Հրադադար
15 Հոկտեմբեր 2020 ՌԴ.ի, ՀՀ.ի և Ադրբ.ի արտաքին գործերի նախարաների միջև, Մոսկւայում չորս կէտերից բաղկացած մարդասիրական հրադադարի մելանը դեռ չչորացած, հրադադարում նշւած ժամկէտից առաջ և յետոյ, ադրբեջանը դիւերսիոն փորձեր կատարեց Հայաստանի և Արցախի նկատմամբ: Մեր իմաստուն ժողովուրդը իր թշնամուն լաւ ճանաչելով, ամեն առիթով երգել է «չենք հաւատա թուրքի խօսքին» և այժմ էլ կրկին ու կրկին, փաստւեց որ յիրաւի չի կարելի հաւատալ, նենգ, խարդախ և ուխտադրուժ թուրքի խօսքին ու խոստումին:
Մոսկւայում կնքւած մարդասիրական այս հրադադարը, իր դիւրաբեկ ու անկայուն լինելով հանդերձ, ուրախալի երևոյթ պիտի համարել, քանզի պատերազմը իր պատճառած մարդկային զոհերով, քաղաքների, շէների, բնակավայրերի ու գիւղերի աւերւածութեամբ և տնտեսութեան քայքայմամբ, ահաւոր աղէտ է, միևնոյն ժամանակ եթէ պատերազմը մղւում է հայրենիքի պաշտպանութեան համար, նախ սրբազան պարտաւորութիւն է, եւ ազգի զաւակների մէջ ստեղծում է միասնականութիւն, անանձնականութիւն, զոհաբերութիւն, համագործակցութիւն, քաջութիւն, հերոսութիւն՝ ազգի ու հայրենիքի համար նահատակւելու բարոյական յատկութիւն և բարձր գիտակցութիւն:
Քանի դեռ մեր դարաւոր թշնամիներ՝ Թուրքիան ու Ադրբեջանը, ձգտում են իրականացնել պանթուրքիզմի խելացնոր ծրագիրը, որի իրականացման, եթէ ոչ միակ, ապա գլխաւոր խոչնդոտը Հայաստանը, Արցախն ու հայ ժողովուրդն են նրանց սանձազերծւած Հոկտեմբերեան պատերազմը, ոչ առաջինն է եղել ոչ էլ վերջինն է լինելու: Ուստի մեր առջև դեռ կան երկարատև զրկանքներ, զոհեր և յարատև կռիւ, որի համար միշտ պիտի լինել պատրաստ ու պատնեշի վրայ, դիմակայելու յետագայ նման լայնածաւալ պատերազմը, հակառակ պարագային, Երևանում պիտի գլուխ ծռենք թուրքի առաջ, քանզի նրանք ոչ միայն Արցախը, այլ ամբողջ Հայաստանն են ցանկանում գրաւել, եւ Երևանը տեսնել ոչ թէ հայ, այլ թուրք բնակչութեամբ՝ «Իրաւան» անւամբ:
ԹԱԹՈՒԼ ՕՀԱՆԵԱՆ
Նոր-Ջուղա
14-10- 2020թ.