«Վրեժ» Վիգենի ծննդյան օրն է
08 Օգոստոս 2019
1990թ. օգոստոսի 8-ին Հայաստանի Գերագույն խորհրդում ընթերցվեց ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը, որով բացահայտվեց Դաշնակցության գործունեությունը Հայաստանում:
Չնայած կուսակցությունն արդեն մոտ 2 տարի գործում էր ընդհատակում, բայց ելնելով երկրի եւ ժողովրդի անվտանգությունից, այդ փաստը չէր հրապարակում: ՀՅԴ-ն ընդհատակում էր գործում նաեւ Արցախում, այստեղ ակտիվ գործիչներից մեկը հենց Վիգեն Գրիգորյանն էր:
Կուսակցության արցախյան կառույցը զբաղված էր հիմնականում ինքնապաշտպանական ջոկատներ կազմավորելով: Իրադարձությունների զարգացումներով պայմանավորված՝ Վիգեն Գրիգորյանը ստացավ «Վրեժ Վիգեն» մարտական անունը, դարձավ ՀՅԴ Արցախի կառույցի ղեկավարներից մեկը, Լեռնային Ղարաբաղի առաջին խորհրդարանի պատգամավոր, նաեւ Հադրութի շրջանի Տող գյուղի գումարտակի շտաբի պետ: Օգոստոսի 8-ը «Վրեժ» Վիգենի ծննդյան օրն է:
Մանրամասները՝ տեսանյութում։