Հայ մտավորականների համախմբում նախաձեռնության կոչը
04 Նոյեմբեր 2020
Պրն. վարչապետ,
Հայ ժողովուրդն այսօր գոյապահպանական լրջագույն մարտահրավերի առջև է կանգնած: Իրավիճակն օրհասական է. պատերազմական գործողությունները՝ լայնամասշտաբ, զոհերն ու կորուստները՝ ծանր ու ցավալի:
Հայ մտավորականների ներքոստորագրյալ համախմբումը համոզված է, որ այս ճակատագրական պահին Հայաստանի Հանրապետության իշխանությունը պարտավոր է հստակ և նպատակաուղղված քայլեր ձեռնարկել՝ արտաքին քաղաքական և դիվանագիտական ջանքերն առավելագույնս արդյունավորելու, ինչպես նաև ռազմական իրավիճակում կտրուկ բեկում մտցնելու ուղղությամբ։
Ուստի, ՀՀ գործադիր իշխանության առաջնային և անհետաձգելի խնդիրն է՝ այս իրավիճակին հնարավորինս համապատասխանող ձևաչափով վերակազմակերպվել և ազգային ներուժի ամբողջական համախմբման և գործադրման ճանապարհով հնարավորություն տալ անկախ Հայաստանի ռազմական և քաղաքական գործիչներին մասնակից և դերակատար դառնալու պատերազմական գործողություններում, ճակատում և թիկունքում։
Կոչ ենք անում քննարկել բոլոր հնարավոր լուծումները, ներառյալ՝ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված, հստակ լիազորություններով օժտված ռազմաքաղաքական հատուկ մարմնի ձևավորումը: Լուծման արդյունավետության միակ չափանիշը Հայ ժողովրդի գոյապահպանության համար վճռական նշանակություն ունեցող այս պատերազմում հնարավոր նվազագույն կորուստներով մեր Հաղթանակի ապահովումն է։
Միաժամանակ կոչով դիմում ենք հայ ժողովրդին.
Սիրելի´ հայրենակիցներ, հայրենականի վերածված այս պատերազմում մեր համազգային նվիրումը, մեր երիտասարդ սերնդի հերոսական վարքը է´լ ավելի է պարտավորեցնում անել հնարավորն ու անհնարը՝ հայության հավաքական ուժը կազմակերպելու և մեր միասնական նպատակին ծառայեցնելու համար։ Հենց այս օրերին է որոշվում մեր ժողովրդի` որպես միասնական նպատակներ ունեցող ազգի, ճակատագիրը:
Այսօր անհրաժեշտ է բոլորիս համախմբումը և հանուն մեկ նպատակի՝ հանուն միասնական հայրենիքի գործելը։ Բոլոր անձնական նախասիրությունները, կուսակցական և նեղ խմբային շահերը պետք է ստորադասվեն այս նպատակին։ Հայ ժողովուրդը վճռական պահին մշտապես կարողացել է համախմբվել և դիմագրավել վերահաս արհավիրքը՝ իր սերունդներին տալով բարգավաճելու և ստեղծարար ընթացքը շարունակելու հնարավորություն։
Ուստի, կոչ ենք անում հրաժարվել ներքին բոլոր տարաձայնություններից և ամբողջությամբ լծվել հայ ժողովրդի հաղթանակի կերտմանը:
1.Ալվարդ Պետրոսյան-գրող, հրապարակախոս
2.Աննա Մնացականյան-օպերային երգչուհի
3.Աշոտ Ավագյան-գեղանկարիչ, ՀՀ պետ. մրցանակի դափնեկիր
4.Արա Մարտիրոսյան-հրապարակախոս, վերլուծաբան
5.Արարատ Կոստանյան-ՀՀ ԳԱԱ արևելագիտության ինստ. գիտաշխատող
6.Արաքսյա Մուշեղյան-կոմպոզիտոր, պրոդյուսեր
7.Արթուր Մկրտչյան-հրապարակախոս
8.Արծրուն Պեպանյան-գրող, հրապարակախոս
9.Արման Եղիազարյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
10.Արմեն Ասրյան-պատմ. գիտ. թեկնածու, դոցենտ
11.Արտակ Վարդանյան- հրապարակախոս, բան.գիտ.թեկն.
12.Արտավազդ Դարբինյան –պատմ. գիտ. թեկն., դոցենտ
13.Դավիթ Հակոբյան-ՀՀ վաստակավոր արտիստ
14.Դավիթ Պետրոսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
15.Դավիթ Սարգսյան-գրող, հրապարակախոս
16.Դավիթ Վանյան-բանաստեղծ
17.Զեմֆիրա Բարսեղան-ՀՀ վաստակավոր արտիստ, պրոֆեսոր
18.Էդիկ Մինասյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
19.Թաթուլ Մանասերյան-տնտ. գիտ. դոկտ. պրոֆեսոր
20.Ժիրայր Դադասյան- բեմադրիչ, ՀՀ արվեստի վաստ. գործիչ
21.Լավրենտի Հովհաննիսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
22.Լարիսա Ալավերդյան-Մարդու իրավունքների առաջին պաշտպան
23.Լևոն Ջավախյան-գրող, Մ. Խորենացի մեդալակիր
24.Լևոն Սարգսյան-բանաստեղծ
25.Լիա Իվանյան-գրող, հրապարակախոս
26.Լյուդվիգ Ավետիսյան-նկարիչ
27.Խաչատուր Ստեփանյան-պատմ. գիտ. դոկտ., պրոֆեսոր
28.Հակոբ Ավետիքյան-Ազգ օրաթերթի գլխ. խմբագիր
29.Հայկազուն Ալվրցյան-«Արևմտահայոց հարցերի ուսումն. Կենտրոն», բան.գիտ.թեկն.
30.Հայկ Սարգսյան – տնտես. գիտ. դոկտ., պրոֆեսոր
31.Հարություն Կբեյան- գրող
32.Հովիկ Գրիգորյան-պատմ. գիտ. թեկն., դոցենտ
33.Մարատ Գրիգորյան-երկր. գիտ. թեկն., դոցենտ
34.Մարինե Հովյան-լեզվաբան
35.Մելինե Անումյան-պատմ. գիտ. թեկն.
36.Մերուժան Տեր-Գուլանյան-գրող, հրապարակախոս
37.Միքայել Մալխասյան-պատմ. գիտ. թեկն., դոցենտ
38.Նելլի Սարգսյան-երաժշտագետ
39.Ներսիկ Իսպիրյան-ՀՀ վաստ. արտիստ
40.Շուշան Վարդանյան-արվեստաբան, արվ.գիտ.թեկն.
41.Ռուբեն Մելքոնյան-պատմական գիտույթունների դոկտոր, պրոֆեսոր
42.Ռիտա Սաղաթելյան-լեզվաբան, բան.գիտ.թեկն.
43.Ռուբեն Մարգարյան-հրապարակախոս, վերլուծաբան
44.Ռուբեն Սահակյան-փաստաբան
45.Ռուզան Առաքելյան-հրապարակախոս
46.Ռուզան Խաչատրյան- լրագրող, գրող
47.Սաթենիկ Ավետիսյան-գրականագետ, բան.գիտ.թեկն.
48.Սահակ Սահայան-երգիչ
49.Սասուն Պասկևիչյան-կոմպոզիտոր
50.Սամվել Թադևոսյան-փաստավավերագրող, ռեժիսոր
51.Սամվել Քոչինյան-բժշկ.գիտ.թեկն.
52.Սերժ Սրապիոնյան-գրականագետ, բան.գիտ.թեկն., դոցենտ
53.Սիլվա Յուզբաշյան-ՀՀ վաստակավոր արտիստ
54.Սոնա Բանոյան-ՀՀ վաստակավոր նկարիչ
55.Սոնա Մելոյան-մշակութաբան, լրագրող
56.Սպարտակ Ղարաբաղցյան-գրող, հրապարակախոս
57.Վահե Սարգսյան-պատմ.գիտ.թեկնածու
58.Վանո Եղիազարյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
59.Վարդան Այվազյան-սահմանադրագետ, իրավ.գիտ.թեկն., դոցենտ
60.Վարդան Ոսկանյան-բան. գիտ. թեկն.
61.Վարդան Պետրոսյան-բան. գիտ. դոկտ., պրոֆեսոր
62.Վիգեն Ստեփանյան-ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ
63.Վիկտոր Կատվալյան-բան. գիտ. դոկտ.
64.Տիգրան Դավթյան-օպերային երգիչ
65.Փիրուզա Մելիքսեթյան-«Իրատես» պարբերականի գլխ. խմբագիր
66.Քնարիկ Փիլոսյան-մշակութաբան
67.Ֆլորա Նախշքարյան-«Գոլոս Արմենիի» թերթի գլխ. խմբագիր
Նոյեմբեր 3, 2020
Կոչը բաց է միանալու համար