Քննարկում՝ նվիրված ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներին
06 Մարտ 2020 ՀՅԴ ԳՄ-ն քննարկումների շարք է նախաձեռնել՝ նվիրված ՀՀ սոցիալ-տնտեսական խնդիրներին։ Առաջին քննարկմանը հրավիրված են խորհրդարանական և արտախորհրդարանական, իշխանական և ընդդիմադիր քաղաքական ուժերի, քաղաքացիական հասարակության, մասնագիտական և փորձագիտական լայն շրջանակի ներկայացուցիչներ:
Համաժողովում նախատեսվում են հետևյալ հիմնական հարցերի շուրջ քննարկումներ.
.տնտեսության պետական կարգավորումն ու պետության նպատակային մասնակցութունը,
.սոցիալական պաշտպանության քաղաքականության անհրաժեշտ բնույթը,
.կենսաթոշակային համակարգը,
.եկամտային հարկի փոփոխությունները,
.աշխատանքային իրավունքների պաշտպանության անհրաժեշտ բարեփոխումները:
Քննարկվող հարցերի, քննարկումներին հնչեցված տեսակետների, մոտեցումների և առաջարկությունների հիման վրա կձևավորվեն նաև թեմաներ՝ հաջորդ համաժողովների համար: Քննարկման արդյունքները մասնակիցների կողմից համատեղ կամփոփվեն: Համաձայնեցված տեսակետները նաև կհրապարակվեն, հանրային օրակարգ ձևավորելու նպատակով: