ՀՅԴ երիտասարդներն երեքշաբթի օրը ԿԳՄՍ նախարարության դիմաց սպասելու են Արայիկ Հարությունյանին
01 Դեկտեմբեր 2019 Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայաստանի Երիտասարդական միության անդամները դեկտեմբերի 3-ին՝ երեքշաբթի օրը, ժամը 15։00-ին Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության շենքի դիմաց սպասելու են ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին։Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեց ՀՅԴ ԵՄ կենտրոնական վարչության անդամ Քրիստինե Վարդանյանը։

Հարցին՝ Արայիկ Հարությունյանի հետ հանդիպման պայմանավորվածություն կա՞, ՀՅԴ ԵՄ վարչության անդամը պատասխանեց. «Պայմանավորվածություն չունենք, հանդիպման առաջարկը հրապարակային էր և նախարարության կողմից մեր առաջարկին պատասխան այս պահին չենք էլ ակնկալում, հանդիպման օրն ու ժամը նշանակել ենք, կարծում ենք՝ այդ օրը պատասխանը կլինի»։
Հեղինակ՝ Սոնա Գեւորգյան