Գիտակցեք երկրի առջև կանգնած իրական խնդիրները
13 Մարտ 2020 Մեկ անգամ ևս համոզվեցինք, որ ՀՀ կառավարությունը իրավիճակին չի տիրապետում: Այն դեպքում, երբ համաշխարհային տնտեսությունը գլորվում է անորոշ ճգնաժամի մեջ, տարբեր երկրների կառավարությունները հստակ քայլեր են ձեռնարկում ստեղծված իրավիճակից նվազ կորուստներով դուրս գալու համար, մեր կառավարությանը թվում է, որ սա նոր հնարավորություն կարող է բացել մեր տնտեսության համար: Հերթական անգամ անպատասխանատու և իրավիճակին ոչ ադեկվատ վարքագծի դրսևորում:
Հավանաբար տեղյակ չեն, որ ՀՀ բոլոր հյուրանոցները, սրճարանները, ռեստորանները, տրանսպորտային ընկերությունները, միջազգային ավիաընկերությունները կանգնած են սննկացման եզրին, որն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության բոլոր ճյուղերի վրա: Ստեղծված իրավիճակից պետք է դուրս գալ նվազագույն կորուստներով, իսկ դրա համար անհրաժեշտ է հակաճգնաժամային, հստակ մեխանիզմներով ՝ թիրախային ծրագիր, եթե հույսները դնեն ձախորդ օրերը ձմռան նման, ինչպես մեր դասականն է ասում՝ կուգան ու կերթան, սրա հետևանքները ծանր են լինելու, անշուշտ դրա մեղավորներին էլ կգտնեն, բայց միևնույն է դրանից մեր տնտեսությունը ուշքի չի գա:
Պարզապես լրջացեք, գնահատեք և գիտակցեք մեր երկրի առջև կանգնած իրական խնդիրները:
ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյան