Բողոքի հավաք-երթ՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով
23 Փետրվար 2021
Հայրենիքի փրկության շարժման նախաձեռնությամբ Փաշինյանի հրաժարականի պահանջով Արամ Մանուկյանի արձանի մոտից մեկնարկել է երթ` դեպի Դատախազության, այնուհետև Ոստիկանության շենք։
Ակնհայտ է, որ Փաշինյանն այլևս Հայաստանում իշխանություն չունի՝ նրա իշխանությունը պահողը միայն ոստիկանական համակարգն է. ասաց ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը անհնազանդության երթից առաջ։
«Ոստիկանապետության ձգտող դավաճանը օր առաջ պետք է հեռանա, և մեր հանրությունը որքան շուտ համախմբվի այս կարևոր հարցի շուրջ, այնքան շուտ մենք կազատվենք այս հանցագործից, և նրա նկատմամբ օրենքով նախատեսված քրեական պատասխանատվությունը վրա կհասնի»,-ասաց նա։
ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ, Հայրենիքի փրկության շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը քայլերթի ընթացքում հայտարարեց, որ դեպի դատախազություն երթը չեղարկվում է և երթի մասնակիցները շարժվում են դեպի ԱԱԾ շենք, որից հետո՝ Ոստիկանություն։
«Ամեն ինչ շատ պարզ է՝ թույլ չենք տալու, որ Նիկոլ Փաշինյանը, հենվելով ոստիկանության վրա, մեր երկրում հաստատի բռնապետություն։ Մենք թույլ չենք տալու, որպեսզի պետական տերորի միջոցով մեր երկրում հաստատվի մեկ մարդու դիկտատուրա։ Ոստիկանության հարգելի սպաներ, դիմում եմ ձեզ, ուշքի եկեք, մի ծառայեք այդ խելագարին, մի ենթարկվեք այդ խելագարի ապօրինի հրահանգներին, կանգնեք ժողովրդի կողքին, փրկենք մեր երկիրը»,- հայտարարեց նա։
Այս իշխանությունների գործողություններից յուրաքանչյուրը բավարար է քրեական գործ հարուցելու համար․ երթի ժամանակ նշեց «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը:
«Եթե Հայաստանում իրավակարգը վերականգնվի, ապա այս իշխանությունների կարկառուն ներկայացուցիչների նկատմամբ կարող է հարուցվել քրեական օրենսգրքի առնվազն 2 գլխի բոլոր հոդվածներով քրեական գործեր՝ պետական ծառայության դեմ հանցագործություններ և պետության դեմ հանցագործություններ:
Երթին մասնակցում են բազմահազար քաղաքացիներ։ Նրանք վանկարկում են՝ «Առանց Նիկոլ Հայաստան»։
Քաղաքացիները պատշգամբներից ողջունում են Փաշինյանի հրաժարականը պահանջողներին։ Երթի մասնակիցները պարերաբար կոչ էին անում նրանց իջնել եւ միանալ երթին, միանալ և ոչ ասել Նիկոլին։
Երևանի փողոցներում վարորդները ազդանշաններով ողջունում են երթի մասնակիցներին։
Երթին մասնակցում են նաև զոհված զինծառայողների ծնողներ։
Պարբերաբար հայտարարություններով հանդես են գալիս ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ, նախկին պաշտոնյաներ եւ անհատներ։
Իշխան Սաղաթելյանը հայտնեց, որ այս պահին երթին զուգահեռ Երևանի մի շարք փողոցներում տեղի են ունենում անհանզանդության ակցիաներ։
Նշենք, որ ՀՅԴ երիտասարդները աղբամաններով և նստարաններով փակել են Խանջյան փողոցը՝ կաթվածահար անելով երթևեկությունը։
Փաշինյանի հրաժարականի պահանջով՝ քաղաքացիները քայլերթով հասան Ոստիկանության շենք, որտեղ բազմաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած։ Երթի մասնակիցները վանկարկեցին՝ «Նիկոլ դավաճան», «Նիկոլ դավաճան»։
Ոստիկանության շենքի մոտ ընդդիմադիր քաղաքական գործիչները ծաղիներ դրեցին Արամ Մանուկյանի կիսանդրու առջեւ։
«Ոստիկանությունը դարձել է այս իշխանության գործիքը՝ իր քաղաքացիներին ճնշելու, քաղաքացիների վրա բռնություն գործադրելու համար։ Ոստիկանության սպաներ, այսօր դուք անցել ենք բոլոր սահմանները, որպեսզի պաշտպանեք այս խելագար իշխանությանը։ Դուք պետք է հատ- հատ պատասխան տաք ձեր արածի համար։ Որևէ մեկի մտքով չանցնի, որ կմարսի այդ ամենը»,- ոստիկանության շենքի մոտ դիմելով ոստիկանության ծառայողներին՝ ասաց Իշխան Սաղաթելյանը։
Նա միաժամանակ ընթերցեց ոստիկանության ներկայացուցիչների անունները և կոչ արեց չկատարել ապօրինի հրահանգներ։
Պահանջում ենք, որ ոստիկանապետը իջնի ներքև։ Այսօր առավոտյան տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված մի շարք հարցերի պատասխաններ պիտի ստանանք․ հայտարարեց Իշխան Սաղաթելյանը։ Նա կոչ արեց Փաշինյանի հրաժարականը պահանջողներին շրջափակել ոստիկանության շենքը։
Ընդդիմության վարչապետի թեկնածուՎազգեն Մանուկյանը դիմելով ոստիկաններին՝ ասաց, որ ոստիկաններ շատ են տեսել, Խորհրդային Միության ժամանակ են պայքարել, տարբեր նախագահների ժամանակ են պայքարել, բայց այն դաժանությունը, որն այսօր տեսել է՝ երբեք չի եղել։
Բոլոր բռնություն գործադրող ոստիկանների դեմքերը նկարեք, սիրելի ժողովուրդ։ Թող իրենց երեխաները իմանան՝ իրենց հայրը ինչպես է փող վաստակում․ հայտարարեց Վազգեն Մանուկյանը։
Քաղաքացիները երթով հասան ԱԱԾ շենքի մոտ։
Հարգելի ոստիկանություն, խնայեք ձեզ և ձեր սպայի պատիվը և մի դարձեք խաղալիք այդ խելագարի ձեռքին, դուք պետք է հասկանաք և գիտակցեք ձեր առաքելություը․ ԱԱԾ շենքի դիմաց հայտարարեց չ Իշխան Սաղաթելյանը: Նա հորդորեց դավաճաններին և ֆեյքերին գտնելու համար գնալ կառավարության շենք:
«Առանց Նիկոլ Հայաստան» կարգախոսով երթի մասնակիցները հասան Ֆրանսիայի հրապարակ, որտեղ Գեղամ Մանուկյանը հայտարարեց, որ հինգշաբթի օրը տեղի կունենան ավտոերթեր, իսկ վաղվա ակցիաների բնույթն ու վայրերը անակնկալ են։
https://youtu.be/aN5J5XmLVg8