ՀՅԴ
Հայ Յեղափոխական Դաշնակցություն պաշտոնական կայք arfd.am
Skip to content
ՀՅԴ

ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԿԱՅՔ

  • ՄԵՐ ՄԱՍԻՆ
    • Պատմություն
      • Պատմական ակնարկ
      • Կարևոր իրադարձություններ
      • գործիչներ
    • Ծրագիր
    • Կանոնագիր
    • Ընդհանուր ժողովներ
    • Կազմակերպական կառույց
      • ՀՅԴ Բյուրո
      • Հայաստան
        • Գերագույն մարմին
        • Տարածքային կառույցներ
        • ԱԺ խմբակցություն
        • ՀՅԴ-ն գործադիրում
      • Արցախ
      • Կազմակերպական շրջաններ
      • Երիտասարդական/ուսանողական
    • Հիմնարկներ և գրասենյակներ
    • Ուղեկից միություններ
    • Միջազգային համագործակցություն
  • ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
    • Լրահոս
    • Հայտարարություններ
    • Հոդվածներ
  • ՄԱՄՈՒԼ
    • «Դրօշակ» պաշտոնաթերթ
    • Լրատվամիջոցներ
  • ՇՏԵՄԱՐԱՆ
    • Գրադարան
    • Տեսադարան
    • Ձայնադարան
    • Լուսանկարներ
    • Թանգարան
    • Արխիվ
  • ՀԵՏԱԴԱՐՁ ԿԱՊ
Facebook
Twitter
YouTube
Instagram
    • Դաս
    • Նոր
  1. ԳԼԽԱՎՈՐ ԷՋ
  2. ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
  • Քաղաքական վերլուծություն

Ադրբեջան-Պակիստան զենքի առևտուրի ծավալների գնահատումներ

07 Հոկտեմբեր 2020
Ընդհանուր գնահատումներ.


Պակիստանը չի ճանաչել Հայաստանի Հանրապետության անկախությունը՝ հարմար տեղավորվելով Թուրքիայի «գրպանում»:

Բնականաբար, Թուրքիան այսքանով չի բավարարվում: Նախորդ տասնամյակում ամեն ինչ և ամեն գնով անում է՝ խորացնելու նաև Ադրբեջան-Պակիստան կապերը, հատկապես՝ ռազմական փոխգործակցության ոլորտում:

Այս եռյակի համագործակցությունն ի սկզբանե ուղղված է Հայաստանի շահերի դեմ: Իսկ անկյունաքարային հիմքը նույնն է՝ մարդակերությունը: Յուրաքանչյուր կողմ փորձում է ստանալ իր ակնկալիքները: Մասնավորապես, գլխավոր դերակատար Թուրքիան, օգտագործելով մյուս երկուսին, ձգտում է հասնել իր դարավոր նպատակին՝ բնաջնջել հայ ժողովրդին և ամբողջապես տիրանալ հայկական երկու հանրապետությունների տարածքներին: Ադրբեջանը Պակիստանից ձեռք է բերում սպառազինություն, նաև այնպիսի զինատեսակներ, որոնք չի կարողանա գնել այլ երկրներից: Պակիստանը պատիկներ անգամ ավելացնում է իր տնտեսական օգուտները՝ ադրբեջանական նավթադոլարներով արտահայտված:

Թուրքիայի գործուն մասնակցությամբ և վերահսկողության ներքո 2010թ. սկսած իրականացվել են կոնկրետ քայլեր՝ Պակիստանի կողմից Ադրբեջանին զինելու ուղղությամբ: Մասնավորապես, մանրակրկիթ նախապատրաստվել և 2013թ. սկզբին կնքվել է Ադրբեջան-Պակիստան ռազմական համագործակցության համաձայնագիրը: Սրա դիմաց Պակիստանը Ադրբեջանից ստացավ մաքսային արտոնություններ և երկկողմանի առևտրի առավելագույնս պարզեցված ընթացակարգեր:

Արդյունքում՝ պատիկներ անգամ աճեց Պակիստանի արտահանումը (ներառյալ՝ զենքն ու զինամթերքը) դեպի Ադրբեջան՝ Պակիստանի համար համապատասխանաբար ապահովելով լրացուցիչ նավթադոլարներ:

Այստեղ հարկ է նորից զգուշացնել Ադրբեջանին զենք մատակարարողներին առ այն, որ իրենց համար խորանում են մտահոգվելու առարկայական հիմքերը: Թուրքիայի դրդմամբ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքը ժամ առ ժամ առավել տեսանելի է դարձնում, որ Ադրբեջանը կորցնելու է իր ներքին և արտաքին վճարունակության համար դեռևս առկա միակ՝ նավթի արդյունահանման և մատակարարման հնարավորությունը: Այս երկրում անխուսափելիորեն վրա են հասնում ներքաղաքական ու աշխարհաքաղաքական, ինչպես նաև սոցիալ-տնտեսական աննախադեպ և կործանարար ցնցումները:

Հետևաբար, Ադրբեջանի հետ միջազգային որևէ երկարաժամկետ համագործակցություն, հատկապես՝ զենքի մատակարարման ոլորտում, այլևս ունենալու է անհաղթահարելի ռիսկեր և գործնականում դատապարտված է ձախողման:

Վիճակագրական փաստեր և հիմնավորումներ.

Որպես վերը բերված գնահատումներին վերաբերող հիմնավորում՝ ներկայացնենք Ադրբեջան-Պակիստան արտաքին առևտրի ուսումնասիրության արդյունքում վեր հանված որոշ փաստեր (աղբյուրը՝ https://tradingeconomics.com):

Այս նպատակով առանձնացվել է Ադրբեջան-Պակիստան փոխհարաբերությունների ակտիվացման ժամանակահատվածը՝ 2013-2019թթ.:

1. Անկախացումից հետո՝ մինչև 2012թ. դեպի Պակիստան Ադրբեջանի միջին տարեկան արտահանումը կազմել է ընդամենը 35 հազար ԱՄՆ դոլար: Այս երկրների միջև զենքի լայնամաշտաբ առևտրի մեկնարկից (ռազմական համագործակցության համաձայնագրի կնքումից) հետո` 2013-2019թթ. Ադրբեջանից դեպի Պակիստան միջին տարեկան արտահանումն ունեցել է թռիչքային աճ՝ շուրջ 28 անգամ կամ ավելացել է տարեկան միջինը շուրջ 900 հազար ԱՄՆ դոլարով:

Համեմատության համար բերենք մեր տարածաշրջանի համադրելի մեկ այլ երկրի՝ Վրաստանի օրինակը: 2010-2012թթ. Վրաստանից Պակիստան միջին տարեկան արտահանումը շուրջ 6 անգամ գերազանցել է Ադրբեջանից Պակիստան միջին տարեկան արտահանմանը: Իսկ 2013-2019թթ. դեպի Պակիստնա Վրաստանի արտահանման միջին տարեկան ծավալները գրեթե չեն աճել:

2. 2010-2012թթ. Պակիստանը տարեկան միջին հաշվով Ադրբեջան է արտահանել 11 միլիոն ԱՄՆ դոլարի ապրանքներ: 2013-2019թթ. Պակիստանից Ադրբեջան միջին տարեկան արտահանումը ևս ունեցել է թռիչքային աճ՝ շուրջ 3 անգամ կամ ավելացել է տարեկան միջինը շուրջ 22 միլոն ԱՄՆ դոլարով: Աճի այս ցուցանիշը հիմնականում վերաբերելի է նաև այս երկրների միջև զենքի առևտրին:
Համեմատության համար՝ 2010-2012թթ. Պակիստանից Վրաստան միջին տարեկան արտահանումը կազմել է շուրջ 6 միլիոն ԱՄՆ դոլար, իսկ 2013-2019թթ. այս ցուցանիշը մնացել է գրեթե անփոփոխ:

3. Վերջում՝ զավեշտալի փաստ. 2013-2019թթ. Պակիստանից Ադրբեջան ընդհանուր արտահանումը և Ադրբեջանի ընդհանուր ներմուծումը Պակիստանից, որոնք գրեթե նույն ցուցանիշներն են և թվային արտահայտությամբ կարող են ունենալ փոքր շեղումներ՝ հաշվարկների մեթոդաբանությամբ պայմանավորված, իրականում իրարից տարբերվում են շուրջ 5 անգամ կամ շուրջ 180 միլիոն ԱՄՆ դոլարով:

4. 2013-2019թթ. Ադրբեջան-Պակիստան արտաքին առևտրի այս անորմալ թռիչքները, պաշտոնական վիճակագրությամբ արձանագրվող զավեշտը կարելի է իրականում բացատրել նշված ժամանակահատվածում այդ երկրների միջև զենքի լայնամաշտաբ առևտրի փաստով: Մասնավորապես, 2013-2019թթ. ընդհանուր մատակարարումներով Ադրբեջանը Պակիստանից ստացել է առնվազն 154 միլիոն ԱՄՆ դոլարի զենք ու զինամթերք:

Թուրքիայի պարտադրանքով Ադրբեջանի սանձազերծած այս վերջին պատերզմի կործանարար հետևանքները Ադրբեջանի թերզարգացած տնտեսության վրա կգնահատենք ու կհրապարակենք մոտ օրերս՝ մեր անկասելի և վերջնական հաղթանակից հետո:

Թադևոս Ավետիսյան
ՀՅԴ Բյուրոյի տնտեսական հետազոտությունների գրասենյակի
ծրագրերի համակարգող, տնտեսագետ

FacebookTwitterOdnoklassnikiTelegramPrint
Լրահոս
Հայտարարություն Սյունիքի մարզի նկատմամ

Հայ Դատի կենտրոնական խորհուրդն իր խոր մտահոգությունն է հայտնում, տարածաշրջանայ

16 Հունիս 2025
Իշխան Սաղաթելյանի մամուլի ասուլիսը

Հունիսի 16-ին ՀՅԴ «Սիմոն Վրացյան» կենտրոնում տեղի ունեցավ ՀՅԴ Հայաստանի Գերագո

16 Հունիս 2025
Հ.Օ.Մ.-ի Կեդրնական վարչութեան յայտարար

Հայ Օգնութեան Միութեան Կեդրոնական վարչութիւնը խոր մտահոգութեամբ կը հետեւի Հայա

16 Հունիս 2025
Հայկական Գաղութները Միջին Արեւելքի Մէջ

1- Հայկական գաղութները Միջին Արեւելքի մէջ` պատմական շարունակականութիւն եւ ներկ

16 Հունիս 2025
ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գե

ՀՅԴ Հայաստանի կազմակերպության 28-րդ Գերագույն ժողովը գումարվեց Հայաստանի Հանրա

16 Հունիս 2025
Ակնարկ.- Իրանի վրայ յարձակումին յայտար

Աշխարհը արդէն սկսած է հաշուել Իրանի վրայ Իսրայէլի յարձակման եւ Իրանի ինքնապաշտ

16 Հունիս 2025
Ավարտվել է ՀՅԴ Հայաստանի կազմակերպությ

Հունիսի 15-ին Հայաստանում իր աշխատանքներն է ավարտել ՀՅԴ Հայաստանի կազմակերպութ

15 Հունիս 2025
Թեհրանի ռմբակոծությունից վնասվել է հայ

Իրանում, իհարկե, փաստացի պատերազմական իրավիճակ է, բոլորը սպասողական վիճակում ե

15 Հունիս 2025
ՀՅԴ Բյուրոյի հայտարարությունը

Հունիսի լույս 13-ի գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը զանգվածային հարվածներ են

14 Հունիս 2025
Սարգիս Ազնաւորեանի Նահատակութեան 40-Ամ

Կազմակերպութեամբ ՀՅԴ «Նիկոլ Դուման» կոմիտէին, ուրբաթ, 6 յունիս 2025-ի երեկոյեա

13 Հունիս 2025
Իրանում հայեր չեն տուժել, զոհեր և վիրա

Իսրայելի կողմից Իրանին հասցված հարվածներն ունեցել են կոնկրետ թիրախային բնույթ,

13 Հունիս 2025
Իրանը լուրջ պատասխան է պատրաստում

Իսրայելն այս գիշեր հարվածներ է հասցրել Իրանին: Կան բազմաթիվ զոհեր և վիրավորներ

13 Հունիս 2025
Եթե ԱՄՆ–ն չզսպի Իսրայելին, ռիսկային վի

Հերթական անգամ փորձում են հարվածել Իրանին. վիճակը դեռ անորոշ է, այս պահին հնար

13 Հունիս 2025
ՀՕՄ-ը հաստատ քայլերով կը շարունակէ իր

Ամեակներու նշումը վերանորոգումի, ՀՕՄ-ի հիմքերը ամրացնելու եւ նոր ուժերով շարու

13 Հունիս 2025
Ազգային Կեդրոնական Վարչութեան Կրօնական

Նախագահութեամբ Արամ Ա. վեհափառ հայրապետին, երեքշաբթի, 10 յունիս 2025-ին սկսան

13 Հունիս 2025
«Ռազմիկ» Կը Շարունակէ Մնալ Երիտասարդու

Այսօր մեզի համախմբողը «Ռազմիկ» պաշտօնաթերթն է: Հաւաքուած ենք այսօր հաղորդակից

12 Հունիս 2025
Հայոց Ցեղասպանութեան 110-Ամեակին Նուիր

Ահաւասիկ քանի մը տարիներու տպագիր ձեւաչափով բացակայութենէն ետք, այս տարի տպագի

12 Հունիս 2025
Տեղի կունենա ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գեր

2025 թվականի հունիսի 13-15-ը տեղի է ունենալու ՀՅԴ Հայաստանի 28-րդ Գերագույն ժո

12 Հունիս 2025
Խմբագրական. Պատերազմ, որում պէտք է յաղ

Հայաստանեայց Առաքելական Սուրբ Եկեղեցու եւ նրա սպասաւորների դէմ ՀՀ վարչապետի աթ

12 Հունիս 2025
Ակնարկ. Նախաձեռնութիւնը Եւ Հետագայ Միա

Հայաստանի Հանրապետութեան վարչապետին անվստահութիւն յայտնելու կամ պաշտօնանկ ընել

12 Հունիս 2025
Բոլոր Նյութերը
Հետեվեք մեզ
Facebook
Twitter
YouTube
Instagram
Ստացեք մեր լուրերը էլ.փոստով
Loading
ՀԱՅ ՅԵՂԱՓՈԽԱԿԱՆ ԴԱՇՆԱԿՑՈՒԹՅՈՒՆ Հասցե՝ ՀՀ, ք. Երևան, Մհեր Մկրտչյան 12/1 Հեռախոս՝ (+374) 10 52 17 65, (+374) 10 52 18 74 Էլ. փոստ՝ [email protected]
© ARF Dashnaktsutyun- ARMENIAN REVOLUTIONARY FEDERATION Website by Web Development Company