իշխանութիւնը, չի կրնար միջամտել Եկեղեցւոյ ղեկավարման գործին:

Ամենայն Հայոց կաթողիկոսը եւ վեց եպիսկոպոսները կրնային անտեսել դատական հայցը եւ չներկայանալ դատարան: Անոնք ներկայացան` իբրեւ օրինապահ քաղաքացիներ Հայաստանի Հանրապետութեան: Դատական նիստը տեւեց հազիւ քսան վայրկեան, որովհետեւ դատաւորը ինքնաբացարկ յայտարարեց, այսինքն մերժեց դատել ամբաստանեալները: Այժմ երկու կարելիութիւն կայ. կը նշանակուի նոր դատաւոր, եւ դատը կը վերսկսի, կամ յարգելով սահմանադրութիւնը` դատը չեղեալ կը համարուի:

Ինչպէս կառավարուած է Եկեղեցին Հայոց պատմութեան խռովայոյզ ժամանակներուն, հաւատքի ու դաւանանքի վերաբերող հարցերը քրիստոնեային խիղճին կը վերաբերին. խիղճը մաքուր, սուրբ պահելու գործին կը նպաստեն հոգեւորականները, որոնք կը մեկնաբանեն ու իմանալի կը դարձնեն Աւետարանէն բխող դաւանութիւնը: Եկեղեցին միաժամանակ մարդաշատ ու ծաւալուն հաստատութիւն մըն է, որ ներդաշնակօրէն գործելու համար կարիքը ունի կազմակերպուելու. ամէն կազմակերպութիւն կը գործէ հետեւողութեամբ օրէնքներու: Եկեղեցին եւս կը գործէ` համաձայն կանոնական իրաւունքի մը, որ մշակուած է բազմաթիւ Ազգային եկեղեցական ժողովներու եւ հայրապետական տնօրինումներու միջոցով: Քաղաքական պայմանները, հաւատացեալներու կենցաղային փոփոխութիւնները, տուեալ ժամանակի պահանջները, նոր կարելիութիւններու առկայութիւնը անհրաԺեշտ կը դարձնեն նոր կանոններու մշակումը եւ ղեկավարման արդիականացումը: Այսինքն` բարեկարգումը:

Հայ եկեղեցին ու յատկապէս Ամենայն Հայոց կաթողիկոսութիւնը կարիքը ունի՞ն բարեկարգման: Ռուսական կայսրութեան կողմէ պարտադրուած, Հայ եկեղեցւոյ աւանդական կանոններուն ոչ հաշտ պոլոժենիայի խափանումէն ետք, Եկեղեցին կառավարուած է խարխափումներով ու ժամանակաւոր կարկտան կարգաւորումներով: Ուրիշ բան ալ չէր կրնար ըլլալ խորհրդային հակակրօն վարչակարգի պայմաններուն մէջ, ուր եթէ Եկեղեցին չէր հալածուեր, կը հակակշռուէր ուղղակի պետութեան կողմէ: Անկախութեան հռչակումէն երեք տասնամեակ ետք անհրաժեշտ է կանոնական նոր իրաւունքի մը մշակումը: Պետութիւնը, յանձինս իշխանութիւններուն, կրնայ օժանդակել այս գործին, որ Ազգային-եկեղեցական ընդհանուր ժողովի մը իրաւասութիւնն է: Օժանդակել, ո՛չ տնօրինել, ո՛չ ալ պարտադրել: Պետութիւնը պարտաւոր է յարգել Եկեղեցւոյ լիակատար անկախութիւնը, իսկ Եկեղեցին` ձեռնարկել բարեկարգումը:

ՏԻԳՐԱՆ ՃԻՆՊԱՇԵԱՆ
Ազդակ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Ի՞նչն է «վատ» կամ «լավ» հայության համա

Վերջին տարիներին Հայաստանի և Սփյուռքի հայությունը հիմնականում բաժանվել է երեք

05 Սեպտեմբեր 2026
Ինչ է լինում, երբ «ասֆալտը՝ ասֆալտ» է

«Ինչու են ասֆալտի վրա շատ կենտրոնանում, որովհետև ասֆալտից էդ ա, բանը... Ինչու

05 Սեպտեմբեր 2026
TRIPP-ը և Իրանը. անվտանգային մտահոգութ

TRIPP-ը Հայաստանի Հանրապետության հարավային տարածքով անցնող մոտավորապես 43 կիլո

05 Սեպտեմբեր 2026
Գաղափարական պայքարի Դրօշը դեռ երկար պե

Հարցազրոյց «Դրօշակի» խմբագիր ԱՐՏԱՇԷՍ ՇԱՀԲԱԶԵԱՆԻ հետ Վրէժ-Արմէն – Սովորական

05 Սեպտեմբեր 2026
«Խաղաղություն» առանց երաշխիքի. օգոստոս

2025 թվականի օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Սպիտակ տան տիրոջ՝ Դոնալդ Թրամփի մասնակ

05 Սեպտեմբեր 2026
Արդյո՞ք լավ ենք ճանաչում մեր հասարակու

Չափազանց բարդ ու զգայուն հարցի հետ գործ ունենք: Չեք գտնի թեկուզ մի քիչ խելամիտ

05 Սեպտեմբեր 2026
Հայաստանը և ՀԱՊԿ-ը մոտենում են անդարձե

2026 թվականի մայիսին ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտ

05 Սեպտեմբեր 2026
Փաշինյանական իշխանությունը որպես Հայա

Ինչպես գրել էինք «Դրօշակի» սույն թվականի հունիս ամսվա համարում. «Հայաստանի Հան

05 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2ը Արցախի Հայութ

1991 Սեպտեմբեր 2ին, 35 տարի առաջ, Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի եւ Շահումեա

04 Սեպտեմբեր 2026
«Դրօշակ»ի Առաջնորդող. Պայքարին այլընտր

2026 թվականի խորհրդարանական ընտրություններում վերարտադրվելու համար Նիկոլ Փաշին

03 Սեպտեմբեր 2026
Մոսկուա – Պաքու Ճգնաժա՞մ, Թէ՞ Անցողակի

25 Դեկտեմբեր 2024-ին Ռուսիոյ եւ Ատրպէյճանի միջեւ յարաբերութիւնները վատթարացած

03 Սեպտեմբեր 2026
Հալածանքը Կը Շարունակուի

Նախորդող շաբթուան գլխաւոր իրադարձութիւնը նախկին նախագահ Ռոպերթ Քոչարեանի ե

03 Սեպտեմբեր 2026
Արցախից յետոյ, թէկուզ ջրհեղե՞ղ…

Թող ոչ ոքի համար տարօրինակ չթւայ, որ հայկական Արցախի կորստից յետոյ, սպասելի էր

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սփիւռքի վերակազմակերպման ե

Ապրիլին Փարիզի մէջ կայացած Սփիւռքի ազգային զօրաշարժի խորհրդաժողովի նոր կայքէջի

02 Սեպտեմբեր 2026
Նրանք, ովքեր չեն մասնակցել Արցախի շարժ

Այսօր տոն է, 35 տարի առաջ Արցախյան շարժումը, որ սկսել էր 80-ականների վերջերին,

02 Սեպտեմբեր 2026
Լույս է տեսել ՀՅԴ պաշտոնաթերթ «Դրօշակ»

Ընթերցողին է ներկայացվում «Դրօշակի» ընթացիկ տարվա 8-րդ համարը: Հերթական համարի

02 Սեպտեմբեր 2026
Արցախի Անկախության օրը՝ Եռաբլուրում

Այսօր՝ սեպտեմբերի 2-ին, լրանում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 3

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբերի 2-ը Արցախի ժողովրդի սեփական

1991 թվականի սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի և Շահումյանի շրջ

02 Սեպտեմբեր 2026
Խմբագրական. Սեպտեմբեր 2 Եւ Անյետաձգելի

Լեռնային Ղարաբաղի Հանրապետութեան հռչակման մասին փաստաթուղթը այսօր կը ստանայ քա

02 Սեպտեմբեր 2026
Սեպտեմբեր 2. Արցախի Հանրապետության հռչ

1991 թ․ սեպտեմբերի 2-ին Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) մարզային և Շահ

02 Սեպտեմբեր 2026
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company