Արժանապատվության երթը Երևանում՝ բազմահազար քաղաքացիների մասնակցությամբ
16 Դեկտեմբեր 2020
Այսօր դեկտեմբերի 16-ին, մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արժանապատվության երթը՝ Երևանի կրկեսին հարակից հրապարակից։ Երթի մասնակիցները պարերաբար կոչ են անում միանալ երթին, միանալ և ոչ ասել Նիկոլին: Երթին մասնակցում են բազմահազար քաղաքացիներ։ Նրանք վանկարկում էին՝ «Նիկոլ հեռացիր», «Նիկոլ դավաճան», «Առանց Նիկոլ Հայաստան»։
ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը կոչ արեց բոլորին միանալ արժանապատվության երթին, այսինքն միանան հայրենիք փրկության պայքարին:
«Դուք չեք կարող անտարբեր լինել նրան, ինչ այսօր կատարվում է մեր երկրում ու մեր երկրի սահմանների շուրջ: Համախմբենք մեր բոլորի ուժերը, քշենք այս դավաճան իշխանությանը, ձևավորենք նոր կառավարություն, որն իր վիճակի կլինի պաշտպանել մեր ժողովրդի շահերն ու իրավունքները»,- հայտարարեց Ի. Սաղաթելյանը:
Արժանապատվության երթի մասնակիցները մի քանի հարց պարունակող նամակ հանձնեցին Գլխավոր դատախազություն: Հարցերը վերաբերում էին ՀՀ Պաշտպանության նախարարության ռազմական վերահսկողական ծառայության նախկին պետ Մովսես Հակոբյանի կողմից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հասցեին հնչեցված մի շարք մեղադրանքներին:
«Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը նշեց, որ ցանկանում են դատախազությունից հետաքրքրվել` արդյոք այդ գործի շրջանակներում հարցաքննվել է ՀՀ վարչապետը, եթե այո, ապա ինչ մանրամասներ են պարզվել, եթե ոչ, ապա ինչու չի հարցաքննվել: Նամակում ընդդիմադիր ուժերը նաև մի շարք այլ հարցեր են ուղղել դատախազությանը:
Երթի ընթացքում հայտարարություններով հանդես են գալիս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ, անհատներ։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ այսօր հանդիպել է վերջին օրերին գերեվարված զինծառայողների հարազատներին, որոնց գերեվարման տեսանյութերը հայտնվել էին համացանցում, սակայն իշխանությունները հերքում են:
Պատգամավորը նշեց, որ Արցախում այս պահին իրավիճակը բավականին լարված է զոհված զինծառայողների հարազատների շրջանակում, քանի որ իրենց զավակների մարմինների փոխարեն նրանց մի բուռ հող են տվել։
ՀՅԴ անդամ Լիլիթ Գալստյանը երթի ընթացքում իր խոսքն ուղղեց մտավորականներին, նկարիչներին, գրողներին, երաժիշտներին։
«Դուք ստեղծագործում եք այն քչնաղ հայրենիքի մասին, որին արժանի է մեզանից յուրաչքանյուրը։ Որքան ճիշտ կլիներ, որ ձեզանից յուրաքանչյուրն այստեղ առաջին շարքերում լիներ։ Դուք մեր խիղճն եք, մեր՝ պատասխանատվությունը, մեր ուղեկիցն եք պատմության բոլոր փակուղիներում։ Որքան ճիշտ կլիներ այսօր միասին լինեինք։ Սիրելի մտավորականներ, առաջնորդեք այս շարժումը»,-ասաց նա։
Այնուհետև երթի մասնակիցները միացրեցին հեռախոսի լապտերները՝ պահելով գլխավերևում։ Նրանք շարժվեցին Մաշտոցի պողոտայով վանկարկելով «առանց Նիկոլ Հայաստան»։
Երթի մասնակիցներն առանձնահատուկ ողջունցին սյունեցիներին, որոնք եկել և մասնակցում էին երթին։
Ընդդիմության կազմակերպած Արժանապատվության երթը հասավ ՀՀ ոստիկանության շենքի մոտ:
Այստեղ ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը դիմեց ոստիկանության աշխատակիցներին․ Կոչ եմ անում գործել օրինականության դաշտում, ապահովել քաղաքացիների անհնազանդության ակցիաները, չփորձել ճնշումներ գործադրել, կանգնել ժողովրդի կողքին, որ կարողանանք հեռացնել այս խելագարին ու կառուցենք մեր երեազած երկիրը։ Դուք չպետք է դառնաք խելագարի գործիքը և չպետք է կատարեք նրա որոշումները՝ հակառակ դեպքում դուք իր հետ կիսելու եք դավաճանական գործողությունների պատասխանատվությունը։
ԱԱԾ շենքի մոտ ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը դիմեց ԱԱԾ աշխատակիցներին հորդորելով պաշտպանել ազգային շահը։
«Այսօր մեր ազգային շահը Նիկոլ Փաշինյանը դարձրել է ադրբեջանական շահ, մեր ազգային երազանքը դարձրել է ադրբեջանական երազանքի իրականացում և վերջապես ՀՀ ազգային օրակարգը դարձրել է անտերության հանրապետություն,որով դուք պաշտպանում եք միայն իրեն:
Ֆրանսիայի հրապարակում Իշխան Սաղթելյանը հայտարարեց, որ վաղը ժամը 17․00 -ին կրկին կմերկնարկի երթ և այս անգամ կոչ արեց հավաքվել Թումոյի հարակից այգում։
«Ուրբաթ երեկոյան կրկին միջոցառում կլինի, իսկ շաբաթ օրը՝ հանրահավաք։ Երեքշաբթի օրը ամբողջ Հայաստանում գործադուլ, դասադուլ և բողոքի զանգվածային ակցիաներ։ Ժամը՝ 12․00-ին հավաքվում ենք Հանրապետության հրապարակում և շրջափակում Կառավարության շենքը, այդ Կառավարությունը մեզ պետք չի», – եզրափակեց նա։
https://youtu.be/m69M3NfwmHs