ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քաղաքական վերլուծություն

Թուրքիան զզվեցրել է բոլորին. հերթական անգամ ջրից չոր դուրս կգա՞

07 Հոկտեմբեր 2020 Իր պատմության ամբողջ ընթացքում Թուրքիային մշտապես հաջողվել է ջրից չոր դուրս գալ նույնիսկ անելանելի թվացող իրավիճակներից: Նույնիսկ պարտվելով` Թուրքիան հաջողեցրել է ոչ միայն առավելագույն հնարավորը «քամել» ստեղծված իրադրությունից, այլև գործնական օգուտ ստանալ: Հիմնական սկզբունքը, որով առաջնորդվում է դարերի պատմություն ունեցող թուրքական դիվանագիտությունը (անկախ իշխանությունից ու երկրի կառավարման համակարգից), որևէ սկզբունքի ու բարդույթի բացակայությունն է: Բազմաթիվ պետությունների երբեմն դժվար է ընկալել թուրքական քաղաքականությանը բնորոշ նենգությունը, դաժանությունը, ճկունությունը, դավաճանելու ունակությունը: Եվ եթե այլ երկրների համար դա ընդամենը չափազանցություն է, դարեր շարունակ թուրքերի հարևանությամբ ապրողների համար (հայեր, հույներ, իրանցիներ, արաբներ) դա իրենց պատմության կրկնվող մասն է: Առաջին աշխարհամարտը հանգեցրեց մի քանի կայսրությունների, այդ թվում` Օսմանյան, փլուզմանը: Պատերազմելով Գերմանիայի և Ավստրո-Հունգարիայի կողմից և հուսահատորեն դիմադրելով փլուզմանը՝ Օսմանյան կայսրությունը չէր խորշում այնպիսի հանցագործություններից, ինչպիսիք են իր տարածքում ապրող ժողովուրդների բնաջնջումն ու էթնիկ զտումները: Այդ քաղաքականության արդյունքն էր Հայոց ցեղասպանությունը 1915 թվականին:

Անտանտի (Անգլիա, Ֆրանսիա, Ռուսաստան) բնական դաշնակիցները` հայերը, համարվում էին Օսմանյան կայսրության գոյության հիմնական սպառնալիքներից մեկը: Սակայն 1918-ին հայ ժողովրդի ողջ մնացած մասին բնաջնջելու բոլոր փորձերը հաջողություն չունեցան` հայերը հետ մղեցին թուրքական բանակի հարձակումները մայիսյան մարտերում և նվաճեցին անկախ լինելու իրավունքը: Եվ այդժամ, երբ թվում էր, որ Անտանտը հաղթում է, իսկ դաշնակից պետություններն արդեն կանխորոշել են Օսմանյան կայսրության ապագան, Ռուսաստանը, որտեղ իշխանության եկավ բոլշևիկյան կառավարությունը, ոչ միայն դուրս եկավ պատերազմից և հրաժարվեց հաղթանակի` իր մասնաբաժնից, այլև սկսեց օգնել նոր` քեմալական Թուրքիային:

Լենինը, որը պատերազմը որակում էր որպես անարդարացի, անհրաժեշտ էր համարում իմպերիալիստական պատերազմը վերածել քաղաքացիականի: Աթաթուրքի` Լենինին ուղղված բարեկամական ուղերձը` իմպերիալիստական պատերազմում օգնելու խնդրանքով, Քեմալի աջակցությամբ պրոլետարական հեղափոխությունն Արևելք տեղափոխելու միամիտ հույսեր արթնացրեց: Թուրքիան խոշոր ռազմական ու ֆինանսական օգնություն ստացավ` զենքի, նավերի, ռազմական արտադրության կազմակերպման տեսքով: Այդ քաղաքականության զոհը դարձան հույները, որոնք պարտվեցին ու իրենց հողերը զիջեցին թուրքերին, նաև` Հայաստանը, որի տարածքը առևտրի առարկա դարձավ: 1921 թվականի Մոսկվայի պայմանագրով թուրքերին մնաց ոչ միայն Արևմտյան Հայաստանը, այլ նաև Արևելյան Հայաստանի մի մասը, այդ թվում` Արարատ լեռը, Կարսը, Արդահանը և այլն, որոնք մինչ այդ Ռուսական կայսրության մաս էին: Իսկ Նախիջևանը և Ղարաբաղը, Թուրքիայի պնդմամբ, ընդգրկեցին Ադրբեջանի կազմում:

Հետագայում քեմալական Թուրքիան արևմտամետ դիրքորոշում որդեգրեց, դրժեց Ռուսաստանի հետ պայմանավորվածությունները, իսկ Երկրորդ համաշխարհային պատերազմում կրկին կանգնեց Գերմանիայի կողքին: 1945-ին ֆաշիստական Գերմանիայի պարտությունից հետո թվում էր, թե Թուրքիան նույնպես իր բաժին պատիժը կստանա: Խորհրդային միությունը տարածքային հավակնություններ ներկայացրեց Թուրքիային և արդեն պատրաստ էր լուծել հարցը, բայց… Թուրքիան արագ կողմնորոշվեց, անդամագրվեց ՆԱՏՕ-ին և ձեռք բերեց այն երկրների աջակցությունը, որոնց դեմ պայքարել էր երկու համաշխարհային պատերազմներում:

Երբ 2015 թվականին թուրքերը ռուսաստանյան ինքնաթիռ խոցեցին, իսկ թուրքամետ թուրքմենները (ի դեպ, որոնք ներկայումս կռվում են Ադրբեջանի կողմից) սպանեցին ռուսաստանցի օդաչուին, Ռուսաստանի հասարակության շրջանում հակաթուրքական տրամադրություններ արթնացան` ջարդուփշուր էին անում պոմիդորով արկղերը, երդվում այլևս երբեք Անթալիայում չհանգստանալ և այլն: Զգացմունքը` զգամունք, բայց փորձը ցույց տվեց, որ մի քանի ամիս անց, երբ թուրքերին ինչ-որ բան պետք եղավ, համառորեն խնդրեցին, համոզեցին ու ստացան: Անշուշտ, կարող է տպավորություն ստեղծվել, թե ծնկաչոք են խնդրել… Բայց խնդրել են ու ստացել` ատոմակայաններ, գազատար, Ս-400 զենիթահրթիռային համակարգեր և այլն: Հետո դարձյալ կսպանեն ու դարձյալ ներողություն կխնդրեն…

Ներկայումս Թուրքիան Ադրբեջանին սադրում է խոշորամասշտաբ ռազմական գործողությունների` փորձելով դրանցում ներգրավել ինչպես Հայաստանին, այնպես էլ Ռուսաստանին: Ադրբեջանին աջակցություն է հայտնել ոչ միայն Անկարան, այլ նաև Իսլամաբադը: Բայց Թուրքիան արդեն զզվեցրել է բոլորին, նույնիսկ` հանդուրժողական Եվրոպային, որտեղ հոգնել են մոլագար Էրդողանի արկածախնդրություններից և ծավալապաշտական արարքներից Եվրոպայում, Լիբիայում, Եգիպտոսում, Լիբանանում, Արևելյան Միջերկրականում, հիմա էլ` Հարավային Կովկասում: Այդ պատճառով թեև Թուրքիան երրորդ համաշխարհային պատերազմ է սադրում, հույս ունենալով իրագործել պանթյուրքիստական վաղեմի ծրագրերը, այդ թվում` Հայաստանի` այդ ճանապարհին գլխավոր խոչընդոտի բնաջնջումը, գերտերությունների հետ թուրքամետ բլոկ չի ուրվագծվում: Բայց ինչպես միշտ, երբ մի խումբ երկրների` Թուրքիային պատժելու ժամանակը գա, նա կգնա կա՛մ Ռուսաստանի մոտ, եթե հարկ է փրկվել Արևմուտքից, կա՛մ` Արևմուտքի, եթե Ռուսաստանի դեմ օգնության կարիք ունենա: Թուրքիան կստանա այն, ինչ իրեն հարկավոր է, ապա «կգցի» իր դաշնակցին: Անպայման «կգցի»: Այլապես Թուրքիան Թուրքիա չի լինի:

Արա Նռանյան

6 հոկտեմբերի 2020 թ.

Աղբյուրը aravot-ru.am

Ռուսերենից թարգմանությունը` Yerkir.am-ի

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company