Հայրենիքի փրկության շարժում. Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է համազգային պահանջ
11 Դեկտեմբեր 2020
Ամեն օր Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին են միանում Հայաստանի նորանոր համայնքներ ու բնակավայրեր:
Այդ պահանջով հանդես են եկել մեր երկրի գիտակրթական, մշակութային, առողջապահական, փաստաբանական եւ այլ հանրույթներ, Սփյուռքի կառույցներ, գործարարներ, անգամ ուժային ոլորտի ներկայացուցիչներ:
Նիկոլ Փաշինյանի եւ նրա կառավարության անհապաղ հեռանալու պահանջով փողոց են դուրս եկել տասնյակ հազարավոր քաղաքացիներ:
Նիկոլ Փաշինյանի հեռացումը դարձել է ՀԱՄԱԶԳԱՅԻՆ ՊԱՀԱՆՋ:
Հայրենիքի փրկության շարժում
11 դեկտեմբեր, 2020թ.