Նիկոլ Փաշինյանը ոչ միայն սպանեց այս 5000 հոգուն, այլև 2-րդ անգամ սպանեց Եռաբլուրի թաղված մեր հերոսներին
15 Դեկտեմբեր 2020
Մի խղճուկ մարդ, խաբելով ժողովրդին եկավ իշխանության, կործանեց ամբողջ երկիրը և մենք այսքան հզոր, խելոք, անձնազոհ, ազնիվ մարդկանցով, այդ փոքր մարդու դեմ ենք պայքարում. այս մասին Ֆրանսիայի հրապարակում, Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթից հետո հայտարարեց Հայրենիքի փրկության ճակատի վարչաապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«Պատկերացնո՞ւմ եք ինքն ինչ արեց. այստեղից ջոկատները գնում էին ռազմաճակատ, նա ոչ միայն սպանեց այն 5000 հոգուն, որոնք զոհվել են, նա երկորդ անգամ սպանեց Եռաբլուրում թաղված մեր բոլոր հերոսներին, ես նրանց մեծ մասին ճանաչում էի, ես, որ պայքարում եմ, պայքարում եմ ոչ միայն ապագայի համար, այլ նաև մեր այդ տղերքի հիշատակի համար, որոնք զոհվեցին երազելով, որ ունենալու ենք ազատ, արդար, հզոր երկիր»,- ասաց նա:
Վազգեն Մանուկյանը շեշտեց, որ պետք է պայքարել մինչև վերջ, չթողնել նրա ձեռքը մնա իշխանությունը: «Մենք հաղթելու ենք, այդտեղ կասկած չկա, մենք նորից ոտքի ենք կանգնելու, հզոր ժողովուրդ ենք, մենք հիմա իրարից մի քիչ հիասթափվել ենք, ինքներս մեզնից ենք հիասթափվել, մեկ-մեկ ընկճվում ենք, բայց մենք հզոր ժողովուրդ ենք, մենք նորից ոտքի ենք կանգնելու, այս տարածաշրջանի ամենահզոր, ազդեցիկ պետությունն ենք լինելու, մենք ապահովելու ենք մեր հաջորդ սերունդների համար բարեկեցիկ և երջանիկ կյանք: Մի փոքր էլ և մենք խոչընդոտից կազատվենք, այն ամենը, ինչի համար մենք տասնյակ տարիներ պայքարել ենք, այդ ամենը պետք է իրականացնենք»,- եզրափակեց Վազգեն Մանուկյանը:
https://youtu.be/7pKu13m2-mE